Դեպի Հայք

կազմակերպություն

«Դեպի Հայք» (Birthright Armenia) սփյուռքահայերի համար կամավոր պրակտիկայի ծրագիր է, որը նաև առաջարկում է ճամփորդական դրամաշնորհներ իրավասու մասնակիցներին՝ աջակցելու Հայաստանի զարգացմանը[1]։

Դեպի Հայք
Изображение логотипа
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2003
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
ՀիմնադիրԷդել Հովնանյան
Գործադիր տնօրենՍևան Կաբակյան
Կամավորներ3000
Կայքbirthrightarmenia.org

Birthright Armenia-ում կամավոր դառնալու համար դիմորդը պետք ունենա հայկական ծագում (առնվազն մեկ տատիկ կամ պապիկ պետք է լիովին հայ լինի), 21-ից 32 տարեկան և ավարտած լինի միջնակարգ դպրոցը[2]։

Կազմակերպության պատմությունը

խմբագրել

Birthright Armenia-ն հիմնադրվել է 2003 թվականին Էդել Հովնանյանի կողմից, ով հասկացել է, որ յուրաքանչյուր հայ պետք է հնարավորություն ունենա ներգրավվելու Հայաստանի կյանքին՝ հասկանալու նրա ժողովրդին, մշակույթը և պայքարը[3]։

Կազմակերպության նպատակներն են՝ ամրապնդել կապերը Հայաստանի և Սփյուռքի հայկական երիտասարդության ներկայացուցիչների միջև՝ նրանց հնարավորություն տալով մասնակցել հայրենակիցների առօրյա կյանքին։ 2007 թվականին կազմակերպությունն ընդլայնեց իր ներկայությունը՝ գրասենյակ բացելով Գյումրիում[4]։

Մինչև 2012 թվականը Հայաստան տեղափոխվող շրջանավարտներին սատարելու նպատակով մեկնարկեց «Ճանապարհ դեպի Հայաստան»/ "Pathway to Armenia program" ծրագիրը, որն աջակցություն էր տրամադրում կացարանների և աշխատանքի որոնման հարցում։ 2013 թվականին Birthright Armenia-ն ավելի ընդլայնեց իր շրջանակը՝ բացելով գրասենյակ Վանաձորում[5]։ 2015թ.-ին ծրագիրը նշանակալի իրադարձություն է նշել՝ հասնելով 1000 մասնակիցների[6]։

Ծրագիրը

խմբագրել
 
Birthright Armenia-ի կամավորների էքսկուրսիան Նորավանք վանական համալիրում, մարտ 2020 թ․

Մասնակիցները պետք է տրամադրեն շաբաթական նվազագույնը 30 ժամ կամավորությանը կամ համալսարանական պրակտիկան անցնելուն։ Միաժամանակ նրանք կարող են ընտրել բնակվել հյուրընկալող ընտանիքներում թե առանձին։ Կազմակերպությունն առաջարկում է մի շարք կամավորական հնարավորություններ 1400+ գործընկեր կազմակերպությունների միջև՝ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ճարտարապետությունը, մարքեթինգը, զբոսաշրջությունը, առողջապահությունը, գյուղատնտեսությունը, ՏՏ, բիզնեսը և այլ։ Ծրագիրը ներառում է նաև ամենշաբաթյա էքսկուրսիաներ, հայոց լեզվի անվճար դասեր և ամենշաբաթյա ֆորումներ հյուրեր բանախոսների հետ, ովքեր խոսում են Հայաստանին վերաբերող տարբեր թեմաների մասին[7]։

Մասնակցության պայմաններ

խմբագրել

Մասնակցության համար դիմորդները պետք է ունենան ազգությամբ հայ առնվազն մեկ տատիկ կամ պապիկ։ Նրանք նաև պետք է լինեն 21-ից 32 տարեկան, ավարտած լինեն միջնակարգ դպրոցը և կատարեն կացության իրավունքի պահանջները (ապացուցեն, որ նրանք ծնվել են Հայաստանից դուրս այլ երկրում կամ լքել Հայաստանը մինչև 15 տարեկանը և առնվազն 10 տարի ապրել արտերկրում)։ Այն դիմորդները, ովքեր վերջին երեք տարիներին և ավել հիմնական բնակություն են հաստատել Հայաստանում, իրավասու չեն մասնակցելու։ Մասնակիցները պետք է համաձայնեն մնալ և մասնակցել ծրագրին նվազագույնը 9 շաբաթ[8]։

