Վիբորգի արվեստի դպրոց, գեղարվեստական դպրոց Վիբորգում։

Արվեստի դպրոցի և թանգարանի պատմական շենքը

Պատմություն խմբագրել

1890 թվականին հիմնադրված «Վիբորգի արվեստի բարեկամներ» ընկերությունը 1891 թվականին կազմակերպել է Վիբորգի գեղարվեստի դպրոցը (ֆիններեն՝ Viipurin taiteenystävien piirustuskoulu, Viipurin piirustuskoulu, Viipurin taidekoulu), որի համար վարձակալել են տարբեր տարածքներ[1]։ Դպրոցի ուսուցիչներից են եղել Արվիդ Լիլելունդը, Ռյուրիկ Լինդկվիստը, Յալմարի Լանկինեն։

1930 թվականին ճարտարապետ Ունո Ուլբերգի նախագծով Պանցերլաքս բաստիոնում կառուցվել է Գեղարվեստի թանգարանի շենքը և Արվեստի դպրոցը։ Բացման արարողությանը ներկա է գտնվել Հանրապետության նախագահ Լաուրի Քրիստիան Ռելանդերը[2]։

Վիբորգի դպրոցը Հելսինկիի և Տուրկուի դպրոցների հետ մեկտեղ երեք գեղարվեստի դպրոցներից մեկն է եղել, որը գործել է նախապատերազմական Ֆինլանդիայում։ Դպրոցում սովորել են Հուգո Սիմբերգը, Աուկուստի Տուհկան, Այմո Տուկիայնենը, Վյայնյո Կուննասը, Օլլի Միետտինենը և Օննի Մանսներուսը[3]։

Ավելի ուշ Ուգո Սիմբերգը այստեղ ստացել է գեղանկարչության ուսուցչի պաշտոն[4]։ Դպրոցը փակվել է խորհրդա-ֆիննական պատերազմի սկզբում (1939-1940)[5]։

Նիկոլայ Սեմենովիչ Սոկոլովի (1909-1983) Վիբորգի արվեստի ստուդիա խմբագրել

20-րդ դարի 50-ականների վերջին 60-ականների սկզբին Վիբորգը եղել է փոքրիկ, «փակ» քաղաք։ Այդ մասին է վկայում Սոկոլովի աշակերտ Վալերի Սոլոդսկիխը.

  Ասես ապրում էինք հաստ պատերով ապակե կափարիչի տակ։ Ն.Ս. Սոկոլովի Գեղարվեստական ստուդիան այդ ֆոնին օազիս էր հիշեցնում գավառական առօրյայի մեջտեղում։ Այդտեղ կար գլխավորը՝ արվեստի պաշտամունքը, տաժանակիր աշխատանքի ոգին՝ հանուն վեհասքանչ նորին Մեծության Գեղեցկության։  

Նիկոլայ Սեմյոնովիչ Սոկոլովի (1909-1983) անունը լավ ծանոթ է Վիբորգի ավագ սերնդի ներկայացուցիչներին, քանի որ դա կապված է եղել հետպատերազմյան Վիբորգի հոգևոր կյանքի վերածննդի հետ։ Նիկոլայ Սեմյոնովիչը եղել է Վիբորգի նկարչության և գեղարվեստի ստուդիայի հիմնադիրն ու առաջին տնօրենը, որը 60-ականներին ճանաչվել է լավագույնը Լենինգրադի մարզում։ Սոկոլովի աշակերտների մեծ մասը դարձել են պրոֆեսիոնալ նկարիչներ։

«Ամբողջ Խորհրդային Միությունում կարելի է հանդիպել Վիբորգի արվեստի ստուդիայի նախկին աշակերտների հետ», - գրել է Մ. Յուրիևը «Ողջույն, արվեստի ստուդիա» հոդվածում, 1962 թվականի սեպտեմբերի 8-ին[6]։

Նիկոլայ Սեմյոնովիչ Սոկոլովը ծնվել է 1909 թվականին Նովգորոդի մարզի Բոլշայա Վիշերա գյուղում։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, մարտնչել է Լենինգրադի ռազմաճակատում, կոնտուզիա է ստացել։ Նկարչությամբ սկսել է հետաքրքրվել 10 տարեկանից, գեղանկարչության դասեր է ստացել Իսահակ Լևիտանի աշակերտ նկարիչ Կուզնեցովից։ Նա չկարողացավ մասնագիտական գեղարվեստական կրթություն ստանալ, զբաղվեց ինքնուսուցմամբ, բայց միևնույն ժամանակ հասավ հմտության բարձր մակարդակի[7]։

