Դեյվիդ Բերնետ (անգլ.՝ David Burnet, հունվարի 20, 1798(1798-01-20)[1][2][2], Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ - հունվարի 9, 1858(1858-01-09)[1][2][2], Հյուստոն), Տեխասի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքական գործիչ։

Դեյվիդ Բերնետ
 
Կրթություն՝ Thomas Jefferson University?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, գործարար և բժիշկ
Ծննդյան օր հունվարի 20, 1798(1798-01-20)[1][2][2]
Ծննդավայր Գրեյթ Բարինգտոն, Բերկշիր շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Վախճանի օր հունվարի 9, 1858(1858-01-09)[1][2][2] (59 տարեկան)
Վախճանի վայր Հյուստոն
Թաղված Glenwood Cemetery
Քաղաքացիություն  ԱՄՆ և  Տեխասի Հանրապետություն
Ամուսին Mary Smith Jones?
 
Ինքնագիր Изображение автографа

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1788 թվականի ապրիլի 14-ին, Նյու Ջերսի նահանգի Նյուարկ քաղաքում։ Ուիլյամ և Գերտրուդա Բերնետների ընտանիքի 8 երեխաներից ամենափոքրն էր, ծնողների մահից հետո դաստիարակվել է ավագ եղբոր կողմից։ 17 տարեկանում աշխատանքի է անցել Նյու Յորքի Robinson and Hartshorne հաշվապահական ընկերությունում։ Լուիզիանա տեղափոխվելուց հետո նա հիվանդացել է տուբերկուլյոզով, մահից փրկվել է տեղի «Կոմանչներ» հնդկացիների օգնությամբ։ Այնուհետև նա իրավագիտություն է ուսումնասիրել Ցինցինատիում, (Օհայո)։ 1831 թվականին Նյու Յորքում ամուսնացել է իր կնոջ հետ տեղափոխվել է Տեխաս՝ գնելով անտառահատարան հիմնելու համար անհրաժեշտ սարքավորումներ։ Ճանապարհին սարքավորումների մեծ մասը կորել էր, իսկ արդեն Տեխաս ժամանելուց հետո Դեյվիդ Բերնետը զբաղվում էր հողային տարածքների առևտրով։ 1836 թվականին նա ժամանակավորապես զբաղեցնում էր Տեխասի նախագահի պաշտոնը, իսկ 1839-1841 թվականներին զբաղեցնում էր Տեխասի Հանրապետության փոխնախագահի պաշտոնը։ Տեխասն ԱՄՆ-ին միանալուց հետո նա աշխատել է որպես պետքարտուղար (1846-1848 թվականներ)։ Մահացել է 1870 թվականի դեկտեմբերի 5-ին[3][4]։

Հիշատակ խմբագրել

1852 թվականին Դեյվիդ Բերնետի պատվին Տեխասում շրջան է անվանակոչվել (Բերնետ շրջան)։ 1936 թվականին Քլարքսվիլ քաղաքում կանգնեցվել է Դեյվիդ Բերնետի արձանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Find A Grave — 1996.
  3. «David Gouveneur Burnet». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  4. Guide to the David G. Burnet letters, 1836-1859 MS 188
  5. David Gouverneur Burnet (1788-1870) - Find a Grave-gedenkplek
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Բերնետ» հոդվածին։