Սըր Դեյվիդ Ֆրենկ Աջայե (անգլ.՝ David Frank Adjaye; սեպտեմբերի 22, 1966(1966-09-22)[1][2][3][…], Դար-էս-Սալամ, Տանզանիա), ժամանակակից բրիտանացի ճարտարապետ, ԱՄՆ- ում` Վաշինգտոնի Ազգային արահետում գտնվող աֆրոամերիկյան պատմության և մշակույթի Ազգային թանգարանի գլխավոր ճարտարապետ։ Բրիտանական կայսրության շքանշանի սպա, Արքայական թագավորական ակադեմիայի անդամ[8]։ Ամերիկյան փիլիսոփայական հասարակության արտասահմանյան անդամ (2016 թվական)[9]։

Դեյվիդ Աջայե
Ծնվել էսեպտեմբերի 22, 1966(1966-09-22)[1][2][3][…] (57 տարեկան)
ԾննդավայրԴար-էս-Սալամ, Տանզանիա
ԿրթությունԱրվեստի արքայական քոլեջ և London South Bank University?
ԱշխատավայրԱրվեստի արքայական քոլեջ և Փենսիլվանիայի համալսարան
Ուշագրավ աշխատանքներՍկոլկովոյի մենեջմենթի դպրոց և National Museum of African American History and Culture?[4]
Պարգևներ
 David Adjaye Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դեյվիդ Աջայեն ծնվել է Դար-էս-Սալամում (Տանզանիա), գանացի դիվանագետի ընտանիքում։ Կյանքի առաջին հինգ տարին Աջայեն անցկացրել է Տանզանիայում, Եգիպտոսում, Եմենում և Լիբանանում, այնուհետև նրա ընտանիքը տեղափոխվել է Մեծ Բրիտանիա։ Աջայեն բակալավրի աստիճանը ստացել է Լոնդոնում՝ Սոութ Բենկի համալսարանում, այնուհետև մագիստրոսինը՝ Արվեստի Արքայական Քոլեջում (Լոնդոն) 1993 թվականին[10]։

Կարիերա խմբագրել

Վաղ գործեր խմբագրել

1993 թվականին Աջայեն ստացել է միջազգային RIBA President's Medals Students Award մրցանակի բրոնզե մեդալը, որով Թագավորական համալսարանի բրիտանական ճարտարապետների կողմից պարգևատրվում էին ճարտարապետական ֆակուլտետի շրջանավարտները։ Ճարտարապետական ասոցիացիայի (Լոնդոն) ճարտարապետության հեղինակավոր դպրոցի ուսանողական խմբի ղեկավարն էր[11] և Արքայական քոլեջի դասախոս[12]։ Լոնդոնում՝ Դեյվիդ Չիպպերֆիլդի և Պորտոյում՝ Էդուարդ Սոուտո դե Մուրայի ճարտարապետական ստուդիաներում շատ կարճ աշխատանքից հետո, Աջայեն 1994 թվականին Հյուսիսային Լոնդոնում Ուիլյամ Ռասելի հետ բացում է իր գրասենյակը։ 2000 թվականին Adjaye & Russell լուծարվում է, հենց այդ ժամանակ էլ Աջայեն բացում է իր նույնանուն ստուդիան՝ Adjaye Associates։ Ստուդիայի առաջին անհատական ցուցահանդեսը ներկայացվել է 2006 թվականին Լոնդոնում՝ Ուայթչեպել պատկերասրահաում՝ “Դեյվիդ Աջայե․ Բնակելի Շենքեր” վերնագրով, իսկ Thames & Hudson- ը հրապարակել է նրա կատալոգը նույն վերնագրով։ Դրանից մեկ տարի առաջ Թեմզը և Հադսոնը հրատարակել է ճարտարապետի առաջին գիրքը՝ «Դեյվիդ Աջայեի Տներ »(David Adjaye Houses):

Աֆրոամերիկյան պատմության ազգային թանգարան խմբագրել

2009 թվականի ապրիլի 15-ին մյուս ճարտարապետների հետ (Ֆրեյլոն Գրուպ, Դեյվիս Բրոդի Բոնդ, Սմիթ Գրուպ) Աջայեն ընտրվում է մշակելու, ստեղծելու Վաշինգտոնի Ազգային արահետում գտնվող Սմիթսոնի աֆրիկյան պատմության և մշակույթի նոր թանգարանի ճարտարապետական դիզայնը։ Ծրագրի բյուջեն կազմել է 500 միլիոն դոլար։ Թանգարանի շենքի ուղղանկյուն բլոկը, որը ծածկված է եռաշերտ «թագով», հղում է Արևմտյան Աֆրիկայի յորուբա մշակույթին։

Այլ գործեր խմբագրել

Միջազգային խոշոր նախագծերի իրագործմանը զուգահեռ՝ Աջայեն ցուցահանդեսներին աշխատանքներ է ներկայացնում, կատարում մասնավոր տների ճարտարապետական ձևավորման աշխատանքներ, ստեղծում համատեղ նախագծեր այլ ճարտարապետների և նկարիչների հետ։ Նա մշակել է մոդելավորող Ալեքսանդր Մակքուինի, նկարիչ Ջեյկ Չեպմենի, լուսանկարիչ Յուրեն Թելերի, դերասան Էվան ՄաքԳրեգորի և նկարիչներ Թիմ Նոբլի, Սյու Վեբսթերի տների նախագծերը։

Աջայեն նկարիչ Կրիս Օֆիլի Պորտ օֆ Սպեյնում գտնվող նոր ստուդիայի և լողափնյա տան հեղինակն է։ Օֆիլի հետ միասին նրանք ստեղծում են դիզայն Օֆիլի «Վերին սենյակը»(The Upper Room) ստեղծագործության ինստալիացիայի համար, որը հետագայում ձեռք է բերվում Թեյթ պատկերասրահի կողմից՝ տեղիք տալով բուռն հասարակական քննարկումների։

2005 թվականին Վենետիկի բիենալեում Աջայեն նկարիչ Օլաֆուր Էլիասոնի հետ ներկայացնում են համատեղ նախագիծ՝ Քո սև հորիզոնը (Your Black Horizon) լուսային ինստալիացիան։ Ռեժիսոր Շեկխար Կապուրի հետ Աջայեն աշխատել է Sankalpa ինստալիացիայի վրա։

Դեյվիդ Աջայեն BBC-ում “Dreamspace” հաղորդման երկու սերիաների համահեղինակ է, վարում է հեղինակային հաղորդում ռադիոյում։

2005 թվականի հունիսին նա ներկայացնում է «Կառուցվող Աֆրիկա. Մայրցամաքի ճարտարապետությունը»(Building Africa: The Architecture of a Continent) փաստավավերագրական ֆիլմը։

2008 թվականին Աջայեն մասնակցել է Մանիֆեստի ժամանակակից արվեստի եվրոպական բիենալեում[13] և Կվանգջուի բիենալեում (Կորեայի Հանրապետություն)։ 2015 թվականին նա ստացել է Հարլեմում Թանգարան-ստուդիայի նոր շինության նախագծման պատվեր։

Վերջին տարիների նախագծեր խմբագրել

Վերջին տարիներին Աջայեի իրագործած նախագծերի թվում են՝ Ժամանակակից արվեստի թանգարանը Դենվերում, Նոբելյան խաղաղության կենտրոնը Օսլոյում և Մոսկովյան կառավարման դպրոցը Սկոլկովոյում (2010 թվական)[14]։

Աջայեն հանդիսանում է հրավիրված պրոֆեսոր Փրինսթոնի ճարտարապետական համալսարանում, ինչպես նաև Փենսիլվանիայի համալսարանի և Հարվարդի մոդելավորման դպրոցի պրոֆեսոր է։ Աջայեն բրիտանական ճարտարապետների Թագավորական համալսարանի անդամ է (RIBA), Ամերիկյան ճարտարապետների համալսարանի պատվավոր անդամ, Ամերիկյան մշակույթի և արվեստի ակադեմիայի պատվավոր արտասահմանյան անդամ։Մտնում է Բարսելոնայի Ճարտարապետական Համալսարանի խորհրդի և Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի LSE Cities հեղինակավոր ծրագրի կազմի մեջ։