Սոկոլովի աշակերտ, լրագրող, նկարիչ Պյոտր Դմիտրիևիչ Կիսելևը գրել է. «Նիկոլայ Սեմյոնովիչը ինքնատիպ անձնավորություն էր։ Առաջին դասը նա սկսեց յուրովի. «Հիշեք, որ դուք նկարիչներ եք, ինչը նշանակում է, որ ձեր կարիքը ոչ ոք չունի»։ Նա սովորեցրել է սիրել արվեստը, ատել մոլեռանդությունը, կեղծավորությունը, գռեհկությունը։ Նա միշտ ցնցվում էր, երբ տեսնում էր արվեստի գործերի պղծում։ Խոսելով Սոկոլովի մասին՝ շատերը ափսոսում էին, որ նա գեղարվեստական կրթություն չի ստացել։ Հիմնական իմաստը կայանում է նրանում, որ բարձր հարգի դրոշմը դրված է մարդու հոգու վրա։ Դա հենց այն է, ինչ ուներ մեր Նիկոլայ Սեմյոնովիչը։ Նա իսկական անձնվեր սխրագործ էր, ով կատարում էր իր մեծ գործը, և իր աշխատանքի համար ակնկալիք չուներ»[6]։

Սոկոլովը խիստ պահանջներ էր ներկայացնում աշակերտներին։ «Ինձ արվեստի սիրահար մարդիկ են պետք», սիրում էր կրկնել նա։ Ուսուցիչը չէր հանդուրժում ուշացումներ։ Սոկոլովն ուներ մի կանոն` երեք անհարգելի ուշացում և ուսանողը դուրս է մնում ստուդիայից[7]։

Սոկոլովի արվեստանոցը գոյատևել է մինչև 1966 թվականը։ Նիկոլայ Սեմյոնովիչի հույսերն արդարացել են. նրա նախկին աշակերտները տաղանդավոր, հայտնի նկարիչներ են դարձել։ Գեղարվեստի դպրոցը, որը շատ առումներով շարունակում է Սոկոլովի արվեստանոցի (այժմ՝ Արվեստի դպրոց) ավանդույթները, ներկայումս էլ պատրաստում է երիտասարդ նկարիչների։ Սոկոլովի աշակերտները աշխարհի հատուկ գեղագիտական տեսլականի կրողներ են[6]։

Սոկոլովի աշակերտների թվում են հանրահայտ նկարիչներ Վալերի Շարիգինը, Սերգեյ Պրուշինսկին, Նիկոլայ Մալիխինը, Վլադիմիր Յուֆերովը, Միխայիլ Ֆեդորովը, Գենադի Մատյուխինը, Վլադիմիր Շպիգովը, Ալբերտ Բակունը, Վասիլի Չերվյակովը, Գենադի Կուզնեցովը, Վալերի Սոլոդսկիխը, Վյաչեսլավ Սոլոդսկիխը, Վլադիմիր Բարբինյագան, Գենադի Շիլովը, Բորիս Շիլովը, Օլգա Սավչենկոն, Վլադիմիր Բիկովը, Տատյանա Դմիտրիևան (Արխանգելսկայա), Վիկտոր Դմիտրիևը, Նիկոլայ Սաժինը, Յուրի Սվիրիդովը, Յուրի Սմորոդինը, Նիկոլայ Բերեզովսկին։ Շատերը, կրթություն ստանալով, վերադարձել են Վիբորգ։ Սոկոլովի մոտ ժամանակին սովորել են «անվանի» գրեթե բոլոր տեղացի նկարիչները։ 60-ականներին նկարչության և գեղանկարչության վիբորգյան ստուդիան ճանաչվել է լավագույնը Լենինգրադի մարզում[7] :

Մանկական գեղարվեստական դպրոց («Խուդոժկա», արվեստի դպրոց) խմբագրել

 
Ասպետական տուն

1969 թվականից Նիկոլայ Սեմյոնովիչ Սոկոլովի Վիբորգի արվեստի ստուդիան դարձել է Մանկական գեղարվեստական պետական դպրոց[8]։ Տարբեր տարիների դպրոցում դասավանդել են Ելենա Մաքսիմովան, Քսենիա Դաշկովան, Տուվի Լեյթմանը և ուրիշներ[9]։ Հայտնի նկարիչ Անատոլի Նաբատովն իր նախնական կրթությունը ստացել է Լյուդմիլա Ստարկովայի մոտ։ 1975 թվականի աշնանը գեղարվեստի դպրոցը զբաղեցրել է ասպետների տան հին շենքը։ 2004 թվականից ի վեր իր պատմական անվան ներքո տեղակայված է Գեղարվեստի թանգարանը և Արվեստի դպրոցի շենքը։ Վիբորգի գեղարվեստի դպրոցի երկարամյա տնօրենն է Լեոնիդ Իվանովիչ Բոնդարիկը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Наш Эрмитаж: что нового?
  2. Первые друзья искусства в Выборге
  3. Мартынова А. Г. Место выборгской темы в художественной жизни Финляндии // Сборник международной научно – практической конференции XX Юбилейных Царскосельских чтений (20 – 21 апреля 2016 г.). — 2016. — Т. Т.I.. — С. 165-168.
  4. Kuvataiteilijamatrikkeli.fi
  5. ««Что изменила война в финской культуре?»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 6-ին.
  6. 6,0 6,1 6,2 Мартынова А. Г. Выборгская изостудия Николая Семеновича Соколова – «колыбель» выборгских художников. Личность учителя в воспоминаниях учеников // Царскосельские чтения. — 2014. — В. XVIII. — Т. I.
  7. 7,0 7,1 7,2 Мартынова А.Г. Выборгский художник Николай Семенович Соколов (1909–1983) // Царскосельские чтения. — 2013. — В. XVII. — Т. I.
  8. ...в Выборге школа есть
  9. Martynova A. «Det finns en skola i Viborg…». Där Viborgs målare föds: Konstskolan för barn // Wiborgs Nyheter. — 2016. — № 1. 07.01.2016. — С. 5.

Գրականություն խմբագրել

  • Мартынова, А. Г. Выборг в биографиях финских и русских художников XX – начала XXI века / А. Г. Мартынова. – СПб.: СатисЪ, 2017. – 250 с.: ил. ISBN 978-5-8000-0038-2.
  • Martynova A. «Det finns en skola i Viborg…». Där Viborgs målare föds: Konstskolan för barn / A. Martynova // Wiborgs Nyheter. – 2016. – Nr.1. 07.01.2016. – S.5.
  • Мартынова А. Г. Выборгский художник Николай Семенович Соколов (1909 – 1983 гг.) / А. Г. Мартынова // Сборник международной научно-практической конференции «XVII  Царскосельские чтения», Лгу имени А. С. Пушкина, ф-т философии, культурологии и искусства, Санкт-Петербург-Пушкин, 23-24 апреля 2013 г. – 2013. – Т.I. – C.172-175.
  • Мартынова А. Г. Выборгская изостудия Николая Семеновича Соколова – «колыбель» выборгских художников / А. Г. Мартынова // Сборник материалов Международной научно-практической конференции «XVIII Царскосельские чтения», 22-23 апреля 2014 г. – 2014. – Т.I. – С.171-176.
  • Мартынова А. Г. Место выборгской темы в художественной жизни Финляндии / А. Г. Мартынова // Сборник международной научно – практической конференции XX Юбилейных Царскосельских чтений (20 – 21 апреля 2016 г.) – 2016. – Т.I. – 165-168.
  • Мартынова А. Г. Возрождение послевоенной художественной жизни Выборга. Изостудия Николая Семеновича Соколова – «колыбель» выборгских художников. Учитель и его ученики» // Страницы Выборгской истории: сборник статей. Книга третья / Под ред. А.В. Мельнова. – Выборг: ГБУК ЛО «Выборгский объединенный музей-заповедник», 2019. – С. 135-146.
  • Мартынова А. Г. «…В Выборге школа есть». Там, где рождаются художники / А. Г. Мартынова // Научно-методический журнал «Искусство в школе» / Под ред. А. А. Мелик-Пашаева. – 2015. – №4. – С. 32-36.