Դևիդ Հենրի Կելեր

ամերիկացի գրող
(Վերահղված է Դեվիդ Հենրի Կելերից)

Դևիդ Հենրի Կելեր (անգլ.՝ David Henry Keller, դեկտեմբերի 23, 1880(1880-12-23)[1][2][3][…], Ֆիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ - հուլիսի 13, 1966(1966-07-13)[1][2][3][…], Stroudsburg, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի հոգեբույժ, բազմաթիվ գիտական և գեղարվեստական ստեղծագործությունների հեղինակ։

Դևիդ Հենրի Կելեր
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 23, 1880(1880-12-23)[1][2][3][…]
ԾննդավայրՖիլադելֆիա, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 13, 1966(1966-07-13)[1][2][3][…] (85 տարեկան)
Մահվան վայրStroudsburg, Փենսիլվանիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց
Մասնագիտությունռազմական բժիշկ, հոգեբույժ, վիպասան, հոգեբան և գիտաֆանտաստիկ գրող
 David H. Keller Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1880 թվականի դեկտեմբերի 23-ին Ֆիլադելֆիայում։ Ավարտել է բժշկական ուսումնարանը։ Նա մասնագիտացված է եղել հոգեվերլուծության ոլորտում, հրատարակել է մի շարք ստեղծագործություններ նվիրված մարդու սեռական վարքին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա աշխատել է խնդրի «պատերազմի հոգեբանության» շուրջ, հրատարակել է բազմաթիվ հատուկ աշխատանքներ այդ թեմայի վերաբերյալ։

Գործունեություն խմբագրել

Որպես հոբբի` բժիշկ Կելերը գեղարվեստական պատմություններ էր գրում, որոնք փորձել է տպագրել մի շարք ամսագրերում, սակայն անհաջող, մինչև այն ժամանակ, քանի դեռ նա չէր տեսել «Զարմանալի պատմություններ» ամսագրի առաջին համարներից մեկը։ Այս ամսագիրը ոչ միայն տպագրել է նրա պատմությունները, այլև շուտով Կելերը դարձել է ամսագրի պահանջված հեղինակներից մեկը։

Ամսագրերի ստեղծում և համագործակցում խմբագրել

Դոկտոր Կելերի դեբյուտային պատմությունը «Восстание пешеходов» («The Revolt of Pedestrains», հրատարակված ռուսերեն) հրատարակվել է 1928 թվականի փետրվարին։ Նույն թվականի ամռանը լույս է տեսել «Amazing Stories Quarterly»՝ բաղկացած չորս դետեկտիվ գեղարվեստական պատմություններից։ Կելերը նաև ակտիվորեն համագործակցել է «Weird Tales» ամսագրի հետ, որի համար գրել է սարսափ պատմություններ, որոնցից շատերը, շնորհիվ նրա մարդկային հոգեբանության խոր գիտելիքների, գրական վաստակի են արժանացել։

Մահ խմբագրել

Դևիդ Հենրի Կելերը մահացել է 1966 թվականի հուլիսի 13-ին Ստրասբուրգի Փենսիլվանիա նահանգում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 NooSFere (ֆր.) — 1999.