Աջայեն Petronia city նախագիծը ստեղծող թիմի անդամներից էր։ Այս նախագիծը ղեկավարել է Նանա Կվամե Բեդյակոն(անգլ.՝ Nana Kwame Bediako)։ Պետրոնիա քաղաքը (Petronia city) Արևմտյան Գանայում քաղաքաշինական նախաձեռնություն է, որն աջակցում է տարածաշրջանի արագ աճող նավթի, գազի և հանքարդյունաբերության ոլորտներին։

2015 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի հունվարը Չիկագոյի արվեստների համալսարանում անցկացվել է ցուցահանդես «Ստեղծելով վայր․Դեյվիդ Աջայենի ճարտարապետությունը»(Making Place: The Architecture of David Adjaye

Անձնական կյանք խմբագրել

  • 2014 թվականին Աջայեն ամուսնացել է բիզնես-խորհրդատու Էշլի Շոու-Սկոթի հետ[15]։ Նկարիչ Կրիս Օֆիլին հարսանիքին եղել է նրա խաչեղբայրը։
  • 2012 թվականին Աջայեն նկարահանվել է բրիտանական Dunhill շքեղ բրենդի գովազդային արշավում։
  • Դեյվիդ Աջայեն աշխատել է մի քանի նախագծերի վրա եղբոր՝ երաժիշտ Փիթեր Աջայեի հետ[16]։

Մրցանակներ խմբագրել

2006 թվականին Աջայեն հայտնվել է Ստերլինգի մրցանակի մրցանակակիրների ցուցակում Լոնդոնի Ուայտչել շրջանում գտնվող հասարակական գրադարանի՝ «Գաղափարների խանութ» նախագծի համար (Whitechapel Idea Store)[17]։

2007 թվականին Աջայեն ճարտարապետության ոլորտում իր ներդրումների համար նշանակվել է Բրիտանական կայսրության շքանշանի սպա։

2011 թվականին ճարտարապետը «Մայամիի դիզայն» միջազգային ֆորումի կողմից ճանաչվեց տարվա մոդելավորող[18]։

2010 թվականին Մոսկվայի «Սկոլկովո» կառավարման դպրոցի հիմնադիրները (Դեյվիդ Աջայեի ճարտարապետական բյուրոն, ինչպես նաև ռուսական «ԱԲ ստուդիան»), ժողովրդական քվեարկության արդյունքում դարձան բաց հանրային ճարտարապետաշինարարական Լավագույն Տուն մրցանակի հաղթողներ[19]։

2016 թվականին Մասաչուսեցի Տեխնոլոգիական Համալսարանի կողմից նրան տրվել է McDermott Award մրցանակը՝ $100,000 գումարի չափով, արվեստի բնագավառում ներդրումների, վաստակի համար[20]։

2017 թվականին Աջայեն ներկայացվել է ասպետի կոչման ճարտարապետությունում ունեցած մեծ վաստակի համար[21]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 McKenna A. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. https://www.theguardian.com/artanddesign/2018/jan/25/david-adjaye-black-history-museum-wins-design-of-the-year-nmaahc
  5. https://arts.mit.edu/mcdermott/recipients/
  6. https://www.weforum.org/agenda/2021/01/cultural-leaders-meet-the-winners-of-the-crystal-award
  7. https://www.amacad.org/new-members-2023
  8. «Дэвид Аджайе».
  9. https://search.amphilsoc.org/memhist/search?smode=advanced;f1-date=2016
  10. «David Adjaye — Principal».
  11. «Architectural Association School of Architecture» (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «David Adjaye».(չաշխատող հղում)
  13. «Что означает слово «биеннале» и когда оно появилось?». culture.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Дэвид Аджайе».
  15. «Ghanaian-British Architect David Adjaye weds Ashley Shaw-Scott».
  16. «MEETING ARCHITECTURE Part 5: David Adjaye and Peter Adjaye – MAXXI».
  17. «2006 Stirling Prize shortlist unveiled».
  18. «Designer of the Year Award».
  19. «Сколково».
  20. «Presented by the Council for the Arts at MIT».
  21. «David Adjaye Is Receiving a Knighthood from the Queen».

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Աջայե» հոդվածին։