Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ

բարեգործական կազմակերպություն ԱՄՆ֊ում

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ), ոչ առևտրային հասարակական կազմակերպություն, որի նպատակը Հայաստանի գյուղերում կյանքի որակի բարձրացումն է[1]: Աշխատելով հիմնականում տեղի երեխաների և երիտասարդների հետ՝ ՔՈԱՖ-ը ծրագրեր է իրագործում կրթության[2], առողջապահության[3], երեխայի և ընտանիքի ծառայությունների և տնտեսական զարգացման ոլորտներում[4]:

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ (ՔՈԱՖ)
ՏիպԲարեգործական, Հասարակական կազմակերպություն
Հիմնադրված2004 թվական
ՀիմնադիրներԿարո Արմեն
ՏեղագրությունԵրևան, Հայաստան Հայաստան
Հիմնական անձինքԿորյուն Խաչատուրյան
ՆերկայացուցչությունՆյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
գործունեության որլորտԳյուղական համայնքների զարգացում
ԵկամուտՄինչև 5 միլիոն ԱՄՆ դոլար
Նվիրատվություններ50 միլիոն դոլարի ներդրում Հայաստանում
Աշխատակիցների թիվ120 (2021)
Անդամների թիվ107 000 շահառու
ԿարգախոսԶորակցելով սերունդներին
Կայքcoaf.org

ՔՈԱՖ-ի միջոցով արդեն վերանորոգվել կամ հիմնվել են գյուղական ավելի քան 170 ենթակառուցվածքներ, այդ թվում՝ դպրոցներ, բուժկետեր, մանկապարտեզներ[5], համայնքային կենտրոններ, դպրոցական ճաշարաններ, ստեղծագործարաններ, ճանապարհներ և ոռոգման համակարգ, խաղահրապարակներ ու մարզահրապարակներ։

Իր գործունեությունն սկսելով 2004 թվականին Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից[6]` ՔՈԱՖ-ը հետզհետե ընդլայնել է իր աշխարհագրությունը՝ աշխատելով Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքներում՝ անուղղակիորեն ներազդելով 107,000 տեղացիների կյանքի վրա[7]:

2015 թ․ ՔՈԱՖ-ը նոր ռազմավարություն մշակեց՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն[8]: Վերջինս նպատակ ունի դառնալու գյուղական համայնքների զարգացման մոդել՝ ընդգծելով կրթությունն ու նորարար մոտեցումները։

Առաջին ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու մարզի Դեբետ համայնքում է։ Այն ծառայում է 3 տարեկանից բարձր բնակիչներին՝ գյուղական բնակչությանն ընձեռելով լայն հնարավորություններ՝ բացահայտելու իրենց ինտելեկտուալ կարողություններն ու ընդլայնելու սովորելու շրջանակները։[9] ՔՈԱՖ-ի նպատակն է Հայաստանի ամեն մարզում մեկ ՍՄԱՐԹ կենտրոն ունենալ[10]:

ՊատմությունԽմբագրել

2003 թ․ «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր և խորհրդի ատենապետ Կարո Արմենն առաջին անգամ այցելեց Հայաստան։

Երբ Արմավիրի մարզի Քարակերտ համայնքում էին, տեղացի մի ծերունու խնդրեց մի բաժակ ջուր տալ։[11] Կարո Արմենն անակնկալի եկավ՝ պարզելով, որ գյուղացիները խմելու ջուրը գնում են հարևան մարզի Թալին քաղաքից[12]։ Գյուղացու հետ երկարատև զրույցը և խնդիրների վերհանումը՝ ջրի, ջեռուցման, զուգարանների և այլն, կանխորոշեց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեության վայրը։ Մեկ տարի անց արդեն հիմնադրվել էր ՔՈԱՖ-ը, և կար գործի մեկնարկի որոշակի գումար։ Առաջին քայլը Քարակերտի դպրոցի վերանորոգումն էր[13]։

Ընդամենը մեկ տարի անց ՔՈԱՖ-ի դեռ փոքրիկ թիմը հայտնաբերեց ավելի խորն ու կարևոր խնդիրներ, որոնք պետք է լուծվեին․[14] կրթության, առողջապահության և սոցիալական խնդիրները նախանշեցին Հիմնադրամի նոր ճանապարհը[15]։ 2004 թվականին արդեն վերանորոգվել էին գյուղի մանկապարտեզը, բուժկետը և համայնքային կենտրոնը։

Քարակերտում տեղի ունեցող հիմնավոր փոփոխությունները ոգևորեցին շրջակա գյուղերին ևս ներգրավվելու ՔՈԱՖ-ի ծրագրերում[16]։ ՔՈԱՖ-ը որդեգրեց փնջային (կլաստերային) սկզբունքով աշխատելու համակարգը։ Արդեն 2006-ին հիմնադրամը ներկա էր Արմավիրի մարզի 18 գյուղերում[17]։

Կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման ծրագրերը ներառում էին առողջ ապրելակերպի խրախուսում, արտադասարանային ակումբներ, հոգեբանական աջակցություն, երիտասարդներին ոգևորելու գործառույթներ, մասնագիտական վերապատրաստումներ, ուղղորդում, ենթակառուցվածքների վերանորոգում և այլն։

Ամփոփելով ՔՈԱՖ-ի 10-ամյա գործունեությունը՝[18] հիմնադրամը որոշեց ընդլայնել ՔՈԱՖ-ի ներկայությունը Հայաստանի գյուղերում, աջակցել տեղացիներին նոր հմտություններ, գիտելիք և ինքնավստահություն ձեռք բերելու հարցում ու լավագույն ապագա կերտել երեխաների ու մեծահասակների համար[19]։ Ընդլայնումն սկսվեց Լոռու մարզից՝ ներգրավելով Թումանյանի շրջանի մի շարք գյուղեր, իսկ 2016-ին ՔՈԱՖ-ը մուտք գործեց Շիրակի և Տավուշի մարզեր[20]։

 
Ամառային ճամբարներ ՔՈԱՖ-ի կողմից

Արցախյան քառօրյայից հետո ՔՈԱՖ-ը մարդասիրական առաքելությամբ մեկնեց Արցախ՝ իրականացնելով առաջին օգնության, հոգեբանական աջակցության և ամառային ճամբարի ծրագրեր[21]։

Մինչ օրս ՔՈԱՖ-ն աշխատել է Հայաստանի 6 մարզի 64 գյուղում՝ համապարփակ ծրագրային մոտեցում ցուցաբերելով ամենուր։

