Հայկ Բադիկյան
Հայկ Ավետիսի Բադիկյան, (հունվարի 22, 1876[1][2][3], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 19, 1950[2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), հայազգի ամերիկյան քանդակագործ։
Հայկ Բադիկյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 22, 1876[1][2][3] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | սեպտեմբերի 19, 1950[2] (74 տարեկան) |
Վախճանի վայրը | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ և ամերիկահայ |
Ստեղծագործություն(ներ) | Ուիլյամ ՄաքՔինլիի արձան և Աբրահամ Լինքոլնի հուշարձան |
Մասնագիտություն | քանդակագործ |
Անդամություն | Բոհեմական ակումբ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Haig Patigian Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Ծնվել է Վանում։ 1891 թվականին մեկնել է ԱՄՆ և հաստատվել Ֆրեզնոյում։ 1899 թվականին սովորել է Հոպկինսի արվեստի ինստիտուտում։ 1906-1907 թվականներին կատարելագործվել է Փարիզում Ալբեր Մարկեի մոտ։ 1907 թվականին ֆրանսիական արվեստագետների սրահում ցուցադրվել է Բադիկյանի «Հին պատմություն» բրոնզե այլաբանական քանդակը։ 1908 թվականից ապրել է Սան Ֆրանցիսկոյում։ Ստեղծագործել է դասական ոճով, հարել ռեալիստական ուղղությանը, վճռաբար հանդես է եկել մոդեռնիզմի դեմ։ Բադիկյանը կերտել է ամերիկյան հայտնի անձանց բրոնզե և մարմարե հուշարձաններ, կիսանդրիներ, ինչպես և հասարակական վայրերի համար այլաբանական սյուժեներով դեկորատիվ քանդակներ։ Բադիկյանն ընտրվել է Կալիֆորնիայի մշակութային և պատմական մի շարք ընկերությունների անդամ, արժանացել շքանշանների և պատվո դիպլոմների։
Գլխավոր գործերիցԽմբագրել
- Աբրահամ Լինքոլնի հուշարձան, Սան Ֆրանցիսկո (1923),
- Փերշինգի հուշարձան, Սան Ֆրանցիսկո (1921),
- Չեստեր Ռոուվելի հուշարձան, Ֆրեզնո (1914),
- Թոմաս Սթար Քինգի արձան, Վաշինգտոնի Կապիտոլիումի քանդակների դահլիճ (1931),
- «Բարեկամություն» այլաբանական արձանախումբ, Սան Ֆրանցիսկո (1925),
- «Աեորոնոթիկ» ճակտոնը Վաշինգտոնի առևտրի դեպարտամենտի շենքի համար (1931),
- Գեներալ Ֆյունստոնի կիսանդրին Սան Ֆրանցիսկոյի քաղաքային դահլիճ (1917),
- Էդուարդ Ռոբսոն Թեյլորի կիսանդրին, Սան Ֆրանցիսկոյի հանրային գրադարան (1917)։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Grove Art Online, Grove Dictionary of Art Online / J. Turner — OUP, 1998.
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online (գերմ.) — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |