Դենիել Թոմփքինս

ամերիկացի քաղաքական գործիչ

Դենիել Թոմփքինս (անգլ.՝ Daniel Tompkins, հունիսի 21, 1774(1774-06-21)[1][2][3], Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - հունիսի 11, 1825(1825-06-11)[1][2][3], Castleton, Staten Island, Richmond County, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, իրավաբան, կոնգրեսմեն, Նյու Յորք նահանգի 4-րդ նահանգապետ (1807—1817 թվականներ)[6] և ԱՄՆ 6-րդ փոխնախագահ (1817—1825 թվականներ)։

Դենիել Թոմփքինս
անգլ.՝ Daniel Tompkins
 
Կուսակցություն՝ Դեմակրատական-հանրապետական կուսակյություն
Կրթություն՝ Կոլումբիայի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, փաստաբան և դատավոր
Դավանանք պրեսբիտերականներ
Ծննդյան օր հունիսի 21, 1774(1774-06-21)[1][2][3]
Ծննդավայր Scarsdale, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի օր հունիսի 11, 1825(1825-06-11)[1][2][3] (50 տարեկան)
Վախճանի վայր Castleton, Staten Island, Richmond County, Նյու Յորք, ԱՄՆ
Թաղված St. Mark's Church in-the-Bowery
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Jonathan Griffin Tompkins?
Մայր Sarah Ann Hyatt?[4]
Ամուսին Hannah Tompkins?
Զավակներ Minthorne Tompkins?, Arietta Minthorne Thompson? և Susannah MacLaren Tompkins?[5]
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն

խմբագրել

Թոմփքինսը ծնվել է Սքարսդեյլում (գտնվում է Նյու Յորք նահանգում), Ֆոքս Մեդոուի ընտանիքում[7]։ 1795 թվականին ավարտել է Նյու Յորքի «Կոլումբիայի համալսարանը»[8]։ 1797 թվականին դատարանում պրակտիկա անցնելու ժամանակ իրավաբանություն է սովորել։ 1801 թվականին եղել է Նյու Յորքի սահմանադրական կոնվենտի պատվիրակ, իսկ 1804 թվականին Նյու Յորք նահանգի ասամբլեայի անդամ[9]։

Կարիերա

խմբագրել

Նահանգապետի պաշտոնում

խմբագրել

1807 թվականի ապրիլի 30-ին նահանգապետի ընտրությունների ժամանակ ստացած 35074 ձայնով առաջ է անցել Մորգան Լյուիսից և զբաղեցրել նահանգապետի պաշտոնը։ Որպես Նյու Յորք նահանգի նահանգապետ պաշտոնավարել է մինչև 1817 թվականը։ 1810 թվականի կայացած նահանգապետի ընտրությունների ժամանակ ստացած 43094 ձայնով վերընտրվել է նահանգապետի պաշտոնում՝ առաջ անցնելով Յոնաս Փլեթից, վերջինս ստացել էր 36484 ձայն[10]։ 1813 և 1816 թվականներին կայացած ընտրությունների ժամանակ Թոմքինսը ստացած համապատասխանաբար 43324 և 45412 ձայների հաշվին կրկին առաջ է անցել իր մրցակիցներից և կրկին անգամ վերընտրվել նահանգապետի պաշտոնում։ Ջեյմս Մեդիսոնի նախագահության տարիներին ԱՄՆ պետքարտուղար դառնալու առաջարկը մերժել է։

1812 թվականի պատերազմի ժամանակ Թոմքինսը իրեն դրսևորել է իր լավագույն որակներով և ճանաչվել է ամենաարդյունավետ ռազմական նահանգապետներից մեկը։ Կարևոր դեր է խաղացել աշխարհազորի վերակազմավորման գործում ինչպես նաև նպաստել է զինվորական ծառայության վրա հիմնված պետական հիմնական զորախմբերի կազմավորմանը[11]։

1815 թվականին Թոմփքինսը Սթաթեն Այլենդի արևելյան ափի ողջ երկարությամբ բնակավայր է հիմնել, որին կոչեց Թոմքինսվիլլ[12]։

Փոխնախագահի պաշտոնում

խմբագրել

1816 թվականին՝ Ջեյմս Մոնրոյի նախագահության տարիներին ընտրվել է փոխնախագահի պաշտոնում իսկ 1820 թվականին՝ վերընտրվել։ 1821 թվականին եղել է Նյու Յորքի սահմանադրական կոնվենտի նախագահ։ 1812 թվականի պատերազմից հետո ո՛չ պետությանը, ո՛չ էլ ֆեդերալական կառավարությանը չի հաջողվել փոխհատուցել նրա ֆինանսական ծախսերը։ 1824 թվականի դրությամբ ֆեդերալական կառավարությունը Թոմփքինսին պարտք է մնացել 95,000 դոլար[12]։ Ֆինանսական խնդիրները բացասաբար են ազդել նրա առողջության վրա, ինչի հետևանքով Թոմքինսը ձեռք է բերել ալկոհոլային կախվածություն։ Որպես հետևանք Սենատում բազմիցս ներկա է գտնվել ոչ ստափ վիճակում[9]։

1825 թվականի հունիսի 11-ին՝ իր հրաժարականից երեք ամիս անց Դենիել Թոմփքինսը մահացել է։ Թաղված է Սուրբ Մարկոս եկեղեցում[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 GeneaStar
  4. Pas L. v. Genealogics — 2003.
  5. Geni(բազմ․) — 2006.
  6. «Daniel D Tompkins Facts, information, pictures | Encyclopedia.com articles about Daniel D Tompkins». Արխիվացված է օրիգինալից 2013-02-05-ին. Վերցված է 2011-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «FOX MEADOW SALES. First Break Made Into Famous Westchester Estate», New York Times, Apr. 3, 1921, p.76
  8. «Daniel D Tompkins New York State President United States Vice». Արխիվացված է օրիգինալից 2015-04-02-ին. Վերցված է 2011-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. 9,0 9,1 9,2 «Daniel D. Tompkins: Biography from Answers.com». Արխիվացված է օրիգինալից 2011-02-27-ին. Վերցված է 2011-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «NationMaster — Encyclopedia: Daniel D. Tompkins». Արխիվացված է օրիգինալից 2011-08-31-ին. Վերցված է 2011-03-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 13 (օգնություն)
  11. People — Biography.com(չաշխատող հղում)
  12. 12,0 12,1 «Daniel D. Tompkins (vice president of United States)» (անգլերեն).

Գրականություն

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դենիել Թոմփքինս» հոդվածին։