Դեղատան  շենք, առևտրական տարածքներով բնակելի շենք Վիբորգում։ Գտնվում է քաղաքի գլխավոր՝ Կարմիր հրապարակում։ Քառահարկ շենքը ներառված է ճարտարապետական հուշարձանների ցանկում։


Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Շենքը, որը կառուցվել է 1887-1888 թվականներին ճարտարապետ Ֆրեդրիկ Տեսլևի նախագծով, դարձավ առաջին նշանակալից քարե շենքը Կարմիր ջրհորի հրապարակում, որի սահմանները հաստատվեցին Վիբորգի նահանգային հողաշինարար Բերնդտ Օտտո Նյումալմի մշակած քաղաքի հատակագծով, Եղջյուրավոր ամրոցի հնացած ամրությունների քանդելուց հետո։

Սկզբում անկյունային տունը եռահարկ էր, վերին հարկերը նախատեսված էին բնակարանների համար, իսկ առաջինում տեղակայված էին առևտրային ձեռնարկություններ, որոնցից ամենահայտնին դեղատունն էր, որը 1857 թվականին հիմնադրել էր Յոհան Կազիմիր ֆոն Ցվայբերգը (1841-1896)։ Վիբորգի երրորդ դեղատան հիմնադիր ֆոն Ցվայբերգը պատմության մեջ մտավ որպես մեկենաս, ով խոշոր գումար էր կտակել Վիբորգի զարդարման համար[1]։ Նրա մահից հետո դեղագործական բիզնեսը շարունակեց Ֆ. Շալիենը (Frithiof Schalien), հետագայում` Է. Կոյվուլեհտոն (Erkki Koivulehto)։ Հատկանշական է, որ բացի դեղագործ Կոյվուլեհտոյի ընտանիքի անդամներից, Դեղատան շենքի բնակարանները զբաղեցրել են նաև մի քանի բժիշկներ։

 
Դեղատան շենքը 1900 թվականին։ Լուսանկարը՝ Հուգո Սիմբերգի
 
Դեղատան ինտերիերը 1900 թվականին։ Լուսանկարը՝ Հուգո Սիմբերգի

Շենքի ճակատը՝ երկու պատշգամբով, երկրորդ հարկի եզրերին, ճոխ կերպով զարդարված էր զարդաքանդակային դեկորով՝ նոր վերածննդի ոճով և նկատելիորեն առանձնանում էր շրջակա ցածրահարկ շենքերի ֆոնին։ Բայց փայտե փոքր տներն աստիճանաբար իրենց տեղը զիջում էին քարե տներին, 1890 թվականին դեղատնից հյուսիս կառուցվեց երկհարկանի կողաշենք, որը նախագծել էր ճարտարապետ Յոհան Բրյունոլֆ Բլումկվիստը։ Հետո վերակառուցվեց երկու մասնաշենքերի առաջին հարկերը, ընդլայնվեցին ցուցափեղկերը, ճակատի մասը պարզ ձևավորվեց։ Պատշգամբով թեք անկյան փոխարեն հայտնվեց կամարակապ բացվածքներով ուղիղ անկյուն։ Ճարտարապետ Ալլան Շուլմանի նախագծով 1905 թվականին իրականացվեց նոր վերակառուցում, որը նախատեսում էր խանութի առևտրական տարածքների ընդլայնում, տան և շենքի միացում և դեղատան ընդլայնում նախկինում վարսավիրանոցի զբաղեցրած անկյունային սենյակի հաշվին։ Վերին հարկերը երկարաձգվեցին անկյունային եզրին կարկառամասի վրա պատուհան ավելացնելով։

