Օստ Ինդիա (անգլ.՝ East Indies, բառացի՝ Արևելյան Հնդկաստան), տերմին, Հնդկաստանի, Հարավային և Հարավարևելյան Ասիայի որոշ երկրների նախկին անվանումը։ Առաջացել է ի հակակշիռ Վեստ–Ինդիա տերմինի, այն բանից հետո, երբ եվրոպացիները, որ նախկինում «Հնդկաստան» էին համարում 15-րդ դարի վերջին Կոլումբոսի հայտնագործած կղզիները Կարիբյան ծովում՝ Ամերիկայում, ճանապարհորդելով արևելյան ուղղությամբ, 16-րդ դարի սկզբին հասան Հնդկաստան թերակղզու ափերին։ Օստ Ինդիա անվանումը երկար ժամանակ պահպանվել էր, կապված, այսպես կոչված, անգլիական, հոլանդական, ֆրանսիական Օստ Ինդիա ընկերությունների և նրանց փոխարինած Հնդկական ընկերության գաղութային գործունեության հետ։

Օստ-Ինդիայի՝ 1606 թվականի քարտեզ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։