ՔՈԱՖ-ը նորագույն հայեցակարգ մշակեց՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն[22]։ Դրա առաջին ծիծեռնակը Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն է, որն իր դռները բացեց 2018 թվականի մայիսին[23]։

Իր գործունեության սկզբից ի վեր ՔՈԱՖ-ը Հայաստանում ներդրել է ավելի քան 50 միլիոն դոլար[24]։

ԾրագրերԽմբագրել

ՔՈԱՖ-ը որդեգրել է համայնքային աշխատանքի համապարփակ մոդել։ Զարգացման ծրագրեր է իրագործում թիրախային հետևյալ ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, երեխայի և ընտանիքի ծառայություններ, տնտեսական զարգացում և ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ծրագրեր։ Սրանցից յուրաքանչյուրն ուղեկցվում է ենթակառուցվածքների բարեկարգմամբ։[25] Նպատակն է ապահովել գյուղերի երեխաների բարեկեցիկ ապագան՝ տրամադրելով անհրաժեշտ գործիքներ ու գիտելիքներ[26]։

ԿրթությունԽմբագրել

 
Արտադասարանային սպորտային խմբակներ

Ոչ ֆորմալ արտադասարանային կրթական ծրագրերում կիրառվում է նախագծահենք, իրական ուսուցման մեթոդը, բարեկարգվում է ուսումնառության միջավայրը։

Սերտորեն աշխատելով գյուղական դպրոցների հետ՝ ՔՈԱՖ-ն ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ աշակերտները հնարավորություն ունեն կենսագործելու իրենց ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը, տաղանդն ու ներուժը և՛ դպրոցում, և՛ դրանից դուրս։

Կրթական ծրագրերն ակումբների տեսքով են։

3-5-րդ դասարանցիների համար

  • նկարչություն,
  • ճարտարագիտություն,
  • ձյուդո
  • բասկետբոլ։

Քաղաքացիական կրթության ծրագրերը  6-10-րդ դասարանցիների համար են՝

  • բանավեճի ակումբներ
  • «Աֆլաթուն» սոցիալ-ֆինանսական կրթություն[27]։

Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ համագործակությունը տարիների պատմություն և լայն ընդգրկում ունի․

  • Անգլերենի «Աքսես» ծրագիրը 7-11-րդ դասարանցիների համար է։ Այն հնարավորություն է տալիս գյուղաբնակ երեխաներին սովորել անգլերեն, գործածել լեզուն և նոր գիտելիքներ ձեռք բերել տարբեր երկրների ու նրանց մշակույթների մասին[28]։
  • Իրականացվում է անգլերենի ուսուցման առցանց ծրագիր՝ Հայաստանի երիտասարդներին թույլ տալով ուսումնասիրել այս լեզուն[29]։

Կարողությունների զարգացումը շեշտը դնում է

  • աշակերտական խորհուրդների համար մենթորության[30],
  • ուսուցիչների մեթոդական վերապատրաստումների,
  • դպրոցի տնօրենության համար կրթության կառավարման վերապատրաստումների վրա։

ՔՈԱՖ-ի ծրագրերի շրջանավարտների կարիերայի զարգացումն ընդլայնում է ապագայում երիտասարդների ինքնաբացահայտման և կայացման հնարավորությունները։ Դեռ դպրոցի 7-12-րդ դասարաններում անցնելով մասնագիտական կողմնորոշում՝ շրջանավարտները հետագայում կարող են ստանալ բուհերում սովորելու համար կրթաթոշակներ։ Դրան զուգահեռ նրանց առաջարկվում են մենթորություն և պրակտիկա, գործունակության հմտությունների զարգացման սեմինարներ։

ԱռողջապահությունԽմբագրել

ՔՈԱՖ-ի ծրագրերը բարձրացնում են գյուղերում առաջնային առողջապահական օղակի բուժծառայութունների որակը։ Առողջապահական ծրագրերը կենտրոնանում են հիվանդությունների կանխարգելման և վաղ հայտնաբերման վրա՝ խրախուսելով առողջ ապրելակերպը դեռ տարրական դպրոցից։

Գյուղաբնակ բուժաշխատողների պրակտիկ կրթությունը և բուժկետերի վերազինումն ապահովում են առաջնային առողջապահական օղակի ծառայությունների բարձր որակը։

 
Զանգվածային անվճար բուժզննումներ մարզերում

Առողջապահական ծառայություններն անդրադառնում են կրծքագեղձի, վահանաձև գեղձի և շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանը[31]՝ առաջարկելով

Ատամների խնամքի ՔՈԱՖ-յան ծրագիրն ընդգծում է բերանի խոռոչի հիգիենայի կարևորությունը դեռ վաղ մանկությունից։ Մինչև 14 տարեկան երեխաների համար իրականացվում է ատամների անվճար բուժում։

Միջազգային առաքելությունների համատեքստում ՔՈԱՖ-ին աջակցում են նաև միջազգային գործընկերները ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, եվրոպական երկրներից։ Նրանք ամեն տարի Հայաստանի գյուղերի բնակչության անվճար բուժզննումներ են իրականացնում[32], զուգահեռաբար վերապատրաստում են բուժաշխատողներին՝ նոր մեթոդներ և գործիքներ փոխանցելով։

Դպրոցներում առողջ ապրելակերպի խրախուսման[33] նպատակով տրվում են դրամաշնորհներ։ Բացի այդ, ՔՈԱՖ-ը վերանորոգում է դպրոցական ճաշարանները և առողջ սնունդ[34] տրամադրում շահառու դպրոցների տարրական դասարանների հազարավոր աշակերտների։ Այս ծրագրով ՔՈԱՖ—ը համագործակցում է նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ[35]։

Խմելու ջրի բացակայությունը ՔՈԱՖ-ի շահառու որոշ գյուղերում բերում է ատամների ոչ պատշաճ խնամքի։ Որպես լուծում՝ հիմնադրամը ներդնում է ատամների լվացման կայանների (ատամնակայան) հետաքրքիր մոդել[36]. տարրական դպրոցի երեխաներն ունեն հոսող ջուր, յուրաքանչյուրն ունի իր խոզանակն ու մածուկը։ Ուսուցիչների հսկողությամբ՝ նրանք օրը մեկ անգամ լվանում են ատամները։ Ատամների խնամքը[37] ենթադրում է նաև համապատասխան կրթություն և ատամների ամենամյա անվճար խնամք մանկահասակ և դպրոցական երեխաների համար։

Երեխայի և ընտանիքի ծառայությունԽմբագրել

ՔՈԱՖ-ի երեխայի և ընտանիքի ծառայությունները համապարփակ մոտեցում են ցուցաբերում երեխայի և իր ընտանիքի խնդիրներին։ Բազմամասնագիտական թիմում ներգրավված են սոցիալական աշխատողներ, հոգեբաններ, լոգոպեդներ[38] և տարբեր թերապիաների մասնագետներ, ովքեր անհատական կամ խմբային ծառայություններ են մատուցում երեխաներին և իրենց ընտանիքներին։ Ծառայությունները նաև կենտրոնանում են խնդիրների առաջացման կանխարգելման վրա՝ համայնքներում անցկացնելով իրազեկման բարձրացմանն ուղղված միջոցառումներ։

 
ՔՈԱՖ-ն աշխատում է փոքրերի ու մեծահասակների հետ

Սոցիալական աշխատանքը ծրագրի ուղղություններից մեկն է։ Գյուղերում մասնագետների պակասը լրացնելու համար ՔՈԱՖ-ը գտնում է մասնագետների, վերապատրաստում։ Սոցիալական աշխատողները հայտնաբերում են համայնքում առկա խնդիրները` միջանձնային խնդիրներ, բուլինգ, ընտանեկան բռնություն, հաշմանդամություն ունեցող երեխաների սոցիալականացում, աշխատում են շահառուների հետ անհատապես, իսկ համայնքի հետ՝ խմբով[39]:

Հոգեբանական ծառայություններն ընդգրկում են մանկապարտեզների, դպրոցների, ընտանիքների ու գյուղացիների հետ անհատական աշխատանք։ Հոգեբանական կրթություն ունեցող մասնագետների պակաս կա գյուղական համայնքներում։ ՔՈԱՖ-ի հոգեբանները վերապատրաստում են տեղացի մասնագետների, ուսումնական նյութեր տրամադրում, ուղղորդում և աջակցում պրակտիկ գործունեության հատկապես առաջին շրջանում։

Որպես համայնքի մտածելակերպի դրական փոփոխության գործիք՝ ՔՈԱՖ-ը ներդնում է թատերաթերապիան,[40] որն օգնում է երեխաներին ձերբազատվել բարդույթներից, բացվել ու ինքնարտահայտվել։

Լոգոպեդական ծառայությունները տրամադրվում են ինչպես բազմամասնագիտական թիմի կազմում, այնպես էլ անհատապես՝ տներում կամ հատուկ լոգոպեդական սենյակներում, որ ՔՈԱՖ-ը գործարկում է գյուղերում[41]։

Աշխատելով երեխաների հետ դեռ վաղ տարիքից՝ ՔՈԱՖ-ը համայնքներում ստեղծել է մանկան զարգացման անկյուններ։ Դրանք վերանորոգված, կահավորված, անհրաժեշտ զարգացնող խաղերով ու դիդակտիկ նյութերով հագեցած սենյակներ են, որտեղ մասնագետներն աշխատում են երեխաների հետ հատուկ ինտերակտիվ մեթոդներով[42]:

Տնտեսական զարգացումԽմբագրել

ՔՈԱՖ-ի տնտեսական զարգացման ծրագիրը սևեռված է գյուղերում բիզնեսի և ենթակառուցվածքների զարգացման վրա[43]։

2004 թվականից ՔՈԱՖ-ը վերանորոգել է 170 ենթակառուցվածքային միավոր, այդ թվում՝

  • 12 դպրոց,
  • 20 բուժհաստատություն,
  • 3 մանկապարտեզ,
  • 10 ստեղծագործարան,
  • 8 ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակ,
  • 21 խաղահրապարակ ու մարզահրապարակ և այլն։

Ծրագրի շրջանակներում մանրամասնորեն գնահատվում և որոշվում են գյուղի մրցակցային առավելություններն ու ներդրումային հնարավորությունները:  Հիմնվելով դրա վրա՝ տեղական իշխանությունների և գյուղերի բնակչության հետ սերտ համագործակցությամբ մշակվում և իրականացվում են յուրաքանչյուր համայնքի համար յուրահատուկ ու բացառիկ բիզնես ծրագրեր:

  • Ազնվամորու այգի

ՔՈԱՖ-ը կայուն եկամուտ է ապահովում տնամերձերի արդյունավետ կառավարման նախագծի շնորհիվ․ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ / UNDP) հետ համագործակցությամբ կոնկրետ ապրանքատեսակի՝ ազնվամորու մշակումը դառնում է տվյալ գյուղի այցեքարտը։ Նախագիծը ներառում է հատապտղի տնկիների տրամադրման, ոռոգման կաթիլային համակարգի ներդրման, հատապտուղների մշակման և արտադրության դասընթացներ։ ՍՄԱՐԹ-ի շրջակա 3 գյուղերի 81 տնամերձեր մասնակցել են վերապատրաստումներին և սկսել հատապտուղների մշակման ծրագիրը։ Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի ավանը հանգույց է դարձել վերապատրաստումների, արտադրանքի առաջխաղացման ու մարքեթինգի, ինչպես նաև ցուցադրության համար։

ՔՈԱՖ-ի համագործակցությունը «Մայ Ֆորեսթ Արմենիա»-ի հետ արմատներ է գցել Դեբետում՝ զարկ տալով մարզի կայուն զարգացմանը։ Գիտնականների ու անտառի փորձագետների ուղղորդմամբ քաջալերելով տեղի համայնքներին՝ նախաձեռնության նպատակն է նվազեցնել ածխածնային արտանետումները մթնոլորտ, կայուն կերպով ավելացնել անտառածածկույթն ու ապահովել կենսաբազմազանությունը՝ տնկելով էնդեմիկ ծառատեսակներ։

ՍՄԱՐԹ նախաձեռնությունԽմբագրել

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը համայնքային և անհատական զարգացման նախաձեռնություն է, կյանքի որակը բարձրացնելու նորարարական մոտեցում։[44] Այն գերժամանակակից միջավայր, գործիքներ, գիտելիք ու մոտիվացիա է ապահովում 3 տարեկանից բարձր գյուղաբնակների համար։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ մոդելը երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը բարելավելու, ռեսուրսները վերարժևորելու և առկա հնարավորությունները վերագնահատելու ուղի է[45]։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ-ը նպատակ ունի կանխելու գյուղերից արտագաղթը դեպի մեծ քաղաքներ կամ այլ երկրներ՝ տրամադրելով սեփական համայնքում հաջողության հասնելու գործիքներ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնԽմբագրել

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը[46] միջավայր է, ուր երեխաներն ու մեծահասակները ձեռք են բերում գիտելիք, հմտություններ՝ հետամուտ լինելով սեփական նպատակներին ու ստանալով ինքնիրացման նոր հնարավորություններ։

Լոռու մարզի ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի խոշորագույն ներդրումն է 2004 թ․-ից ի վեր՝ շուրջ 5 միլիոն դոլար։ Ճարտարապետը լիբանանահայ Փոլ Գալուստյանն է։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնն իր դռները բացել է 2018 թ․ մայիսի 27-ին՝ հյուրընկալելով 1000-ից ավելի հյուրերի։

Կենտրոնը ծառայում է շրջակա 27 համայնքների ավելի քան 1500 շահառուների, այդ թվում՝ Վանաձորից և Ալավերդուց։ ՍՄԱՐԹ-ում կրթությունն անվճար է, ՔՈԱՖ-ն ապահովում է նաև տրանսպորտը՝ գյուղերից ՍՄԱՐԹ երեխաների հաճախումը կազմակերպելու համար[47]։

Կրթական մոդելըԽմբագրել

Կրթակարգում առանձնացվում են երեք տարիքային խմբեր՝ Հատիկ  (3-5 տարեկան), Արմատ (6-18 տարեկան) և Ցողուն (19+ տարիքային խումբ)։ Կրթակարգի նպատակն է ձևավորել ակտիվ ՍՄԱՐԹ քաղաքացու, որը զինված է համապարփակ գիտելիքներով, 21-րդ դարի հմտություններով ու ցանկացած տարիքում ինքնիրացման հնարավորություններով։

Կրթակարգը մշակվել է Օրրի՝ համապարփակ ուսումնառության «3H տեսության» (1992 թ․) հիմքով՝ գլուխ (Head), սիրտ (Heart),  ձեռք (Hand):

ՍՄԱՐԹ քաղաքացիության հավակնող դիմորդը պետք է հաջողությամբ ավարտի կրթակարգը՝  անցնելով իր անհատական ճամփորդությունն ուսումնական 6 ոլորտներում`

  • ճարտարագիտություն
  • աթլետիկա
  • արվեստ
  • երաժշտություն
  • լեզուներ
  • ձեռներեցություն։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնի կրթակարգը մշակված է որպես 2-3 տարվա որոնումների շրջան և ունի ուսումնական մի քանի ձևափաչեր՝ ՍՄԱՐԹ հիմունքներ, ՍՄԱՐԹ 1։1-եր, ՍՄԱՐԹ այցեր, ՍՄԱՐԹ նախագծեր, ՍՄԱՐԹամեջ, ՍՄԱՐԹ աշխատարաններ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանԽմբագրել

Դեբետ գյուղի հարակից տարածքում կառուցված կենտրոնը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի մի մասն է միայն։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի 20 հեկտար տարածքը ներկայումս ներառում է՝

  • «Կոնցեպտ» հյուրանոցը , որը սոցիալական ձեռներեցության ծրագիր է։ Այն նպասում է տեղի տնտեսական աճին՝ հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում վերապատրաստելով բնակիչներին և ստեղծելով աշխատատեղեր, գրավելով նոր զբոսաշրջիկների։ Հյուրանոցն իր դռներն է բացել 2019 թ․ ամռանը ու կարճ ժամանակում դարձել է տեղացիների ու հյուրերի գլխավոր հանգրվաններից մեկը։ Ստանդարտ ու պրեմիում տեսակի 12 հարմարավետ սենյակները երկտեղանի մահճակալներից բացի, կարող են նաև լրացուցիչ մահճակալ տեղավորել։ Ճարտարապետական ոճը արդյունաբերական դիզայնի ոգով է։
  • Այցելուների կենտրոնը, որը տեղակայված է Վանաձորից Ալավերդի (M6) ու Դսեղ (H22) տանող ճանապարհների հանգույցում ու ծառայում է ինչպես կրթական, այնպես էլ առևտրային նպատակների։ Այն անհրաժեշտ ծառայություններ է առաջարկում զբոսաշրջիկներին (բանկոմատ, վճարային տերմինալ, ըմպելիքներ, արագ սնունդ, լիցքավորման կայաններ և այլն), ինչպես նաև տեղեկատվություն է տրամադրում Լոռու մարզի ու մասնավորապես ՍՄԱՐԹ կենտրոնի մասին: Այստեղ տեղակայված է նաև էլեկտրամոբիլների լիցաքավորման կայան։
  • Համաժողովների կենտրոնը սոցիալական ձեռներեցության մաս է, որ եկամուտ է ապահովում՝ այն վերաներդնելով մարզում ՔՈԱՖ-ի զարգացման ծրագրերում։ Կենտրոնը խթանելու է առավել մեծ թվով մարդկանց ու կազմակերպությունների հոսքը դեպի Լոռի։ Նպատակն է դառնալ տեղական ու միջազգային կազմակերպությունների համար համաժողովների, մասնագիտական վերապատրաստումների, ամառային դպրոցների և փոխանակման ծրագրերի տարածքային հիմնական կենտրոն, ինչը մեծ աշխուժություն կբերի գյուղական համայնքներին։ Այն 22 հյուրանոցային համար կունենա։
  • Սպորտային համալիրը ՍՄԱՐԹ ավանի ևս մեկ կառույց է, որը խթանելու է Լոռու մարզում ՔՈԱՖ-ի շահառու համայնքներում առողջ ապրելակերպի մշակույթի ձևավորումը։ 2700 քմ տարածքով գերժամանակակից սպորտային համալիրը ներառելու է մարզական մի քանի հնարավորություններ ինչպես շենքի ներսում, այնպես էլ դրսում՝ լողավազան, մարզասրահ, թենիսի կորտ, հեծանվուղի և վազքուղի։ Սպորտային այս համալիրում անցկացվելու են ազգային և միջազգային նշանակության մարզական միջոցառումներ, վարժանքներ ու հանդիպումներ։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակներԽմբագրել

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակները տեխնոլոգիան և նորարարությունը հասցնում են ամենահեռավոր համայնքներ։ ՍՄԱՐԹ սենյակները ութն են Լոռու և Տավուշի մարզերում։ Այս կրթական սենյակներն ունեն անհրաժեշտ ինտերնետ կապ ու արդի սարքավորումներ, որպեսզի տեղի բնակիչները կարողանան օգտվել նոր հնարավորություններից։ Սենյակները յուրատեսակ կապ են համայնքների ու աշխարհի միջև։

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակների գաղափարը լայն տարածում է գտել, քանի որ Լոռու մարզպետարանը կրկնօրինակել է մոդելը՝ գյուղական ու քաղաքային դպրոցներում բացելով նմանատիպ 25 ՍՄԱՐԹ սենյակ։

ՀիմնադիրԽմբագրել

Դոկտոր Կարո Արմենն ամերիկահայ գործարար է և գիտնական։ Ստամբուլի հայկական ընտանիքում ծնված Կարո Արմենը ճնշումների է ենթարկվել դպրոցական տարիքում, քանի որ խոսում էր 1915-ի Հայոց ցեղասպանության մասին։ 17 տարեկանում նա ստիպված էր մեկնել ԱՄՆ՝ փրկելու իր կյանքը։

ԱՄՆ-ում նրան հյուրընկալում է մի հայ ընտանիք, օգնում սովորել անգլերեն և քոլեջ հաճախել[48]։ Սկզբում Կարո Արմենն աշխատում էր որպես սուրհանդակ, գազի ծառայության աշխատակից և սպասք լվացող։ Զուգահեռ սովորում էր քիմիա։ Գիտությունների դոկտորի կոչում ստանալուց հետո նա աշխատանքի է անցնում գիտական ոլորտում։

 
Կարո Արմենը ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնում

Ավելի ուշ դոկտոր Արմենն սկսում է հետաքրքրվել ֆինանսական շուկայով ու հաջողում։ Գազի գները բարձրանում էին, և Կարո Արմենը գաղափար հղացավ արդիականացնելու գազալցակայանները՝ թվային երկու ցուցիչի փոխարեն ներդնելով բազմաթվայինը։ Երբ քաղցկեղից վախճանվեց Կարո Արմենի մայրը[49], գիտնականն սկսեց քաղցկեղի բուժման մեթոդներ փնտրել։ Նա հիմնեց ու մինչ օրս ղեկավարում է «Աջենուս» կենսատեխնոլոգիական ընկերությունը։ Կարո Արմենը նաև օրգանական ֆերմա ունի Մեն նահանգում։

2000 թվականից սկսած դոկտոր Արմենն ակտիվորեն ներգրավված է Հայաստանին ֆինանսական օժանդակություն ցուցաբերելու հարցում։ 2004-ին հիմնադրել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը՝ ապահովելու գյուղական համայնքների առաջընթացը։ 2002-ին Ernst & Young ընկերությունը Կարո Արմենին ճանաչեց բիոտեխնոլոգիայի ոլորտում տարվա գործարար[50]։ Հայաստանում մարդասիրական ջանքերի համար պարգևատրվել է Ellis Island Medal of Honor մրցանակով[51]։ ՀՀ նախագահի կողմից արժանացել է Մխիթար Հերացու մեդալի։ Արմավիրի մարզպետի կողմից Ոսկե մեդալ է ստացել մարզում բարեգործական աշխատանքներ իրականացնելու համար։ 2007 թվականին ՀՀ վարչապետը Կարո Արմենին պարգևատրել է Պատվո շքանշանով։

ՖոնդհայթայթումԽմբագրել

 
Անդրեա Մարտինն ամեն տարի վարում է ՔՈԱՖ-ի գալա երեկոն

Ամեն տարի դեկտեմբերին Նյու Յորքում տեղի է ունենում ՔՈԱՖ-ի դրամահավաքի գալա-երեկոն։ Դա բարեգործական ընթրիք է, որտեղ ՔՈԱՖ-ի բոլոր ընկերներն ու բարերարները նշում են հիմնադրամի անցնող տարվա հաջողությունները, ծանոթանում արդյունքներին, ունկնդրում ՔՈԱՖ-ի գյուղերից ժամանած երեխաներին և նրանց անձնական պատմությունները[52]։ ՔՈԱՖ-ի գալա-երեկոն բաղկացած է ընթրիքից, համերգային հատվածից, կենդանի և լուռ աճուրդներից։

Վերջին տարիներին ՔՈԱՖ-ը հանգանակում է միջինում 4 միլիոն դոլար՝ հաջորդ տարվա ծրագրերի իրագործման համար[53]։

ՔՈԱՖ-ի համագործակցության շրջանակը լայն է՝ պետական մարմիններից (ՀՀ կառավարություն, նախարարություններ, մարզպետարաններ և այլն) ու արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչություններից (ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի դեսպանություններ) մինչև միջազգային կազմակերպություններ, տեղական ընկերություններ, բանկեր[54]։

Յուրաքանչյուր նվիրատվություն ամբողջությամբ ծառայում է Հայաստանի գյուղերում կատարվող աշխատանքին։ Հնարավոր է նվիրաբերել մեկ անգամ, ամեն ամիս, ամեն տարի, տարեդարձի առթիվ նվիրատվություն կատարել կամ դրամահավաք նախաձեռնել։ Հիմնադրամի գործառնական ծախսերը հոգում են ՔՈԱՖ-ի հիմնադիրը և տնօրենների խորհուրդը։

Կազմակերպության կառուցվածքԽմբագրել

ՔՈԱՖ-ը երկու գլխամաս ունի՝ Նյու Յորքում և Երևանում[55]։ Նյու Յորքի գրասենյակը հիմնականում աշխատում է ֆոնդհայթայթման, դոնորների հետ կապերի և ամենամյա գալա-երեկոների կազմակերպման ուղղությամբ։

Տնօրենների խորհուրդը Նյու Յորքում է։ Այն գլխավորում է Դիրոն Ջեբեջյանը (Credit Suisse), իսկ խորհրդի կազմում են  ՔՈԱՖ-ի հիմնադիր, դոկտոր Կարո Արմենը, Մայքլ Արամը, Նատաշա Ավանեսյանսը (Partnership for New York City), Փիթեր Բալաքյանը, Խալիլ Բարաժը (Invus Group LLC), Հասմիկ Դէօմբէլէգյանը (Private practice), Վահե Դէօմբէլէգյանը (Madison Dearborn Partner), Գրեգորի Էկիզյանը (U.S. Trust), Լերրի Ֆայնբերգը (Oracle Investment Management), Շաքե Նահապետյանը (C.V. Starr & Co., Inc.), Վահե Նահապետյանը (ձեռներեց), Դեբի Օհանյանը (երաժշտական պրոդյուսեր), Մերի Փենդերգասթը (Pendergast Consulting), Ալիս Սարայդարյանը (բժիշկ), Ջոն Սարայդարյանը (Մասնավոր գործունեություն), Ջեք Յուրեջյանը («Յուրեջյան ընտանիք» բարեգործական հիմնադրամ)։ ՔՈԱՖ-ը երախտապարտ է երջանկահիշատալ Հերբ Ալբերտին, Քլեր Գրիգորյանին, Անդրանիկ Սարգսյանին։

Պատվավոր խորհրդի կազմում են հագուստի մոդելավորող և դիզայներ Պատրիցիա Ֆիլդը, «էմմի» և «Թոնի» մրցանակների դափնեկիր, դերասանուհի Անդրեա Մարտինը, արվեստի գծով միջազգային խորհրդատու Լորեն Թաշենը[56]։

Նյույորքյան հոգաբարձուների խորհրդի կազմում են Վարդան Գրեգորյանը (Trustee Emeritus), Նորա Ներսիսյանը և Քրեյգ Ուինթերը։

Երևանյան գրասենյակը վարում է ծրագրային հիմնական աշխատանքը, իրականացնում բոլոր նախագծերը, նոր նախաձեռնություններ իրագործում, մշտադիտարկումներ անցկացնում, համայնքային զարգացման ուղիներ մշակում, կազմակերպում կառավարական մարմինների հետ աշխատանքը, գործընկերների հետ հարաբերությունները, վերապատրաստում է մասնագետներին ու ներգրավում երեխաներին, երիտասարդներին[57]։

Հայաստանյան Հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի նախագահ Ռիչարդ Բեզջյանն է։ Խորհրդի անդամներն են ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը, «Կարդես» ՍՊԸ հիմնադիր Բագրատ Բալաբանյանը, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, բժիշկ Ալիս Սարայդարյանը և Օվսաննա Եղոյանը («Դյուֆրի» ԲԲԸ)[56]։

ՔՈԱՖ-ի գործադիր տնօրենն է Կորյուն Խաչատուրյանը[58]։ ՔՈԱՖ-ն ունի 120-ից ավելի հաստիքային աշխատող Երևանում և Հայաստանի գյուղերում[59]։

ԱզդեցությունԽմբագրել

 
Ակտիվորեն սպորտով են զբաղվում գյուղում

ՔՈԱՖ-ը մինչ օրս աշխատել է Հայաստանի 6 մարզերի 64 գյուղական համայնքներում՝ անուղղակիորեն ազդեցություն ունենալով շուրջ 107,000 բնակչի կյանքի վրա։ ՔՈԱՖ-ը համագործակցում է նաև համայնքային պատասխանատուների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ պարզելու քաղաքացիների խնդիրները, մշակելու այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն հենց այդ կարիքների բավարարմանը։

2004 թվականից ի վեր ՔՈԱՖ-ը շուրջ 10 ենթակառուցվածքային բարեկարգում է իրականացրել․

  • դպրոցներ
  • բուժկետեր
  • մանկապարտեզներ
  • համայնքային կենտրոններ
  • դպրոցական ճաշարաններ և ատամնակայաններ
  • մանկան զարգացման անկյուններ
  • ստեղծագործարաններ
  • ՔՈԱՖ ՍՄԱՐԹ սենյակներ
  • խաղահրապարակներ և մարզահրապարակներ
  • մարզադահլիճներ
  • մաքուր ջրի համակարգ[60]
  • ճանապարհ և այլն։

Առանցքում պահելով երեխայի զարգացումը՝ ՔՈԱՖ-ն իր աշխատանքներում ընդգրկում է ընտանիքները, դպրոցները, բուժաշխատողներին և համայնքն ընդհանրապես[61]։

Բարեգործական վարկանիշըԽմբագրել

Բարեգործական կազմակերպությունների վարկանիշներն ու գնահատականները դոնորներին կարևոր տեղեկատվություն են տրամադրում տվյալ ընկերության ֆինանսական վիճակի, ծրագրերի և գործառնությունների մասին։ Այս վարկանիշներն ինչ-որ առումով ցուցիչ են, որ հնարավորություն են տալիս նվիրատուներին տեսնելու՝ ինչպես են տնօրինվում իրենց գումարներն ու ինչ ազդեցություն են թողնում[62]:

ՔՈԱՖ-ը բարձրագույն գնահատական է ստացել՝ Guide Star-ի, Better Business Bureau-ի և Charity Navigator կազմակերպությունների պահանջներին համապատասխան։

 
Արտադասարանային խմբակներ

Համաձայն Charity Navigator-ի՝ ՔՈԱՖ-ն արժանացել է  բարձրագույն 4 աստղին[63]: Այն ընկերությունը, որն ստանում է բոլոր 4-ը, համարվում է իր ոլորտի առաջատար և գերազանցում է նույն դաշտում գործող այլ ընկերությունների։ Charity Navigator-ը գնահատում է կազմակերպությունները երկու տեսանկյունից՝ ֆինանսական ողջամտություն և վստահելիություն ու թափանցիկություն։

Better Business Bureau (BBB) Wise Giving Alliance-ը մշակվել է՝ օգնելու դոնորներին մեծ նվիրատվություններ կատարելու և ավելացնելու հանրային վստահությունը բարեգործական կազմակերպությունների նկատմամբ։ Այն կազմակերպությունները, որոնք համապատասխանում են վստահության այս ստանդարտներին, դրանք հաստատող փաստաթղթեր են ներկայացնում՝ ինչպե՞ս են կառավարում ընկերությունը, ինչպե՞ս են ծախսում գումարները, որքանո՞վ են հավաստի իրենց ներկայացուցչությունները, որքանո՞վ են պատրաստ հանրայնացնելու իրենց մասին տեղեկատվությունը։ ՔՈԱՖ-ն այդ կազմակերպություններից է[64]:

GuideStar-ը ոչ առևտրային ընկերությունների և հիմնադրամների մասին տեղեկատվության առաջատար աղբյուրներից է։ Մասնագետների համար առաջարկվող ծառայություններից զատ, այն նպատակ ունի ապահովելու անհատներին համապատասխան վստահությամբ, որ իրենց նվիրատվություններն օրինապաշտ կազմակերպության են ծառայում։ ՔՈԱՖ-ը նշված է այս կայքում որպես վստահելի կազմակերպություն[65]:

Հռչակավոր մարդիկԽմբագրել

 
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՔՈԱՖ-ին

Բազմաթիվ հայտնի մարդիկ են սատարել ՔՈԱՖ-ին իր առաքելության իրականացման ճանապարհին[66]։ Նրանցից են

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Երևանի պետական համալսարան, Կարիերայի կենտրոն, (2016)։ «Ձեռնարկությունների հետ համագործակցություն» 
  2. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, (Նոյեմբերի 13, 2015)։ «ԱՄՆ դեսպանատունը և COAF-ը շարունակում են ընդլայնել անգլերենի դասընթացները Հայաստանում» 
  3. Հայաստանի ամերիկյան համալսարան, Առողջապահական ծառայության հետազոտության և զարգացման կենտրոն, (Հունիս, 2016)։ «Գյուղական դպրոցներում առողջ սննդի ապահովման ծրագիր» 
  4. «Արմենպրես» լրատվական գործակալություն, (Ապրիլի 3, 2009)։ ««Հայաստանի մանուկներ հիմնադրամն» այս տարի ևս առողջապահական, սոցիալական, տնտեսական զարգացման, կրթական ծրագրեր կիրականացնի Արմավիրի մարզի մի շարք համայնքներում» 
  5. «Ժողովուրդ» թերթ, (Նոյեմբերի 26, 2014)։ «Beeline-ը և Հայաստանի մանուկներ հիմնադրամը վերանորոգեցին Շենիկ համայնքի մանկապարտեզը և կառուցեցին խաղահրապարակ» 
  6. «Բրավո» ժամանցային պորտալ, (Հոկտեմբերի 15, 2010)։ «Հայաստանի մանուկներ հիմնադրամ» 
  7. Լրագիր (Դեկտեմբերի 21, 2018)։ «4,1 միլիոն դոլար է հանգանակվել ՔՈԱՖ-ի գալա երեկոյին, Հայաստանի երեխաների համար» 
  8. The Armenian Weekly թերթ, (Մայիսի 17, 2018)։ «Cutting Edge COAF SMART Center Set to Transform Lori Region of Armenia» 
  9. GagRule Armenian News Portal, (Մայիսի 27, 2018)։ «Children of Armenia Fund (COAF) SMART Center opened its doors in the Lori region» 
  10. «Հետք» օնլայն, Անի Հովհաննիսյան, (Մայիսի 27, 2018)։ «Մարդկային ներուժի արտահայտումը՝ տեխնոլոգիայի միջոցով․ Լոռիում կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը» 
  11. «Ռեսպուբլիկա Արմենիա», Իրինա Աբրոյան (Մարտի 1, 2017)։ «Արմատներ ձգելով Հայաստանում» 
  12. Asparez Journalist Club Samvel Hounanyan (Մայիսի 23, 2005)։ «“I hope Karakert will not be the only one”» 
  13. «Empower a Generation – COAF SMART Center»։ COAFkids։ Ապրիլի 12, 2017 
  14. «Արարատ» ՀԸ, «Օրակարգ» հաղորդաշար, Միհրան Հակոբյան (Փետրվարի 22, 2016)։ «Հարցազրույց Կարո Արմենի հետ» 
  15. «Արմենպրես» լրատվական գործակալություն, Արմենուհի Մխոյան (Մայիսի 24, 2005)։ ««Քարակերտում իրականացվում է զարգացման ռազմավարական ծրագիր» 
  16. «Սիվիլնեթ» օնլայն ՀԸ, Roubina Margossian (Փետրվարի 23, 2016)։ «SMART Campus in Lori» 
  17. «Արմենպրես» լրատվական գործակալություն (Դեկտեմբերի 17, 2008)։ «COAF Conducts of Healthy Lifestyle in Communities of the Republic» 
  18. «Երկիր մեդիա» ՀԸ, «Երկրի հարցը», Դավիթ Սարգսյան (Նոյեմբերի 24, 2017)։ ««Կառավարությունը և օլիգարխները պետք է գիտելիքի ապագա ապահովեն» 
  19. «Առավոտ» օրաթերթ, Գոհար Հակոբյան (Փետրվարի 22, 2017)։ ««Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն»» 
  20. «Ցայգ» ՀԸ Լուսինե Պողոսյան (Փետրվարի 4, 2016)։ ««Հայաստանի մանուկներ հիմնադրամի» առաքելությունը Շիրակի մարզում» 
  21. «Արցախպրես» լրատվական գործակալություն (Օգոստոսի 11, 2016)։ «Արցախում գործող ամառային դպրոցների երեխաները մշակութային ելույթներ են ունեցել զինվորների համար» 
  22. «Սպուտնիկ Արմենիա» մեդիա հոլդինգ Գոհար Սարգսյան (Հոկտեմբերի 5, 2016)։ ««Հայաստանի ՍՄԱՐԹ կենտրոնը՝ միգրացիայի խնդրի լուծման ուղի» 
  23. «Նյուզ.am» օնլայն հարթակ, Քրիստինա Աղալարյան (Մայիսի 27, 2018)։ ««Լոռու մարզում բացվել է ՍՄԱՐԹ կրթական կենտրոնը. 5 մլն դոլարի ներդրում է արվել» 
  24. The Armenian Weekly Newspaper (Հունվարի 7, 2019)։ «COAF Annual Gala Raises Record $4 Million» 
  25. Ռադիո վան, «Գլումովո ուտրո» առավոտյան շոու, Եգոր Գլումով (Դեկտեմբերի 26, 2017)։ «Շուտով կբացվի ՍՄԱՐԹ կենտրոնը, որն արդեն կոչում են «մանուկների երջանկության էպիկենտրոն»» 
  26. «Առավոտ» օրաթերթ, Գոհար Հակոբյան (Փետրվարի 22, 2017)։ «Եթե Ամերիկայի հայերը եւ օտարները օգնում են Հայաստանին, լավ կլինի, որ Մոսկվայի հայերն էլ դա անեն» 
  27. «Շիրակ» ՀԸ Մարիամ Խալաթյան (Մայիսի 24, 2017)։ [Դպրոցականները սեփական միջոցներով խաղահրապարակ են կառուցել «, Առողջ սնունդ Հայաստանի մարզերի երեխաներին. COAF-ը շարունակում է գործը»]։ Վերցված է https://www.youtube.com/watch?v=--0jYnaa8FA 
  28. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, Անի Հարությունյան (Հուլիսի 16, 2017)։ «ԱՄՆ դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը շարունակում են ընդլայնել անգլերրենի ծրագրերը» 
  29. Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, (Նոյեմբերի 13, 2015)։ «ԱՄՆ դեսպանատունն ու ՔՈԱՖ-ը շարունակում են ընդլայնել անգլերրենի ծրագրերը» 
  30. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, Թամարա Մուրադյան (Դեկտեմբերի 13, 2016)։ «Ի՞նչ դառնալ» 
  31. Նյուզ.am, Բժշկական նորություններ (Մայիսի 13, 2016)։ «Ամերիկացի ատամնաբույժները Հայաստանի մարզային դպրոցներում կարիեսի կանխարգելման ծրագիր կիրականացնեն» 
  32. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ, Գագիկ Անտոնյան (Հուլիսի 20, 2017)։ «Ամերիկահայ բժիշկները՝ Հայաստանի մարզերում» 
  33. Հայաստանի հանրային ռադիո, Սաթիկ Իսահակյան (Հունիսի 17, 2017)։ ««Հայաստանի Մանուկներ» հիմնադրամը փոխել է արմավիրցի դպրոցականների կենսաձևը» 
  34. «Անկյուն+3» ՀԸ, Մերի Կոլոլյան (Փետրվարի 29, 2016)։ «Դպրոցական ժամանակակաից ճաշարաններ՝ Քարինջում, Թումանյանում ու Դսեղում» 
  35. Հայերն այսօր (Մայիսի 15, 2017)։ «Առողջ սնունդ Հայաստանի մարզերի երեխաներին. COAF-ը շարունակում է գործը» 
  36. «Սպուտնիկ Հայաստան», Գոհար Սարգսյան (Նոյեմբերի 11, 2016)։ «Ատամի մեկ խոզանակ բոլորի համար. որոշ համայնքներում ատամ լվանալն անլուրջ գործ է» 
  37. Ամերիկայի ձայնը, Աշոտ Պողոսյան (Նոյեմբերի 25, 2016)։ «ՀԱՅԱՑՔ ԱՄԵՐԻԿԱ: Ստելլա Գրիգորյան» 
  38. «Նոյյան տապան» լրատվական գործակալություն (Հունիսի 1, 2016)։ «Արտենին այսուհետ համայնքային լոգոպեդ ունի» 
  39. Հանրային հեռուստաընկերություն, Վահե Խանամիրյան (Ապրիլի 24, 2017)։ ««Եթե բոլորը» թոք շոու» 
  40. «Երկիր մեդիա» ՀԸ (Հուլիսի 17, 2016)։ «Մանկական երկիր» 
  41. «Լույս» ՀԸ, Արևիկ Սարդարյան (Հունիսի 23, 2017)։ «Վերապատրաստում Քարակերտի դպրոցում» 
  42. «Ֆորտունա» ՀԸ, Անահիտ Կարապետյան (Հուլիսի 11, 2017)։ «Արևոտ սենյակ Լոռիում» 
  43. Հանրային հեռուստաընկերություն, «Հրապարակում» հաղորդաշար, Արմենուհի Մինասյան (Ապրիլի 8, 2016)։ ««Հայաստանի մանուկներ» հիմնադրամը ընդլայնում է ծրագրերը» 
  44. Civilnet, Roubina Margossian, (հուլիսի 1, 2016)։ «Smart Centers: An Investment in Armenia's Potential» 
  45. Ֆակտոր.am (ապրիլի 24, 2018)։ ««Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի հիմնադիր Գարո Արմենի հարցազրույցը՝ ուղիղ» 
  46. Հայաստանի հանրային ՀԸ, Հրաչյա Պապինյան (Մայիսի 4, 2016)։ «Լոռու երիտասարդ գյուղաբնակների համար կառուցվում է սմարթ կենտրոն» 
  47. 1in.am օնլայն լրատվական, Քրիստինա Աղալարյան (Մայիսի 27, 2018)։ «ՍՄԱՐԹ կենտրոնում հեռանկարները մեծ են. աշակերտները վստահ են՝ սա Նոր Հայաստանում դրսևորվելու հնարավորություն է» 
  48. Boston Business Journal, Don Seiffert (Մայիսի 10, 2016)։ «Agenus CEO Garo Armen on entrepreneurship and being an immigrant» 
  49. Արևելք.am, Անուշ Թրվանց (Սեպտեմբերի 15, 2016)։ «Կարօ Արմեն. «Ես չեմ խոր­հիր, թէ սո­վո­րա­կան ժո­ղո­վուր­դը պա­տե­րազմ կ՚ու­զէ»» 
  50. «Agenus Inc.»։ Bloomberg։ ապրիլի 4, 2013 
  51. «"Listings"»։ փետրվարի 25, 2012 
  52. «Արմենպրես» լրատվական գործակալություն (Դեկտեմբերի 21, 2018)։ ««Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գալա երեկոյին հանգանակվել է 4,1 միլիոն դոլար» 
  53. Թերթ.am (Դեկտեմբերի 16, 2016)։ ««Հայաստանի մանուկներ» հիմնադրամը Նյու Յորքում կայացած գալա երեկոյի ժամանակ 3 մլն դոլար է հավաքել» 
  54. Horizon weekly (Դեկտեմբերի 18, 2014)։ «Children of Armenia Fund Annual Gala Raises $2.4 Million for Expansion into Rural Armenia» 
  55. Mirror-Spectator (Հոկտեմբերի 4, 2018)։ «Tech Trailblazer Richard Bezjian to Chair COAF Armenia Board» 
  56. 56,0 56,1 «Հոգաբարձուների խորհուրդ»։ Հայաստանի մանուկներ հիմնադրամի կայք։ 2018 
  57. «COAF infosheet-profile»։ GuideStar։ 2017 
  58. Մեդիամաքս (Հունվարի 16, 2019)։ «COAF-ի նոր տնօրենը Կորյուն Խաչատուրյանն է» 
  59. «Children of Armenia Fund»։ Charity Navigator։ սեպտեմբերի 1, 2018 
  60. Azure Azure Patricia Abaroa (2016)։ «Children of Armenia Fund: Supporting Underserved Communities» 
  61. Հայաստանի հանրային ՀԸ, «Հրապարակում» հաղորդաշար, Արմենուհի Մինասյան (Ապրիլի 8, 2016)։ «ՔՈԱՖ-ն ընդլայնում է իր ծրագրերը» 
  62. Love to know Audrey M. Jones (2018)։ «Rating Charitable Organizations» 
  63. «Children of Armenia Fund»։ Charity Navigator։ սեպտեմբերի 1, 2018 
  64. «Children of Armenia Fund, Accredited Charity»։ BBB Wise Giving Alliance։ February 2018 
  65. «CHILDREN OF ARMENIA FUND, INC.»։ Guide Star։ 2017 
  66. Asbarez (դեկտեմբերի 20, 2017)։ «$3.6 Million Raised for Villages In Armenia During COAF Gala» 

Արտաքին հղումներԽմբագրել