Քթուլհու (անգլ.՝ Cthulhu), հորինված տիեզերական էակ, որը ստեղծել է Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը և առաջին անգամ նկարագրել` իր «Քթուլհուի կանչը» կարճ պատմվածքում («Weird Tales», 1928 թվական)։ Լավքրաֆտը Քթուլհուին պատկերում է որպես հսկա մի տիեզերական արարած, որը պաշտամունքի առարկա է։ Քթուլհուն մասամբ ութոտանի է, մասամբ՝ մարդ և մասմաբ՝ վիշապ։ Քթուլհիի անունով է անվանվել Լավքրաֆտից ոգեշնչված էակների պանթեոնը՝ Քթուլհու Միֆոսը։

Քթուլհու

Կտուլհուի էսքիզն արված Լավքրաֆտի կողմից 1934 թվականին
Առաջին անգամ
հայտնվել է՝
«Քթուլհուի կանչը» (1928)
Տիտղոսներ և կոչումներ՝ Մեծագույն հների գերագույն քուրմ
Մեծագույն երազատես
Ռլյեհի քնածը
Ընտանիք՝ Ազաթոթ (նախանախապապ)

Յոգ-Սոթոթ (պապ)
Շուբ-Նիգուռաթ (տատ)
Նուգ (ծնող)[1]

Ծագումնաբանություն խմբագրել

Չնայած բառը հորինել է Լավքրաֆթը 1926 թվականին, այն ենթադրաբար ծագել է հին հունարեն «քթոնիկ» բառից, որը նշանակում է «այլմոլորակային», որի մասին խոսում է նաև Լավքրաֆտը իր «Առնետները պատերին» պատմվածքի ավարտին (1923)[2]։

Քթուլհուն նաև անվանվել է այլ ձևերով[3] և նկարագրվում է Հսկա, Մեռած կամ Զարհուրելի մակդիրներով։

Նկարագրություն խմբագրել

«Քթուլհուի կանչը» պատմվածքի մեջ Լավքրաֆտը Քթուլհուին նկարագրում է որպես «դև՝ աղոտ մարդկային կերպարանքով, ութոտանու գլխով և շատ շոշափուկներով դեմքով, թեփուկավոր, ռետինանման մարմնով, առջևի և հետին վերջույթների հսկայական ճանկերով և երկար ու նեղ թևերով»[4]։ Քթուլհուն նկարագրվել է որպես հսկա ութոտանու, մարդու և վիշապի խառնուրդ, հարյուրավոր մետր հասակով, մարդանման ձեռքերով և ոտքերով իսկ մեջքին՝ մնացորդային թևերով[4]։ Քթուլհուի գլուխը պատկերվել է որպես համարյա հսկայական ութոտանի՝ բերանի շուրջը անհայտ քանակի շոշափուկներով։

Հրատարակման պատմություն խմբագրել

Լավքրաֆտի առաջին կարճ պատմվածքը «Քթուլհուի կանչը» հրատարակվել է «Weird Tales»-ում 1928 թվականին, որտեղ Քթուլհուն ներկայացված է որպես չարակամ էակ։ Բանտարկված Քթուլհուն մարդկության մեծամասնության մոտ տագնապ է առաջացնում, իսկ շատ քչերի մոտ այն դառնում է պաշտամունքի առարկա (Նոր Զելանդիա, Գրենլանդիա, Լուիզիանա և Չինական լեռներ)։ Կարճ պատմվածքում նշվում է, որ Քթուլհուն վերջիվերջո կվերադառնա, չնայած որ հիմա թակարդում է։ Նրան պաշտողները երգում են. «Ph'nglui mglw'nafh Cthulhu R'lyeh wgah'nagl fhtagn« («Իր Ռլյեհի տանը մահացած Քթուլհուն քնած սպասում է»)[4]։

Լավքրաֆտը հետագայում կազմում է Քթուլհուի ծագումնաբանությունը («Ընտրյալ նամակներ») և դարձնում այն իր գրականության կենտրոնական կերպարը[5]։ «Դունվիչի սարսափը» պատվածքը (1928)[6] վերաբերում է Քթուլհուին, իսկ «Խավարում շշնջացողը» (1930) պատմվածքում նշվում է, որ կերպարներից մեկը գիտի Քթուլհուի ծագումը[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Lovecraft, H. P. (1967). Selected Letters of H. P. Lovecraft IV (1932–1934). Sauk City, Wisconsin: Arkham House. "Letter 617". ISBN 0-87054-035-1.
  2. Callaghan, Gavin (2013). H. P. Lovecraft's Dark Arcadia: The Satire, Symbology and Contradiction. McFarland. էջ 192. ISBN 1476602395.
  3. Harms, "Cthulhu," "PanCthulhu," The Encyclopedia Cthulhiana, p. 64.
  4. 4,0 4,1 4,2 Wikisource:The Call of Cthulhu
  5. Angell, George Gammell (1982). Price, Robert M. (ed.). «Cthulhu Elsewhere in Lovecraft». Crypt of Cthulhu #9. 2 (1). ISSN 1077-8179.
  6. Wikisource:The Dunwich Horror
  7. Wikisource:The Whisperer in Darkness
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քթուլհու» հոդվածին։