Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում

Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում (անգլ.՝ Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales), աշխարհահռչակ հեքիաթաարկածային հերոսապատման 5-րդ սերիան, որը պատմում է հմայիչ և անվախ, արկածախնդիր կապիտան Ջեք Ճնճղուկի մասին։ Ֆիլմի շնորհանդեսը նշանակված է 2017 թվականի մայիսի 26-ին։

Picto infobox cinema.png
Կարիբյան ծովի ծովահենները։ Մեռյալները հեքիաթներ չեն պատմում
անգլ.՝ Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրգանձերի փնտրման ֆիլմ, ֆենթեզի ֆիլմ, թիկնոցի և սուսերի ֆիլմ և pirate film?
ՀիմքԿարիբյան ծովի ծովահեններ
Թվականմայիսի 26, 2017[1], մայիսի 25, 2017[2][3], մայիսի 24, 2017 և մայիսի 26, 2017
Լեզուանգլերեն
ՌեժիսորՅոախիմ Ռյոնինգ և Էսպեն Սանդբերգ
ՊրոդյուսերՋերրի Բրուքհայմեր
Սցենարի հեղինակՋեֆ Նաթանսոն
ԴերակատարներՋոնի Դեփ[4], Ջեֆրի Ռաշ, Խավիեր Բարդեմ, Օրլանդո Բլում, Քևին ՄաքՆելլի, Կայա Սքոդելարիո, Բրենտոն Թուեյտես, Սթիվեն Գրեմ, Մարտին Կլեբա, Գոլշիֆթե Ֆարահանի, Դևիդ Ուենհեմ[5], Քիրա Նայթլի[5], Բրյուս Սպենս[5], Ջեյմս ՄակՔեյ[5], Alexander Scheer?[5], Michael Dorman?[5], Goran D. Kleut?[5], Zoe Ventoura?[5], Jonathan Elsom?[5] և Ջեյքոբ Էլորդի[5]
ՕպերատորՓոլ Քեմերոն
ԵրաժշտությունՀանս Ցիմեր
ՄոնտաժՌոջեր Բարթոն
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԱվստրալիա, Village Roadshow Studios[6] և Վանկուվեր[6]
ԿինոընկերությունWalt Disney Pictures, Jerry Bruckheimer Productions և Ուոլթ Դիսնեյ ընկերություն
Տևողություն129 րոպե[7]
Բյուջե230 000 000 $[8]
Շահույթ794 861 794 $[8]
ՆախորդԿարիբյան ծովի ծովահենները։ Օտար ափերին
Պաշտոնական կայքէջ
Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales Վիքիպահեստում

ՍյուժեԽմբագրել

Կապիտան Ջեք Ճնճղուկը հասկանում է, որ իրեն հետապնդում է իր վաղուցվա թշնամի կապիտան Սալազարը և նրա երևակայական ծովահենները։ Նրանք նոր են փախել Սատանայական եռանկյունուց և ստիպված են ոչնչացնել բոլոր ծովահեններին՝ այդ թվում նաև Ջեքին։ Փրկվել կօգնի միայն զորեղ արտեֆակտը՝ Պոսեյդոնի եռատամը, որն իր տիրողին ծովերը հսկելու լայն հնարավորություն է տալիս։ Հաշտված կապիտաններ Ջեկ Ճնճղուկը և Հեկտոր Բարբոսան պետք է ոչնչացնեն Սալազարին։

Հետաքրքիր փաստերԽմբագրել

  • Ջոնի Դեփի վնասվածքի պատճառով, ով խաղում է Ջեք Ճնճղուկի դերը, նկարահանումները ժամանակավորապես դադարեցվեցին։
  • Հետաքրքրական է, որ ծովահենային կինոսերիալի ընդմիջումից հետո կրկին վերադառնում է Ուիլ Տյորները՝ կերպար, որը խաղում է Օռլանդո Բլումը: Այդ մասին պաշտոնապես արդեն հայտարարվել է։ Լսարանի հիշեցմամբ՝ բնօրինակ եռերգությունն ավարտվեց նրանով, որ Ուիլն ընդունեց Դեյվի Ջոնսի պարտավորությունները, այնպես որ ցամաք կարող էր դուրս գալ միայն 10 տարին մեկ։
  • Ջերի Բրուքհայմերի խոսքերով ֆիլմի սյուժեն առավելագույնս կմոտեցվի «ծովահենային իրականությանը» և նրանում չեն լինի ո՛չ մոգություն, ո՛չ էլ հորինված արարածներ՝ ինչպես կրակենը։

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել