Դեյվիդ Բրետ

ֆրանսիացի գրող

Դեյվիդ Բրետ (նոյեմբերի 8, 1954(1954-11-08), Փարիզ) շոու բիզնեսյան կենսագրությունների բրիտանացի հեղինակ։ Նա մեծապես գրում է ֆիլմերի աստղերի ու երգիչների անձնական կյանքի մասին։

Դեյվիդ Բրետ
ֆր.՝ David Bret
Ծնվել էնոյեմբերի 8, 1954(1954-11-08) (69 տարեկան)
ԾննդավայրՓարիզ
Մասնագիտությունգրող, լրագրող և կենսագիր
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՈւաթ Ակադեմիա
Կայքdavidbretindependent.co.uk
 David Bret Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Բրետը ծնվել է Փարիզում, Ֆրանսիայում, 1954 թվականին։ Նրան որդեգրել է անգլիացի մի զույգ և մեծացրել նախ Wath-on-Dearne-ում, ապա West Riding of Yorkshire-ում։ Դեյվիդը մի քանի տարի աշխատել է մանրածախ աևտրում, ապա NSH-ում (National Society for Histotechnology) որպես ադմինիստրատոր և ապա Woking men’s club-ում (աշխատող տղամարդկանց ակումբ) որպես երգիչ։ Այնուհետև նա սկսել է գրել կենսագրություններ, որոնց համար էլ դարձել է հայտնի։ Դեյվիդն ամուսնացել է Ջեան Էլիսի հետ 1972 թվ․ հոկտեմբերին և ունեցել 1 որդի՝ Մառլոն, որը ծնվել է 1973 թվ․ հոկտեմբերին։ Նա ապրում է Արևմտյան Յորքշայրում, Անգլիա։

Կենսագրություններ խմբագրել

Բրետը գրել է մի շարք կենսագրություններ տարբեր հրատարակիչների համար։ Դրանցից շատերը կենտրոնանում են հայտնի մարդկանց անձնական և ինտիմ կյանքի վրա[1]։ Լյուիս Ջոնը Դեյլի Թելեգրաֆում գրել է, որ Բրետը «տասնամյակներ շարունակ կետրել է այնպիսի գործիչների սենսացիոն կենսագրություններ, ինչպիսիք են Դիանա Դորսը, Բարբրա Սթրեյզենդը և Թալուլա Բենքհեդը»[2]։

Քլարկ Գեյբլ խմբագրել

«Քլարկ Գեյբլ, տանջված աստղ» կենսագրության մեջ Բրետը շատ է անդրադառնում Գեյբլի սեռական կյանքին, հատկապես այն փաստին, որ նա կապերի մեջ է եղել տղամարդկանց հետ։ Նյու Յորք Թայմզ Բուք Ռեվյու-ում Ադա Քալհունը գրել է․ «Ինչպե՞ս է, որ Բրետը՝ բազմաթիվ հայտնի մարդկանց կենսագրությունների հեղինակը, այդքան շատ բան գիտի հոլիվուդյան աստղերի սեռական կյանքի մասին։ Դատելով այս նոր գրքի խճճվծա ձևակերպումներից՝ նա իսկապես ոչինչ չգիտի»[1]։ Նա նաև գրել է․ «Գիրքը խայտառակված է և ցավալիորեն ոչ սեքսուալ ․․․ և այնուամենայնիվ Բրետը խարխլում է իր փաստարկները ․․․ «Քլարկ Գեյբլը» լի է ակնարկներով և բացականչական կետերով, սակայն միևնույն է, այն միանգամայն Հոլիվուդի անհրապույր արտահայտումն է»[1]։

Ջորջ Ֆորմբի խմբագրել

«Ջորջ Ֆորմբի․ անհանգիստ հանճար» գրքում Բրետը ուսումնասիրում է երբեմնի հայտնի մյուքիզլ-հոլլ կատարողի «անմեղ և չարամիտ ակնարկները»[3]։ Ջոնաթան Գլենդին, Գարդիան օրաթերթում գրելով այս մասին, նկարագրում է․ «Դեյվիդ Բրետի խոհուն գիրքը մի զվարճացնողի տխուր կյանքի մասին է, որն այսօր անկասկած երբեք չի հասնի ամենաբարձր մակարդակին»[3]։

Գրետա Գարբո խմբագրել

«Գրետա Գարբո․ աստվածային աստղ» գիրքը քննադատվել է Լյուիս Ջոնսի կողմից, որը գրել էր․ «Շատ քիչ նոր բան կա Գարբոյի կյանքի մասին ասելու, և լավագույնը, որ կարելի է ակնկալել պատմությունից, խորաթափանցությունն է, խելամտությունը և նարատիվը, որոնցից ոչ մեկը չկա ներկայացված «աստվածային աստղ» գրքում»[2]։ Լյուիսը հետո բողոքում է․

Բրետը շատ սխալներ է թույլ տալիս։ 1925 թվ․ Գարբոյի՝ Նյու Յորք այցի մասին նա նկատում է, որ Գարբոն հանդիպել է Համֆրի Բոգարտին՝ այդ ժամանակվա մեծագույն աստղերից մեկին, երբ նա իր անունը վաստակել էր 1936 թվ․ The Petrified Forest-ով։ Նա մտածում է, որ ֆրանսիական Ակադեմիան դրամայի դպրոց է։ Եվ այսպես շարունակ։ Նա նաև սարսափելի վատ է գրում ․․․[2]

Քրիստափոր Ֆոուլերը ավելի դրական էր «աստղային աստղ»-ի մասին։ The Independent-ում նա գրել է․

Գարբոյի կենսագրությունները իրենցով վիրտուալ արդյունաբերություն են ներկայացնում։ Սակայն Դեյվիդ Բրետը ավելի է այս առումով։ Խորանալով նախկինում անաղբյուր նյութերի մեջ և հավաքելով թարմ պատմություններ ընկերներից ու գործընկերներից՝ նա փորձում է ծածկել նրա կյանքում եղած 2 մեծագույն բացերը[4]։

Ֆոուլերը եզրակացնում է․ «Բրետի կենսագրությունը իսկապես կուսակցական է և ամբողջապես պատրաստված է թշնամիներին անվանելու, որը ընթերցանությունը դարձնում է հաճելի»[4]։

Ջոան Քրոուֆորդ խմբագրել

Վաշինգտոն Պոստում Քերոլին Սին շատ բացասական կարծիք է արտահայտել Ջոան Քոուդորդի կենսագրության մասին՝ անվանելով այն «վատագույն կենսագրություններից մեկը, որ երբևէ կարդացել է»[5]։ Նա գրում է․

Բայց ենթադրենք, որ դուք առնչվել եք հին ֆիլմերի ամսագրերի և այլոց համար գրված պատմությունների ու տարօրինակ բամբասանքների կտորների հետ, որոնք դուք լսել եք և հետո որոշել վերաշարադրել այն, ինչ արդեն գրված է շուրջ 80 տարի, և դուք որպես թեմա ընտրել է Ջոան Քրոուֆորդին «գեյ պատկերի գերազանցությունը»։ Դուք կստեղծեիք Դեյվիդ Բրետի նոր կենսագրության պես մի բան[5]։

Հոլիվուդն այնպիսին չէր, ինչպիսին թվում էր սեռական առումով։ Ահա սա է գրողի հիմնական թեման այսօր[5]։

Նրա գրքում մեջբերումները շատ են, բայց տողատակեր չկան, իսկ ցուցիչը ցույց է տալիս միայն, թե որ էջում են մարդիկ նշված։ Կարծում եմ, որ արդարացի է ասել, «Ջոան Քրոոֆորդը․ Հոլիվուդի նահատակ»-ը կազմված է գաղտնի կերպով, այնպիսի պնդումներով, ինչպիսիք են Դեպրեսիայի ժամանակ Ամերիկայի միամտությունը։ Նույնը կարելի է ասել նաև Քրոուֆորդի մասին, որը գեյերի ամբողջացումն էր։ Քչերն էին գիտակցում, որ այդ իրադարձությունները ծավալվում էին այն ժամանակ, երբ նա գրավչություններ ուներ և՛ գեյ, և՛ բիսեքսուալ տղամարդկանց հանդեպ, իսկ թաքցնում էր ԶԼՄ-ների կողմից բացահայտվելու վախի պատճառով։ Նա ամուսիններից երեքն ընդգրկվեցին այս կատեգորիայում, ինչպես նաև իր սիրեկաններից շատերը, ինչպես օրինակ Քլարկ Գեյբլը»։ Սա «գերազանցություն» է, ինչպես ինքը՝ հեղինակը կարող էր ասել, և, ըստ երևույթին, քիչ ավելին, քան պարզապես ենթադրություն[5]։

Publishers Weekly-ի անստորագիր ակնարկն ավելի չեզոք է։ Այն գրված է․ «Բրետը պատմում է իր ֆիլմերի, Բեթ Դեյվիսի հետ ունեցած վեճի մասին և բաց թողնում նրա դստեր երկար ու քննադատական ճառը, բայց նա զվարճանում է հոլիվուդյան աստղերի սեռական կյանքից, և երկրպագուները, որոնք ցանկանում են ավելիշատ բան իմանալ նրանց մասին, շատ կգնահատեն այս կենսագրությունը»[6]։

Մարիա Կալաս խմբագրել

Publishers Weekly-ում չստորագրված ակնարկը այսպիսի անդրադարձ է կատարում «Մարիա Կալաս․ վագրուհին և գառը» գրքի մասին․

Բրետը, որ ակնհայտորեն Կալասի սիրահար է, բացահայտում է ձայնի հակասական կողմերը և ընդգծում իր ողջ նվիրվածությունը նրա արվեստին, գրեթե մոռացված բելկանտոյի դերերի իր փայլուն վերածննդին և իր արտասովոր դրամատիկ հմտություններին։ Նա նաև պատմում է Կալասի կյանքի բոլոր աղմակահարույց մանրամասները ․․․ Կենսագրության մեջ շեշտն ավելի շուտ սկանդալի վրա է դրված, քան երաժշտության[7]։

Էրոլ Ֆլին խմբագրել

Publishers Weekly-ում չստորագրված ակնարկը «Էրոլ Ֆլին․ սատանայի հրեշտակը» գրքի մասին պատմում է, որ «Բրետը, այնուամենայնիվ, նախաձեռնում է Ֆլինի դիցաբանության ներկայացումը այս նոր կենսագրության մեջ»[8]։ Ակնարկը շարունակում է պատմել․

Բրետը նույն եռանդով է մոտենում Ֆլին փախուստներին ու ձեռքբերումներին։ Ոմանց համար կարող է դժվար լինել համաձայնեցնել Բրետի գնահատականը Ֆլինի մասին՝ որպես դժվար կյանքով ապրող հերոսական կերպարի կամ «ըստ էության, լավ մարդու»՝ կանանց նկատմամբ դերասանի ունեցած ողբալւ վերաբերմունքի, նրա սեռական վոյերիզմի, անչափահաս աղջիկների հանդեպ նրա հակումների ու հրեաների հանդեպ տածած ատելության մասին կարդալով[8]։

Էդիթ Պիաֆ խմբագրել

Publishers Weekly-ում չստորագրված ակնարկն ասում է «Պիաֆ լեգենդը» գրքի մասին, որ «Բրետը քիչ նոր տեղեկություն է տալւս, և այն նախորդներից քիչ հաջողակ է Պիաֆի հսկայական գրավչության պատճառները բացահայտելու գործում»[9]։

Մորիս Շևալյե խմբագրել

Publishers Weekly-ում չմակագրված և չթվագրված ակնարկը «Մորիս Շևալյե․ ծիածանի վերևում» գրքի մասին ասում է․ «Մորիս Շևալյեի մասին այս հետաքրքիր հայացքում Բրետը՝ «Օիաֆ Լեգենդը և Միստինկետի լեգենդերը» գրքի հեղինակը, դարձյալ ցույց է տալիս իր հմտությունը՝ որպես ֆրանսիացի աստղերի մատենագիր»[10]։ Գրախոսությունն ապա շարունակում է․ «Բրետն հաստատում է իր կենսագրական աշխատանքը հեղինակավոր աղբյուրներով, թեպետ երբեմն նրա փաստերը շեղված են, ինչպես օրինակ երբ նա հղում է անում «Ջոն Քենեդիին և նրա մորը՝ Էթելին»[10]։

Մորիսի խմբագրել

Publishers Weekly-ում չստորագրված ակնարկը «Մորիսի․ Սկանդալ և կիրք» գրքի մասին գրում է հետևյալը․

Բարեբախտաբար, հեղինակ Բրետի բնութագիրը այն սենսացիոն բացահայտումը չէ, որը կարելի է ակնկալել՝ հաշվի առնելով այս հատորի խորագիր ենթավերնագրերը ․․․ Բրետի զսպվածությունը իսկական ջենտլմենություն է։ Իրականում սա անգլիական անհատականությանը համապատասխան ընկալում է այնքանով, որ հեղինակը հիշատակումների առնվազն կեսը պահանջում է բրիտանական փոփ մշակույթի ինտիմ իմացություն։ Գիրքը, ցավոք, քիչ կենսագրական մանրամասներ է տալիս, բայց այնուամենայնվի, դա Մորիսի պաշտամունքի համոզիչ (երբեմն դաժան) ուսումնասիրությունն է[11]։

Միստենգետ խմբագրել

Publishers Weekly-ում չստորագրված ակնարկը «Միստենգետ լեգենդը» գրքի մասին ասում է․

Բրետը կենտրոնանում է նրա շատ տարօրինակությունների, փարիզյան ցածր կյանքով ապրողների հետ ունեցած կապերի և բազմաբնույթ սիրային արկածների վրա ․․․ Նա ավարտում է իր գրվածքը շողոքորթ բառերով և Միստենգետի շքեղ զգեստների նկարագրությամբ, ինչը ավելի շատ բան է ասում նրա ապրելակերպի, քան արվեստի մասին[12]։

Այլ աշխատանքներ խմբագրել

Բրետը գրել է նաև բազմաթիվ հոդվածներ այլ թերթերում և ամսագրերում, օրինակ, The Stage-ի համար։ Նա դասախոսել է Չիկագոյի համալսարանում։ Նա բնօրինակ ֆրանսերենից երգեր է ադապտացրել իր կնքամոր՝ դերասանուհի Ժակլին Դանոյի և ընկերուհու՝ շանթոզ Բարբարայի համար։ Բրետը նաև նկարահանվել է իտալական «Rudy» վավերագրական ֆիլմում, որը պատմում է Ռուդոլֆ Վալենտինոյի մասին։ Նա վավերագրական ֆիլմերի եռյակ է նկարահանել E! Հեռուստաալիքի հետ ԱՄՆ-ում՝ քննարկելով Ֆրեդի Մերկուրիին, Վալենտինոյին և Թալուլա Բենկհեդին։ BBC-ի և այլ խոշոր ալիքների այլ վավերագրական ֆիլմերում/հեռուստատեսային ռետրոսպեկտիվներում նա քննարկել է Մարիա Կալասին, Ջորջ Ֆորմբիին, Գրեյսի Ֆիլդսին, Էդիթ Պիաֆին, Մորիս Շևալյեին, Մորիսին, Մարլեն Դիտրիխին և Էլվիս Փրեսլիին։

Դեյվիդ Բրեթի կենսագրական աշխատանքների թեմաներն են՝ Մարլեն Դիտրիխ, Էդիթ Պիաֆ, Մորիս Շևալիե, Ռոք Հադսոն, Թալուլա Բենկհեդ, Քեյսի Դոնովան, Դորոթի Սքուայրս, Մարիա Կալաս, Միսթինգետ, Բարբրա Ստրեյզանդ, Ջոյ Ստեֆանո, Քլարկ Գեյբլ, Գրետա Գարբո, Ջին Հարլոու, Ֆրեդի Մերկուրի, Էրոլ Ֆլին, Ռուդոլֆ Վալենտինո, Ջորջ Ֆորմբի, Գրեյսի Ֆիլդս, Դիանա Դորս, Դորիս Դեյ, Մարիո Լանզա, Դաստի Սփրինգֆիլդ, Մարիան Ֆեյթֆուլ, Լուլու, Սիլա Բլեք, Սենդի Շոու, Հելեն Շապիրո, Քեթի Քիրբի, Էլիզաբեթ Թեյլի, Նիկ Դրեյք, Գրեմ Փարսոնս, Էդվարդ IV և Ռիչարդ III.

Քննադատություններ խմբագրել

Բրետը ոմանց կողմից համարվում է վիճելի իր գրվածքներում, և նրան համեմատում են Չարլզ Հայեմի[13] և Քենեթ Անջերի հետ («Էֆեկտը հոլիվուդյան բաբելոնն է»)[1][13]։ Նրա ստեղծագործությունները նաև ուշադրության են արժանացել սեռական մանրամասների նկարագրմամբ[1][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Calhoun, Ada (2008 թ․ մարտի 30). «Frankly, My Dear ...». The New York Times. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  2. 2,0 2,1 2,2 Jones, Lewis (2012 թ․ օգոստոսի 6). «Greta Garbo: Divine Star by David Bret: review». The Telegraph. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  3. 3,0 3,1 Glancey, Jonathan (2001 թ․ նոյեմբերի 24). «Book review: George Formby by David Bret». The Guardian.
  4. 4,0 4,1 Fowler, Christopher (2012 թ․ հուլիսի 28). «Greta Garbo: Divine Star, By David Bret: At last, she's ready for a close-up». The Independent. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 See, Carolyn (2007 թ․ հունվարի 5). «Hollywood Babble-On». The Washington Post. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 31-ին.
  6. «Joan Crawford: Hollywood Martyr: David Bret, Author». Publishers Weekly.
  7. «Maria Callas: David Bret, Author». Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 «Errol Flynn: Satan's Angel: David Bret, Author». Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  9. «The Piaf Legend: David Bret, Author». Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  10. 10,0 10,1 «Maurice Chevalier: David Bret, Author». Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  11. «Morrissey: Scandal & Passion: David Bret, Author». Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  12. «The Mistinguett Legend: David Bret, Author». Publishers Weekly. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 3-ին.
  13. 13,0 13,1 Summers, Claude J. (2005). The Queer Encyclopedia of Film & Television. Cleis Press. էջ 150. ISBN 978-1573442091. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին. «The controversial biographers Charles Higham and David Bret...»

Արտաքին հղումներ խմբագրել

Դեյվիդ Բրետ Արխիվացված 2021-12-12 Wayback Machine