Դեյվ Լոգան (անգլ.՝ Dave Logan, մարտի 27, 1968(1968-03-27)[1]), ամերիկացի հեղինակ և պրոֆեսոր։ Նա առավելապես հայտնի է իր «Ցեղային առաջնորդում» գրքով, որը եղել է Նյու Յորք Թայմս ամսագրի ամենից շատ վաճառվող գրքերի շարքում (Ջոն Քինգի և Հեյլի Ֆիշեր-Ռայթի համահեղինակությամբ)[2][3]։

Դեյվ Լոգան
անգլ.՝ David Logan
Ծնվել էմարտի 27, 1968(1968-03-27)[1] (56 տարեկան)
Մասնագիտությունգրող և համալսարանի դասախոս
Քաղաքացիություն ԱՄՆ
Կայքmarshall.usc.edu/execed/david-logan.htm

Կարիերա

խմբագրել

Դեյվ Լոգանը Կազմակերպական կոմունիկացիաների դոկտորի աստիճան է ստացել Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Անենբերգի դպրոցում։ Սկսած 1996 թվականից՝ նա աշխատել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Բիզնեսի Մարշալյան դպրոցում և եղել է բիզնես կրթության ֆակուլտետի դեկանը (2000-2004)[4][5]։ Լոգանը դասավանդում է նաև Գեթի առաջնորդության համալսարանում, Ֆիզիկայի կրթության ամերիկյան քոլեջում, ինչպես նաև Կուալա Լումպուրի Ֆինանսական առաջնորդության միջազգային կենտրոնում[6]։ 1997 թվականին նա համահիմնադրել է CultureSync-ը, որը կառավարչական խորհրդատվության ընկերություն է[6]։

Լոգանը համահեղինակել է չորս գրքեր, ներառյալ՝ Ցեղային առաջնորդում և Ներկայացման երեք կանոնները գրքերը[6]։ Նա CBS Money Watch-ի գրող է, Social Science Research Network-ի յոթ էլեկտրոնային ամսագրերի խմբագիր[7]։ Նա նաև դասավանդում է առաջնորդում և կազմակերպական մշակույթ[8][9]։ Նա հարցազրույցներ է տվել CNN-ին, Fox-ին, National Public Radio-ին և մի շարք ամերիկյան այլ հանրահայտ հեռուստաընկերությունների և ռադիոների համար[10][11], նա նաև գրել է CNN-ի[12][13], Huffington Post[14] և The Gallup բիզնես ամսագրի համար[15]։ ԹԵԴ համաժողովի ժամանակ Լոգանի ելույթը ցեղային առաջնորդման վերաբերյալ գրեթե կես միլիոն դիտում ունի[6]։

Ընդունում

խմբագրել

Երկու անգամ Forbes ամսագրի կողմից (2011) նկարագրվել է որպես "միջազգային հանրության կողմից սիրված ՀԿՀ կառավարման պրոֆեսոր, փոփոխությունների հարացույց" (2013)[5][16][17]: Toastmasters ամսագիրը նշում է. «Դեյվ Լոգանը ամենաբնական և կատարյալ բանախոսներից մեկն է, որ դուք կարող եք գտնել»[18][19]։ Լոգանի գրքում շատ են հղումներ արված ֆինանսական տեքստերին[20][21][22][23][24]։

Մատենագրություն

խմբագրել
  • Tribal Leadership: Leveraging Natural Groups to Build a Thriving Organization, հեղինակներ՝ Դեյվ Լոգան, Ջոն Քինգ և Հեյլի Ֆիշեր-Ռայթ[25]
  • The Three Laws of Performance: Rewriting the Future of Your Organization and Your Life, հեղինակներ՝ Սթիվ Զեֆրոն և Դեյվ Լոգան[26]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Record #48577318 // Միջազգային նույնականացման վիրտուալ նիշք(բազմ․)[Dublin, Ohio]: OCLC, 2003.
  2. «New York Times Bestseller List: June 26, 2011». New York Times. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  3. Marshall faculty member book hits new heights, States News Service, June 28, 2011
  4. «Business Rock Stars: Dave Logan». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
  5. 5,0 5,1 «Dave Logan on Tribal Leadership». Forbes. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 «TED Speakers - David Logan». TED. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  7. CBS articles.
  8. «Big Speak - Dave Logan». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  9. «Harper Collins Speakers Bureau». Harper Collins. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  10. «Stuart Varney Gets Schooled».
  11. «Fox Business' Failed Ambush». Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
  12. "Fiscal cliff negotiations show how not to make a deal", CNN, December 9, 2012
  13. "'Systemic failure' is no excuse" CNN, January 8, 2010
  14. " When the Future Goes Off the Rails", Huffington Post September 25, 2012
  15. May 8, 2008, "The Five Stages of Workplace “Tribes”" Արխիվացված Հուլիս 30, 2013 Wayback Machine Gallup Business Journal
  16. «Dave Logan Explains Where History And Miraculous Innovations Are Made». Forbes. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  17. «To Bring True Peace To The Middle East, Women In Palestine And Israel Must Take Center Stage». Forbes.
  18. «How To Guide Your Tribe». Toastmasters. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  19. "Tribal Leadership by Dave Logan, John King, & Halee Fischer-Wright", CBS News, August 19, 2008
  20. Seminars for the Financial Advisor (2009) Adri Miller-Heckman, Vervante, p48 ISBN 9781934509258
  21. Adopting Agile Software Practices: From Backlog to Continuous Feedback (2012) Sam Guckenheimer, Addison-Wesley, ISBN 9780133119183
  22. Alternatives That Work (2012) Russell Bishop, Clio Publishing p134 ISBN 9788578311186
  23. The Business of Happiness (2011) Tony Hsieh, Leduc's Publishing, p245 ISBN 9782848999579
  24. Eleven rings (2014) Phil Jackson, Roca Editorial, ISBN 9788499187891
  25. Tribal Leadership: Leveraging Natural Groups to Build a Thriving Organization
  26. The Three Laws of Performance: Rewriting the Future of Your Organization and Your Life