 
Տան ավերակները պատերազմի տարիներին

20-րդ դարի առաջին կեսի քաղաքային ծրագրերով նախատեսվում էր հրապարակի տարածքը կառուցապատել բազմահարկ շենքերով։ Դեղատունն իր բարձրությամբ զիջում էր ավելի ուշ կառուցված տպավորիչ շենքերին, ինչպես, օրինակ, վաճառական Մոսկվինի տունը, բայց դրա տեսքը պահպանվեց մինչև խորհրդա-ֆիննական պատերազմները (1939-1944)։ 1941 թվականի օգոստոսին շենքն հրդեհվեց, որից հետո երկար ժամանակ գտնվում էր կիսավեր վիճակում։ Քաղաքի գլխավոր հրապարակի կարգավիճակ ստացած Կարմիր հրապարակի բարեկարգման աշխատանքների շրջանակում, 1957 թվականին սկսվեց դեղատան շենքի վերակառուցումը և այն վերջնականապես, միաձուլվեց չորրորդ հարկի կցակառույցի հետ։ «Նախագծման  և շինարարության մեջ ավելորդությունների վերացման մասին» հայտնի հրամանագրի վճռական ազդեցության պայմաններում շենքի շքեղ տեսքը կորավ, անհետացան ճակատային հարդարման բազմաթիվ տարրեր։ Միևնույն ժամանակ, նեոռենեսանսի հատկանիշներ ձեռք բերած ճակատով ընդլայնված Դեղատունն ավելի համաչափ  դարձավ հրապարակի բազմահարկ շենքերին։

1959 թվականին առաջին հարկում բացվեց Մշակույթի տան նկարչության և գեղանկարչության ստուդիան։ Հետո այն տեղափոխվեց ուրիշ շենք, և ամբողջ առաջին հարկը կրկին զբաղեցրեց քաղաքի կենտրոնական դեղատունը, որը տեղափոխվել էր Կոնկոնենի տնից։ Այն տեղակայված էր Կարմիր հրապարակի շենքում մինչև փակվելը 2018 թվականը, որից հետո նրա տարածքը զբաղեցրեց հանրախանութը։ Վերին հարկերը նախկինի պես բնակելի էին։ Շենքի ճակատին տեղակայված են երկու հուշատախտակներ` ի պատիվ տանը բնակված Վիբորգի պատվավոր բնակիչների։ Լենինի պողոտայի կողմի  հուշատախտակը նվիրված է  Պյոտր Լադանովի հիշատակին, ով եղել է Վիբորգի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահը և ղեկավարել է քաղաքի հետպատերազմյան բարեկարգման աշխատանքները, իսկ Սուվորովի պողոտայի կողմի  հուշատախտակը նվիրված է Հայրենական մեծ պատերազմի վետերան սահմանապահ Ա. Ս․ Սայենկոյի հիշատակին, ով  ղեկավարել է Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության համառուսաստանյան ընկերության տեղական մասնաճյուղը[2]։

Գրականություն խմբագրել

  • Гусаров А. Ю. Выборг. Прошлое и настоящее средневекового города. Путеводитель. — СПб.: Паритет, 2017. — 320 с. — ISBN 978-5-93437-434-2.
  • Кепп Е.Е. Выборг. Художественные достопримечательности / Ред. О.В. Казаков. — Выборг: «Фантакт», 1992. — 200 с.
  • Мысько А.С. Архитектура Выборга разных эпох. Путешествия в прошлое. — СПб.: «Издательский центр «Остров», 2019. — 352 с. — ISBN 978-5-94500-136-7
  • Неувонен П., Пёюхья Т., Мустонен Т. Выборг. Архитектурный путеводитель / Пер. Л. Кудрявцевой. — 2-е изд. — Выборг: «СН», 2008. — 160 с. — ISBN 5-900096-06-8
  • Фотографическая память. Выборг на фотографиях 1940-1960-х годов / Редколлегия: Волкова Л.Г., Мельнов А.В., Мошник Ю.И.. — Выборг: Выборгский объединённый музей-заповедник, 2020. — 144 с. — ISBN 978-5-91882-057-5

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Выборгские меценаты
  2. «Саенко Александр Самсонович». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.