Birthright Lite

խմբագրել

Կազմակերպությունն ունի ևս մեկ տարբերակ լրիվ դրույքով աշխատող մասնագետների համար՝ անկախ տարիքից, ովքեր իրենց աշխատանքից հետո սահմանափակ ժամանակ ունեն։ Նրանք կարող են դիմել երկրում չորսից ինը շաբաթ կամավոր աշխատելու համար։ Birthright Lite-ի մասնակիցները վճարում են ճանապարհորդության, կացության կամ հյուրընկալող ընտանիքի ծախսերը[8]։

Շրջանավարտներ

խմբագրել
 
Դիմավորում 2000-րդ կամավորին Զվարթնոց միջազգային օդանավակայանում, 2020 թ.

Birthright Armenia-ն ունի ավելի քան 3000 շրջանավարտների ցանկ 57 երկրներից, որոնցից 300-ը հայրենադարձվել են Հայաստան[6]։ Կազմակերպությունն աջակցում է շրջանավարտների նախաձեռնություններին «Հաջորդ քայլ»/ "Next Step" դրամաշնորհների միջոցով, որոնք շրջանավարտներին հնարավորություն են տալիս դրական ազդեցություն ունենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում[9]։ Նաև Birthright Armenia-ն աջակցում է նրանց, ովքեր ցանկանում են ծրագրի ավարտից հետո մնալ Հայաստանում։ Շրջանավարտները կարող են ստանալ անվճար ժամանակավոր կացարան, ինչպես նաև աշխատանքի տեղավորման աջակցություն, մշտական խորհրդատվություն անձնակազմի անդամների հետ և օգտվել փորձառու հայրենադարձների խորհուրդներից[10]։

Նմանատիպ կազմակերպություններ

խմբագրել

Birthright Armenia-ն ոգեշնչվել է Birthright Israel-ից, որն առաջարկում է կրթական և մշակութային փոխանակման հնարավորություններ՝ կապված հրեական պատմության և մշակույթի հետ։ Մեկ այլ նմանատիպ նախագիծ է Birthright Greece-ը, որն ուղղված է հունական սփյուռքին[11]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Connected Through Service: Diaspora Volunteers and Global Development» (PDF). USAID. August 2010. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 25-ին.
  2. Otradovec, Hannah (2022 թ․ մայիսի 9). «Giving Back to the Motherland: Georgie Proctor's Journey of Self-Discovery». The Armenian Weekly (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  3. Mirror-Spectator, The Armenian (2011 թ․ փետրվարի 18). «Volunteerism in The Homeland, Part I: Redefining Service: Philanthropist Edele Hovnanian». The Armenian Mirror-Spectator (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  4. «Sevan Kabakian: 'At Birthright Armenia, we give flight to people'». www.h-pem.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  5. «Դեպի Հայք և Հայ կամավորների միություն կազմակերպությունների կամավորական ծրագրերը Վանաձորում». Hetq.am. 2022 թ․ մայիսի 31. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  6. 6,0 6,1 ««Դեպի Հայք»-ը՝ ամուր կամուրջ Հայաստանի և սփյուռքի միջև. ծագումով հայ կամավորները շարունակում են ակտիվ մասնակցել ծրագրին». armenpress.am. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  7. ««Դէպի Հայք» (Birthright Armenia) Ծրագիրը` Երաշխաւորը Սփիւռքահայուն – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)». www.aztagdaily.com. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  8. 8,0 8,1 «FAQ». web.archive.org. 2023 թ․ հոկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  9. «Micro Grants for Alumni». web.archive.org. 2023 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  10. «Pathway to Armenia | Birthright Armenia». web.archive.org. 2023 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.
  11. «Birthright Israel, Meet Birthright Armenia - New Voices». web.archive.org. 2008 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2024 թ․ հունվարի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել