Դեպի առաջ (անգլ.՝ Onward), Փիքսար ստուդիայի սպասվող ամերիկյան համակագչային անիմացիոն ֆիլմը՝ քաղաքային ֆենթեզի ժանրով։ Նախագծի ռեժիսորն է Դեն Սկենլոնը։ Գլխավոր դերերը հնչյունավորում են Թոմ Հոլանդը և Քրիս Փրեթը։ Ֆիլմը վարձույթի կհանվի 2020 թվականի մարտի 6–ին։

Դեպի առաջ
անգլ.՝ Onward
Изображение логотипа
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ, ստերեոկինո, համակարգչային մուլտֆիլմ և Սիքվել
Ժանրֆենթեզի ֆիլմ և համակարգչային մուլտֆիլմ
Թեմաինքնաբացահայտում[1], քույր-եղբայրների հարաբերություններ[1], ծնողի մահ[1] և parting?[1]
Շարքի մասն է«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
ՌեժիսորԴեն Սքանլոն
ՍցենարիստԴեն Սքանլոն
ՀնչյունավորումՔրիս Փրեթ, Թոմ Հոլանդ, Ջուլիա Լուի-Դրեյֆուս և Օկտավիա Սպենսեր
ՊրոդյուսերKori Rae?
Գործադիր պրոդյուսերՓիթ Դոքթեր
ԵրաժշտությունՄայքլ Դաննա և Ջեֆ Դաննա
ԽմբագիրCatherine Apple?
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունWalt Disney Pictures և Պիքսար
ԴիստրիբյուտորWalt Disney Studios Motion Pictures և Դիսնեյ+
Տևողություն103 րոպե
Շարք«Pixar»-ի ֆիլմերի ցանկ
Թվականմարտի 6, 2020, մարտի 5, 2020[2], ապրիլի 3, 2020 և մարտի 6, 2020
MPAA վարկանիշPG
Բյուջե200 000 000 $
Շահույթ141 940 042 $[3] և 61 555 145 $[3]
movies.disney.com/onward(անգլ.) և disney.co.uk/movies/onward(անգլ.)

Սյուժե խմբագրել

Մուլտֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում կախարդական աշխարհում, որտեղ բնակվում էին էլֆեր, տրոլներ, կենտավրոսներ և այլ արարածներ։ Մի ժամանակ նրանց աշխարհը լի էր կախարդանքով, բայց ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվել է, և հիմա արարածներն ապրում են սովորական կյանքով։ Երկու էլֆ եղբայրների` Իեն և Բարլի Լայթֆութների մայրիկը կախարդական գավազան է տալիս նրանց, որը նրանց կտակել էր իրենց հաշվապահ հայրն իր անհետացումից առաջ, երբ տղաները 16 տարեկան էին։ Կախարդական գավազանի վրայի քարի օգնությամբ նրանք կարող են վերադարձնել իրենց հորը միայն մեկ օրով։ Արդյունքում նրանք կարողանում են վերադարձնել իրենց հոր մարմնի միայն կեսը, և տղաները սկսում են ճամփորդել տարօրինակ վայրերով, որպեսզի կարողանան վայելել իրենց հոր ներկայությունը։ Եվ այդ ճանապարհորդության ընթացքում նրանք պարզում են նաև, թե ուր է կորել իրենց երկրի կախարդանքը[4][5]։

Դերերը հնչյունավորել են խմբագրել

Ստեղծում խմբագրել

2017 թվականի հուլիսին Փիքսար ստուդիան հայտարարել է քաղաքային ֆենթզի ժանրով նախագծի վերաբերյալ D23 Expo ցուցահանդեսի ժամանակ։ Նախագծի ռեժիսորն է դարձել Դեն Սկենլոնը[6], իսկ պրոդյուսերը` Կորի Ռէյը[7]։ Դենը խոստովանել է, որ մուլտֆիլմն ստեղծելիս ոգեշնչվել է մանկության տարիներին իր եղբայրների հետ հարաբերությունների հիշողություններով և իր հոր մահով[8]։ Հաջորդ տարվա դեկտեմբերին բացահայտվել է ապագա մուլտֆիլմի անվանումը և հաստատվել է Կ․ Ս․ Անդերսոնի մասնակցությունը` որպես սցենարի հեղինակ[8]։ Իսկ որպես մուլտֆիլմի կոմպոզիտորներ հրավիրվել են Մայքլ և Ջեֆ Դանաները։ Ավելի վաղը զույցը սաունդթրեք է գրել Pixar ստուդիայի մեկ այլ նախագծի` «Բարի դինոզավրը» մուլտֆիլմի համար[9]։

Վարձույթ խմբագրել

Ֆիլմն ԱՄՆ-ում վարձույթի է հանվելու 2020 թվականի մարտի 6–ին[10]։

Մարկետինգ խմբագրել

2019 թվականի մայիսի 30–ին ֆիլմի առաջին թիզեր-թրեյլերը ցուցադրվել է 2019 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի եզրափակչի հեռարձակման ժամանակ, ABC ալիքով[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Onward — 2020.
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 Box Office Mojo — 1999.
  4. "Вперёд" (ռուսերեն). Walt Disney Studios Sony Pictures Releasing. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Ethan Anderton (2019 թ․ մայիսի 30). "Pixar's 'Onward' Trailer: Chris Pratt and Tom Holland Are Elf Bros Looking for a Bit of Magic" (անգլերեն). /Film. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  6. "D23: Pixar Announces Untitled Quest Movie Set in 'Suburban Fantasy World'". Variety (անգլերեն). Penske Media Corporation. 2017 թ․ հուլիսի 14. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  7. Josh Weiss (2018 թ․ դեկտեմբերի 12). "Pixar moves forward with suburban fantasy film Onward; cast includes Chris Pratt, Tom Holland". Syfy (անգլերեն). NBCUniversal Cable Entertainment Group. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  8. 8,0 8,1 Crystal Bell (2017 թ․ հուլիսի 17). "Pixar's New 'Suburban Fantasy' Sounds Like A Real Tearjerker". MTV News (անգլերեն). MTV. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  9. "Mychael & Jeff Danna to Score Pixar's 'Onward'" (անգլերեն). Film Music Reporter. 2019 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.
  10. McNary, Dave (2018 թ․ դեկտեմբերի 12). "Chris Pratt, Tom Holland, Julia Louis-Dreyfus, Octavia Spencer to Voice Pixar's 'Onward'". Variety. Penske Media Corporation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  11. Bruce Haring (2019 թ․ մայիսի 30). "Disney/Pixar 'Onward' Bows First-Look Trailer During NBA Finals Game 1". Deadline.com (անգլերեն). Penske Media Corporation. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ խմբագրել