Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դե, սպասիր (այլ կիրառումներ)

«Դե, սպասիր» մուլտֆիլմի 8-րդ թողարկում (ռուս.՝ Ну, погоди! (выпуск 8)), խորհրդային «Դե, սպասիր» մուլտֆսերիալի 8-րդ թողարկումը։

Դե, սպասիր
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
Շարքի մասն էԴե, սպասիր
ՌեժիսորՎյաչեսլավ Կոտյոնոչկին
ՍցենարիստԱրկադի Խայտ և Ալեքսանդր Կուրլյանդսկի
ՀնչյունավորումԿլարա Ռումյանովա և Անատոլի Պապանով
Բեմադրող նկարիչՍվետոզար Ռուսակով
ԵրաժշտությունԳենադի Գլադկով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9,19 րոպե
ՇարքԴե, սպասիր
Թվականհունվարի 5, 1974

Մուլտֆիլմի այս էպիզոդը թողարկվել է 1974 թվականի հունվարի 5-ին։ Մուլտֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ամանորին։ Հատուկ մուլտֆիլմի համար գրվել է «Ձմեռ պապի և Ձյունանուշի երգը»։ Բացի այդ առաջին անգամ «Դե՛, սպասիր» արտահայտությունը չի հնչում մուլտֆիլմում, այլ միայն վերջում սառույցի վրա գրվում է գայլի կողմից։

Սյուժե խմբագրել

Գայլը դահուկներ է քշում, սակայն շարֆը ծառի ճյուղի է ընկնում, և գայլը ցած է գլորվում։ Սառցադաշտի վրա նա նկատում է նապաստակին, Արջուկից հափշտակում է նրա չմուշկները և Նապաստակի հետ սկսում է պարել «Կումպարսիտան»։ Պարելով նրանք չմուշկներով գրում են «Դե, սպասի՛ր» արտահայտությունը, սակայն բացականչական նշանը դնելիս՝ գայլը ծակում է սառույցը և ընկնում սառցածակը։

Այն շենքում, որտեղ տոնում են Ամանորը, գայլը նկատում է մի Արջի՝ Նապաստակի դիմակով և ցատկում է նրա վրա։ Արջը ծիծաղելով հանում է դիմակը և հագցնում գայլին։ Անցնում է Նապաստակը՝ գայլի դիմակով։ Գայլը գուծակում է, որ դա Նապաստակն է և մինչդեռ նա ծիծաղից հռհռում էր, Նապաստակը փախչում է։ Գայլը փորձում է հասնել Նապաստակին, սակայն տեսնելով Առյուծին՝ վախենում է։ Սակայն պարզվում է, որ Առյուծի դիմակի տակ թաքնված էր Նապաստակը, ով մի կողմ է շպրտում դիմակը և վազում մեքենաների ատրակցիոն։ Գայլը վազում է նրա հետևից և մեքենաներից մեկի վրա տեսնում Առյուծին։ Կարծելով, որ Նապաստակը կրկին խաբում է իրեն, հարձակվում է նրա վրա։ Առյուծը կանգնում է ամբողջ հասակով մեկ, մռնչում է և գայլը, հասկանալով, որ Առյուծն իսկական է, փախչում է։

Նապաստակը բեմ է դուրս գալիս Ձմեռ պապի հանդերձանքով և բեմից երեխաների հետ կանչում է Ձյունանուշին։ Գայլը հագնում է Ձյունանուշի շորեր և բեմ է դուրս գալիս, որտեղ Նապաստակի հետ կատարում է ամանորյա երգ։ Երգի վերջում Նապաստակը գայլին կապում է բարձրախոսի լարով և փախչում։ Գայլը պոկում է բարձրախոսի լարերը, հանում է Ձյունանուշի հագուստը և վազում Նապաստակի ետևից։

Այսպես նրանք հասնում են «Հասի՛ր» ատրակցիոն։ Երկու արջեր նրանց ինքնագնացներ են տալիս։ Մրցավազքը շարունակվում է մյուս ատրակցիոնում։ Նապաստակը քայլում է ոտնափայտերի վրա, իսկ գայլը՝ ջայլամի ոտքերի վրա՝ մտածելով, որ դրանք ոտնափայտեր են։ Ջայլամն այնպես է շպրտում Գայլին, որ վերջինս հայտնվում է ուղիղ մի պարկի մեջ, որը 2 արջ էին պահում։ Նապաստակը նույնպես մտնում է մեկ այլ պարկի մեջ և սկսում է առաջ ցատկել, սակայն տեսնելով, որ գայլը ուր որ է հասնելու է, թաքնվում է, ետևից մոտենում է գայլին և պարկը հագցնում նրա գլխին։ Ոչինչ չտեսնելով՝ գայլը հայտնվում է փաթեթավորող Խոզուկի մոտ, ով կարում էր նվերներով լի պարկերը և պիտակում։ Զարմացած Խոզուկը որոշում է կարել նաև մեծ պարկը, որտեղ գայլն էր։ Վերցնելով ամենամեծ ասեղը՝ նա ծակում է Գայլին այնքան ուժեղ, որ վերջինս բարձր ճչալով, մոտոցիկլի արագությամբ դուրս է թռչում Խոզուկի մոտից։ Այնուհետև տեսնելով Նապաստակին՝ նրա հետևից դուրս է գալիս փողոց։ Ճոպանուղով հասնելով Նապաստակին՝ վերջինս սկսում է խուտուտ տալ Գայլին, և նա վայր է ընկնում։ Գայլի ճչոցների պատճառով սարերից ձյան մեծ զանգվածակույտ է ընկնում, որից նա փորձում է խույս տալ։ Զանգվածակույտը Գայլին շպրտում է մի ծառի վրա, որտեղից նա սպառնում է Նապաստակին․ «Դե՛, սպասիր»։

Արտաքին հղումներ խմբագրել