Դերասանուհի Վ. Մալչենկոյի դիմանկարը

Երանուհի Ասլամազյանի կտավներից

«Դերասանուհի Վ. Մալչենկոյի դիմանկարը», հայ նկարչուհի Երանուհի Ասլամազյանի կտավներից մեկը՝ ստեղծված 1946 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 84 × 65 սմ։

Դերասանուհի Վ. Մալչենկոյի դիմանկարը
տեսակդիմանկար
նկարիչԵրանուհի Ասլամազյան
տարի1946
բարձրություն84
լայնություն65
ժանրդիմանկար
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էԱսլամազյան քույրերի պատկերասրահ
հավաքածուԱսլամազյան քույրերի պատկերասրահ
քաղաքԳյումրի
Ծանոթագրություններ

Այսօր այն պահպանվում և ցուցադրվում է Գյումրու Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահում:

Նկարագիր

խմբագրել

Նկարում պատկերված է դերասանուհի Վ. Մալչենկոն։ Դիմանկարը նախապես գրավում է բնորդի նկատմամբ նկարչուհու ջերմ համակրանքով։ Այդ զգացումը ամենից առաջ ծագում է գեղանկարչական կոլորիտից՝ կառուցված մեղմ, միևնույն ժամանակ արտիստուհու թավշյա շրջազգեստի շագանակագույնի հագեցված տոների վրա՝ թարմացված գլխարկի ժապավենի նուրբ վարդագույնով։ Արտիստուհու կերպարը, որը խորհրդային ժողովրդին ծառայելու փառավոր ուղի է անցել, մեկնաբանված է պարզ, թվում է նույնիսկ, առօրեական։ Բայց մեկնաբանված լինելով նկարչուհու կողմից առանց կեցվածքի և արտաքին տոնականության՝ այն գրավում է իր մարդկայնությամբ[1]։

Տարեց կնոջ դեմքը մտախոհ է և փոքր ինչ հոգնած։ Հայացքը խորասուզված է հուշերի մեջ, բայց բավական ճշտորեն պատկերացում է կազմվում նրա դեմքի արտահայտությունը հոգեկան մեկ այլ վիճակի ժամանակ։ Այն կարող է լինել շատ աշխույժ և ներթափանցող։ Ծնկների վրա հանդարտորեն դրված ձեռքերը ընդգծում են առավել մտերմիկ տրամադրություն[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Այվազյան, Մարիամ (1975). Երանուհի Ասլամազյան. Երևան: Հայաստան. էջ 22.