Վահանակիրներ
Վահանակիրներ | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Diaspididae
Targioni Tozzetti, 1868
|
||||||||||
Ցեղեր | ||||||||||
|
Վահանակիրներ (լատ.՝ Diaspididae), կոկցիդների ենթակարգի հավասարաթև միջատների ընտանիք։
Արտաքին կառուցվածքԽմբագրել
Մարմինը կլոր է, ստորակետաձև, տանձաձև, հիմնականում սպիտակ, դեղին, դարչնագույն, գորշ կամ սև, 0,5-2 մմ երկարությամբ։ Մեջքի վրա ունեն թրթուրային 1-2 շապիկներից կազմված, հեշտորեն առանձնացվող վահանիկ (այստեղից՝ անվանումը)[1][2]։ Էգերն արուներից խոշոր են, անթև և անոտ, արուներն ունեն մեկ զույգ թև, բնականոն զարգացած վերջավորություններ, բերանային ապարատը ետ է զարգացած։
Թրթուրները և հասուն էգերը սնվում են բույսերի հյութով։ Հայտնի է վահանակիրների մոտ 1300 (ԽՍՀՄ-ում՝ 130, ՀԽՍՀ-֊ում՝ 60) տեսակ, տարածված ամբողջ աշխարհում, առավելապես տաք գոտիներում։
Մակաբուծում են սովորաբար ծառերի, թփերի, ավելի հազվադեպ՝ խոտաբույսերի վրա։ Բազմաթիվ վահանակիրներ բույսերի վտանգավոր վնասատուներ են։ ԽՍՀՄ-ում պտղատու ծառերին վնասում են հատկապես կալիֆոռնիական, մանուշակագույն, սալորենու, հայկական ստորակետանման վահանակիրները, ջերմատնային մերձարևադարձային բույսերին՝ դեղին, կռզու, արմավենու, դափնեվարդի և դարչնագույն վանակիրը։
ՀայաստանումԽմբագրել
ՀՀ-ում, առավելապես տաք գոտիներում, տարածված է 60 տեսակ (տարեկան տալիս են 1-4 սերունդ), որոնցից խնձորենու բնի և ճյուղերի վրա հանդիպում են շարժուն, բավական խոշոր վահանակիրներ՝ Phenacoccus aceris-ը, իսկ ավելի հաստ ճյուղերի վրա՝ Aspidiotus ostreaeformis տեսակը։ Խնձորենու երիտասարդ ճյուղերի վրա մակաբուծում են ստորակետանման վահանակիրները։ Դեղին, արմավենու, գիհու, դափնեվարդի և այլ վականակիրների ջերմատնային մերձարևադարձային բույսերի մակաբույծներ են։
ԴասակարգումԽմբագրել
Ընտանիքների կազմում.
- Abgrallaspis
- Արևադարձային բազմակեր վահանակիր (Abgrallaspis cyanophylli)
- Acanthomytilus
- Acutaspis
- Allokermes Bullington and Kosztarab, 1985
- Andaspis Macgillivray, 1921
- Andaspis formicarum Ben-Dov, 1978
- Annulaspis Ferris, 1938
- Aonidiella
- Aonidomytilus Leonardi, 1903
- Aspidaspis Ferris, 1938
- Aspidiella
- Aspidiotus
- Coronaspis MacGillivray, 1921
- Melanaspis
- Odonaspis
- Pallulaspis Ferris, 1937
- Parlatoria
- Մանուշակագույն վահանակիր (Parlatoria oleae)
- Rungaspis Balachowsky, 1949
- Այլ դասեր
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Определитель насекомых Дальнего Востока СССР. Т. II. Равнокрылые и полужесткокрылые. / под общ. ред. П. А. Лера. — Л.: «Наука», 1988. — С. 693. — 972 с. — 1950 экз. — ISBN 5-7442-0921-2.
- ↑ Трапезникова И. В. и И. А. Гаврилов. О яйцеживорождении у мучнистых червецов (Homoptera: Coccinea: Pseudococcidae). Труды Зоологического института РАН. Том 312, № 1/2, 2008, c. 43–53
ԳրականությունԽմբագրել
- Римский-Корсаков М. Н., Щитовки // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона: В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Борхсениус (Borchsenius) Н. С. (N. S.) (1966)։ Каталог щитовок (Диаспидоидеа) мировой фауны (A catalogue of the armoured scale insects (Diaspidoidea) of the world) (Russian)։ Moscow: Академия наук СССР – Зоологический институт (Zoological Institute of the USSR Academy of Sciences)
- Howard Forrest D. (2001)։ «Hemiptera: Sternorrhyncha»։ in Howard, Forrest D. և այլք:։ Insects on Palms։ Wallingford, Oxfordshire: CABI Publishing։ էջեր 161–226։ ISBN 978-0-85199-326-3
- Takagi Sadao (2002)։ «One new subfamily and two new tribes of the Diaspididae (Homoptera: Coccoidea)»։ Insecta Matsumurana 59: 55–100։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-28-ին։ Վերցված է 2015-02-08
Արտաքին հղումներԽմբագրել
- Diaspididae Archived 2013-03-12 at the Wayback Machine. at ScaleNet Archived 2013-04-04 at the Wayback Machine.
- Aulacaspis yasumatsui, cycad aulacaspis scale
- Comstockiella sabalis, palmetto scale
- Diaspis boisduvalii, boisduval scale
- Fiorinia theae, tea scale
- Ischnaspis longirostris, black thread scale
- Pseudaulacaspis cockerelli, false oleander scale
- Pseudaulacaspis pentagona, white peach scale
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 245)։ |