Դեյվի Ջոնս (Կարիբյան ծովի ծովահենները)

հորինված կերպար Կարիբյան ծովի ծովահենները ֆիլմերի շարքում

Դեյվի Ջոնս (անգլ.՝ Davy Jones)՝ հորինված կերպար է, որը հայտնվել է «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմերի շարքում՝ Բիլ Նայի կատարմամբ։ Նա հանդես է եկել ֆրանշիզի երկրորդ և երրորդ՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» ու «Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին» ֆիլմերում, ինչպես նաև հինգերորդ ֆիլմի՝ «Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» տիտրներից հետո եզրափակիչ տեսարանում։ Նա հանդիսանում է, որպես «Թռչող հոլանդացու» նավապետ։ Ըստ Entertainment Weekly ամսագրի, Դեյվի Ջոնսը դարձել է երկրորդ առավել համոզիչ բնույթը, ստեղծված համակարգչային տեխնոլոգիաներով, 2007 թվականի Քինգ Քոնգից հետո։ Industrial Light & Magic ստացել է Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար՝ «Թռչող հոլանդացու» նավապետի կերպարանքի աշխատանքի համար։ Կերպարը ստեղծված է եղել Դեյվի Ջոնսի Սնդուկի սնապաշտությունից։ Ի տարբերություն իր պատմական նախատիպի, ֆիլմերում Ջոնսը հանդես է գալիս որպես անտագոնիստ։

Դեյվի Ջոնս

Այլ անուն(ներ) Ծովային դև
Երեխա(ներ) Չի եղել, կամ էլ գաղտնեգրված է

Կոնցեպցիա և ստեղծում խմբագրել

Դեյվի Ջոնսի դերը, բացի նրա կատարած Բիլ Նայից, փորձել էին նաև Ջիմ Բրոդբենտը, Իեն Գլենը և Ռիչարդ Հրանտը[1]։ Ինչպես նաև «Թռչող հոլանդացու» ամբողջ թիմը (բացի «Շրխկ» Բիլից), Դեյվի Ջոնսը հանդիսանում է 3D-մոդելով, ստեղծված համակարգչային տեխնոլոգիաներով, սակայն աչքերն ու շուրթերը՝ գրիմավորված Բիլ Նային է։ Անիմացիան ստեղծվել է Motion Capture տեխնոլոգիայով։ Երրորդ ֆիլմում Ջոնսը 20 վայրկյանով հայտնվում է, որպես մարդ։

Արտաքին տեսք խմբագրել

Դեյվի Ջոնսի տեսքը պատրաստվել էր ֆիլմի ստեղծողներից, ինչպես տարբեր ծովային կենդանական աշխարհի և ծովահեն նավապետի ինչ-որ շաբլոնության, մասնավորապես, Բարտոլոմյու Ռոբերթսի ու Սև Մորուքի խառնուրդ։ Ջոնսի ամենահետաքրքիր առանձնահատկությունը՝ իր գլուխն է և առաջին հերթին մորուքը, որը կազմված է շոշափուկներից։ Գլխարկի տակ գտնվում է ութոտնուկի մարմին։ Ամենայն հավանականությամբ նա քիթ չունի, բայց ձախ այտոսկրում կա մի անցք, որի միջոցով նա շնչում է։ Ձախ ձեռքի փոխարեն նրա մոտ օմարի չանչ է, աջ ձեռքի ցուցամատի փոխարեն՝ երկար շոշափուկ, իսկ աջ ոտքը՝ ծովախեցգետնյա է։ Ջոնսը խոսում է պարզ արտահայտված շոտլանդական ակցենտով։ Նաև նրա դեմքը նման է Քթուլհուի դեմքին, Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտի ստեղծագործություններից։ Կալիպսոյի հետ խոսկցության ժամանակ, Ջոնսը ընդունել է իր «մարդկային դեմքը». սպիտակ մորուքով միջին տարիքի տղամարդու։

Բնավորություն խմբագրել

Ջոնսն անողորմ և անխիղճ է բոլորի, հատկապես իր թիմի և ենթակաների նկատմամբ։ Նա ասում է. «Կյանքը այնքան դաժան է, ի՞նչու կյանքը դագաղի մեջ պիտի ուրիշ լինի»։ Նա խորամանկ է, նենգ, չի հանդուրժում պայմանագրերի խախտումներ, որոնք նրա հետ կնքում են, չնայած ինքն էլ հաճախ չի կատարում տրված խոստումները։ Այնուամենայնիվ ցուցաբերում կապվածության զգացմունքներ ու սեր։ Երբեմն սենտիմենտալ է։

Կերպարի հորինված կենսագրություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

Երբեմն Դեյվի Ջոնսը մարդ էր, սովորական ծովահեն։ Բայց մի օր նա հանդիպեց և կրքոտ սիրեց մի կնոջ, որը հայտնվել էր աստվածուհի Կալիպսոն, նավաստիների պաշտպանողը։ Կալիպսոն պատասխանեց նրան փոխադարձությամբ։ Նա հանձնարարել է Ջոնսին տեղափոխել դեպի այն լույս ծովում մեռած մարդկանց հոգիները, ինչի համար օժտել է նավապետին և բոլոր նրանց, ում նա կստանձնի թիմ՝ անմահությամբ և միայն տասը տարին մեկ, նա իրավունք ուներ իջնել ափ։ Բայց մի օր Կալիպսոն դավաճանել է Ջոնսին, չհայտնվելով հանդիպմանը, ծովում տասնամյա ժամկետի ծառայության ավարտից հետո։ Ջոնսը դադարել է կատարել իր պարտավորությունները և, որպես վրեժ հանձնեց Կալիպսոյին ծովահեն բարոնների առաջին միությանը, ովքեր որոշել են գերել նրան, կնքելով մահկանացու կնոջ մարմնում։ Ջոնսը հանել է իր կրծքավանդակից սիրտը և դրել սնդուկի մեջ, հավերժ դառնալով «Թռչող հոլանդացու» նավապետ։ Նա չգիտեր, որ Կալիպսոն անիծել է նրան։ Նզովքը, որը տվել է Ջոնսին և նրա թիմին հավերժական կյանք, դիմել է նրանց դեմ։ Դեյվի Ջոնսը և «Թռչող հոլանդացու» ողջ թիմը պատիժ կռեցին՝ նրանց բնույթը սկսվեց ներկայացվել մարդկանց և տարբեր ծովային արարածների միջին ինչ-որ բան։

Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը խմբագրել

Հիմնական հոդված՝ Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը

Առաջին անգամ Դեյվի Ջոնսը հայտնվում է ֆրանշիզի երկրորդ մասում։ Նա հիշեցնում է Ջեք Ճնճղուկին իրենց գործարքի պայմանների մասին։ Նա պնդում է, որ միայն երկու տարի է եղել նավապետ, Հեկտոր Բարբոսայի ապստամբության պատճառով, սակայն Ջոնսը չի ընդունում այդ արդարացում։ Հետո Ջեքը փորձում է խուսափել պատասխանատվությունից, ուղարկելով Ուիլ Թյորներին «Թռչող հոլանդացին» փոխարեն իրեն։ Նրանք կնքում են նոր գործարք, ըստ պայմանների Ջեքը «Թռչող հոլանդացում» կխուսափի ծառայությունից, եթե երեք օրվա ընթացքում կտրամադրի Դեյվի Ջոնսին հարյուր ոգի։ Ջոնսը համաձայնվում է և վերցնում է Ջեքի ձեռքից սև նշանը, նաև թողնում է Ուիլին իր մոտ։ Գտնվելով «Թռչող հոլանդացի» նավի վրա, Ուիլը մարտահրավեր է նետում Դեյվի Ջոնսին «հավատում եմ, չեմ հավատում» խաղում, դնելով նավի վրա հավերժական ծառայությունը Ջոնսի սրտի սնդուկի բանալու դեմ։ Շրխկ Բիլը միանում է խաղին և փրկում է Ուիլին պարտությունից։ Ուիլը հայտարարում է հորը, որ նա պարզապես ցանկանում էր իմանալ բանալին, գտնվելու վայրը։ Հաջորդ առավոտ, իմանալով բանալիի կորստյան մասին, Դեյվի Ջոնսը հրամայում է Կրակենին ոչնչացնել Թյորներին տեղափոխող նավը, սակայն նրան հաջողվում է փրկվել։ Դրանից հետո «Հոլանդացին» ուղարկվում է Խաչի կղզին, որպեսզի Ճնճղուկին խանգարի սնդուկին տիրանալ։ Ջոնսն ուղարկում իր թիմին սնդուկի գրավմանը, ինչով նրանք հաջողությամբ են կարողանում կատարել։ Չկարողանալով հասնել «Սև մարգարիտին», «Թռչող հոլանդացու» նավապետը կանչում է Կրակենին, որը վերցնում է Ջեք Ճնճղուկին իր նավի հետ միասին Դեյվի Ջոնսի անձնական գաղտնարանը։ Ցանկանալով համոզվել, որ նրա սիրտը դեռ տեղում է Ջոնսը հրամայում է բացել սնդուկը, որը այնուամենայնիվ դատարկ է։ Ինչպես պարզվեց, սիրտը գողացել է Ջեյմս Նորինգթոնը, որը հասցրել է նրան Օստ Ինդիական առևտրական ընկերությանը։

Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին խմբագրել

Հիմնական հոդված՝ Կարիբյան ծովի ծովահենները։ Աշխարհի ծայրին

Աշխարհի ծայրին իրադարձությունների պահին, Դեյվի Ջոնսը գտնվում էր Կատլեր Բեքետի և Օստ Ինդիական առևտրական ընկերության ենթարկության տակ։ Տիրապետելով Ջոնսի սրտին, Բեքետը սպառնում է սպանել Ջոնսին չենթարկվելու դեպքում։ Նա հրամայում է Ջոնսին ոչնչացնել բոլոր հանդիպող ծովահեն նավերը, միևնույն ժամանակ գրգռում զգալով, որ «Թռչող հոլանդացու» նավապետը ոչ ոքու կենդանի չի թողնում, ակնկալելով նրանցից ստանալ եղբայրական սովետի մասին տեղեկություններ։ Նաև Բեքետի հանձնարարությամբ Ջոնսը սպանում է Կրակենին[2]։ Հետագայում «Թռչող հոլանդացին» ոչնչացնում է Սաո Ֆենգի ֆլագմանը և գերի է գրավում Էլիզաբեթ Սուոնին, վերջին պահին դարձած նավապետ[3]։ Այնուհետև Ջոնսը առաջարկում է մահացող Ջեյմս Նորինգթոնին միանալ իր թիմին, սակայն ծովակալը ընտրում է մահը, խրելով սուրը Ջոնսի կրծքավանդակին։ Դրանից հետո Դեյվի Ջոնսը փորձում է ապստամբել Օստ Ինդիական առևտրական ընկերության դեմ, սակայն նավի վերահսկողությունը անցնում է Բեքետի աջ ձեռքի՝ Մերսերի[4] կարգադրության տակ։ Որոշ ժամանակ անց Բեքետը կանչում է Ջոնսին իր նավ, որտեղ նա հանդիպում է Ուիլ Թյորներին, տեղեկացնելով նրան Ջեք Ճնճղուկի փախուստի մասին և եղբայրության սովետի մտադրությանը ազատել Կալիպսոյին։ Եռյակը մեկնում է զոհված նավերի Ծովախորշը։ Դեյվի Ջոնսն այցելում է «Սև մարգարիտի» նավամբարում կողպված Կալիպսոյին։ Նրանց միջև տեղի է ունենում խոսակցություն՝ իր դավաճանության և նրա անեծքի վերաբերյալ, որը Կալիպսոն ժամանակավորապես չեզոքացնում է, թույլատրելով Ջոնսին ընդունել մարդկային դիմագիծ։ Հեռանալուց առաջ, Ջոնսը ասում է Կալիպսոյին, որ իր սիրտը միշտ պատկանում է նրան։ Կալիպսոն չիմանալով Ջոնսի դավաճանության մասին, խոստանում է միավորվել նրա հետ, ազատ արձակվելուց հետո։ Նա մասնակցում է բանակցություններին, որի ընթացքում Բեքետի հետ միասին ստանում է Ջեքին փոխանակելով Թյորներին[5]։ Կալիպսոն ազատ արձակվելուց հետո, Ուիլը պատմում է նրան սիրելիի դավաճանության մասին։ Նա անհետանում է, հրաժարվելով օգնել ծովահեններին Օստ Ինդիական ընկերության դեմ դիմակայությանը։ Նրա կատաղությունը հանգեցնում է ջրապտույտի առաջացմանը, որտեղ սկսվում է վերջնական ճակատամարտը՝ «Սև մարգարիտի» և «Թռչող հոլանդացու» միջև։ Մարտի ընթացքում, Ջոնսը սպանում է Մերսերին և վերադարձնում սնդուկի բանալին, իսկ այդ ժամանակ Ջեքը վերցնում է ինքը սնդուկը։ Նրանց միջև պայքար է առաջանում։ Հետո Դեյվի Ջոնսը դիմակայություն է մտնում Ուիլի և Էլիզաբեթի դեմ։ Արագ հաղթելով Էլիզաբեթին, նա թիկունքից հարված է ստանում Ուիլից։ Ջեքը սպառնում է խոցել նրա սիրտը, ի պատասխան Ջոնսը սպանում Ուիլին։ Տեսենով այդ ամենը, Շրխկ Բիլը վերադարձնում է գիտակցության վերահսկողությունը և հարձակվում է Ջոնսի վրա։ Նա հեշտությամբ հաղթում է Բիլին, սակայն այս պահին Ջեքը օգնում է մեռնող Ուիլին խոցել «Թռչող հոլանդացու» նավապետի սիրտը։ Դեյվի Ջոնսը ընկնում է ջրապտույտի մեջ, ոգեկոչելով Կալիպսոյին։

Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում խմբագրել

Հիմնական հոդված՝ Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում

Տիտրներից հետո եզրափակիչ սցենայում, թվում է, թե հարություն առած Դեյվի Ջոնսը այցելում է քնած Ուիլ Թյորներին և Էլիզաբեթ Սուոնին։ Ուիլը զգում է նրա ներկայությունը, և արթնանում է, սակայն չի բացահայտում մոտակայքում ոչ ոքու։ Այն ժամանակ, երբ նա գալիս է այն եզրակացության, որ դա երազ է, հատակին մնում են ծովային ջրի ջրփոս և կակղամորթեր, ակնարկելով Ջոնսի[6] վերադարձը։

Ունակություններ խմբագրել

Ինչպես «Թռչող հոլանդացու» նավապետ և «Ծովային դև», Ջոնսը, ստեղծողների կողմից օժտված է եղել տարբեր գերբնական կարողություններով։ Նա կարող է տելեպորտացվել - այդպես նա տեղափոխել է իրեն «Սև մարգարիտ» կոտրված նավի վրա - և անցնել սեփական նավի պատերի միջով։ Սովորաբար Ջոնսը ապավինում է իր նավի, թիմի և Կրակենի վրա, բայց երրորդ մասի վերջնական ճակատամարտում, նա, նաև ցուցադրվել է, որպես լավ սուսերամարտիկ, հավասար կռվելով Ջեք Ճնճղուկի հետ։ Նրա հատված շոշափուկները կարող են շարժվել անկախ տիրոջից, ինչպես բանալիի հետ դրվագում, և նա օգտագործում է դրանք, որպես զենք Մերսերի սպանության սցենայում։ Ջոնսը կարող է հետևել ցանկացած զոհին «սև նշանով»։ Նշանը կարող է դնել իր թիմի ցանկացած անդամ, բայց վերցնել այն կարող է միայն Ջոնսը։ Ի տարբերություն իր թիմի, Ջոնսը կարող է դուրս գալ ցամաք, միայն տասը տարին մեկ անգամ։ Վերջապես, Ջոնսը կարող է կանչել Կրակենին և կառավարել նրան, ստիպելով նրան ոչնչացնել նավեր։

Քննադատություն և արձագանքներ խմբագրել

Ըստ Entertainment Weekly ամսագրի կարծիքի, Դեյվի Ջոնսը դարձել է երկրորդ առավել համոզիչ բնույթը, ստեղծված համակարգչային տեխնոլոգիաներով, Կինգ կոնգից հետո[7]։

«Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալի սնդուկը» ֆիլմում, Դեյվի Ջոնսի կերպարի վրա աշխատանքը արժանացել է Օսկար լավագույն վիզուալ էֆեկտների համար։

Այս դերի համար Բիլ Նային ստացել է անվանակարգ՝ MTV կինոմրցանակ լավագույն չարագործ կատեգորիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Grant, Richard E. (2006). The Wah-Wah Diaries: The Making of a Film. Chatham, Kent: Picador. ISBN 978-0-330-44197-1.
  2. Pirates of the Caribbean: At World's End, Ch.5
  3. Pirates of the Caribbean: At World's End, Ch.12
  4. Pirates of the Caribbean: At World's End, Ch.14
  5. Pirates of the Caribbean: At World's End, Ch.19
  6. http://thekingdominsider.com/pirates-6-post-credits-scene-added-pirates-caribbean-dead-men-tell-no-tales/
  7. «Our 10 Favorite CG Characters». Entertainment Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 30-ին.