Դեյվիդ Ֆիլո

ամերիկացի գործարար

Դեյվիդ Ֆիլո (անգլ.՝ David Robert Filo, ապրիլի 20, 1966(1966-04-20)[1], Վիսկոնսին, ԱՄՆ), ամերիկյան գործարար և Ջերի Յանգի հետ Yahoo!-ի համահիմնադիրը։

Դեյվիդ Ֆիլո
Դիմանկար
Ծնվել էապրիլի 20, 1966(1966-04-20)[1] (57 տարեկան)
ԾննդավայրՎիսկոնսին, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԹուլեյնի համալսարան, Սթենֆորդի համալսարան և Sam Houston High School?
Մասնագիտությունձեռնարկատեր և համակարգչային գիտնական
ԱմուսինAngela Buenning Filo?[2]
 David Filo Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ֆիլոն ծնվել է Վիսկոնսինում։ Վեց տարեկանում նա տեղափոխվել է Լուիզիանա նահանգի Լեյք Չարլզ արվարձան Մոսս Բլաֆ։ Ավարտել է Սեմ Հյուսթոնի միջնակարգ դպրոցը, այնուհետև ստացել է հաշվողական տեխնիկայի բակալավրի աստիճան Թուլեյնի համալսարանում (Դին կրթաթոշակի շնորհիվ) և մագիստրոսի աստիճան Սթենֆորդի համալսարանում[3]։

1994 թվականի փետրվարին նա Ջերի Յանգի հետ ստեղծել է «Ջերի և Դևիդի ուղեցույցը համաշխարհային համացանցում» ինտերնետ-կայքը, որը բաղկացած է այլ կայքերի կատալոգից։ Ավելի ուշ կայքը վերանվանվել է «Yahoo!»։ «Yahoo!»-ն արագ դարձել է շատ հայտնի է, ինչն էր դրդել է Ֆիլոյին և Յանգին ստեղծել Yahoo! Inc ընկերությունը[4]։

Ի սկզբանե Yahoo!-ն վեբ կատալոգում եղել է վեբ պորտալ, որը տրամադրել է ապրանքների և ծառայությունների լայն տեսականի։ Ներկայումս այն հանդիսանում է առաջատար ինտերնետ-բրենդներից մեկը և հեռահաղորդակցության ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ հանդիսանում է համացանցում ամենաշատ այցելվող վեբ-կայքերից մեկը[5][6]։

Անձնական կյանք խմբագրել

2005 թվականին 30 մլն դոլար է նվիրաբերել իր մայր բուհին՝ Թուլեյնի համալսարանի ինժեներական ֆակուլտետին[7]։

Ամուսնացած է լուսանկարչուհի և ուսուցչուհի Անժելա Բուենինգի հետ[8]։

2014 թվականի դեկտեմբերին Forbes-ը Ֆիլոյի կարողությունը գնահատել է 3,8 մլրդ դոլար, ինչը նրան թույլ է տվել զբաղեցնել 580-րդ տեղն աշխարհում[7]։ 2017 թվականի դրությամբ նա զբաղեցնում է 564-րդ տեղը[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://web.archive.org/web/20081205010811/http://valleywag.com/tech/yahoo-party/another-billionaire-drops-220835.php
  3. «David Filo». Forbes. 2014 թ․ հոկտեմբերի 17.
  4. Yahoo! Inc. - История компании . yhoo.client.shareholder.com
  5. Alex Gray (2017 թ․ ապրիլի 10). «These are the world's most popular websites». World Economic Forum. Վերցված է 2018 թ․ հուլիսի 5-ին.
  6. «Самые популярные сайты 2012: Alexa Ranks 500 самых посещаемых сайтов», Huffington Post, 9 августа 2012 г.
  7. 7,0 7,1 «Forbes 400 Richest Americans: #292 David Filo». Forbes. 2013 թ․ մարտ.
  8. Another billionaire drops Արխիվացված Դեկտեմբեր 5, 2008 Wayback Machine
  9. «The World's Billionaires». Forbes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Ֆիլո» հոդվածին։