Դաֆնա Գրունևելդ (հոլ.՝ Daphne Groeneveld, դեկտեմբերի 24, 1994(1994-12-24), Լեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ)[1], հոլանդացի մոդել։ Ավելի հայտնի դարձավ 2010 թվականին Vogue Paris ամսագրի դեկտեմբեր-հունվար համարի շապիկին հայտնվելիս՝ Թոմ Ֆորդի հետ հայտնվելուց հետո։

Դաֆնա Գրունևելդ
Daphne Groeneveld
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 24, 1994(1994-12-24) (29 տարեկան)
ԾննդավայրԼեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Ազգությունհոլանդացի
Մասնագիտությունմոդել
ԱշխատավայրWomen Management (Միլան, Փարիզ), Supreme Management (Նյու Յորք), Women Paris (Փարիզ), Select Model Management (Լոնդոն), PhotoGenics (Լոս Անջելոս), Scoop Models (Կոպենհագեն)
Կայքmodels.com/models/daphne-groeneveld
 Daphne Groeneveld Վիքիպահեստում
Դաֆնա Գրունևելդ

Կարիերա խմբագրել

Գրունվելդը ծնվել է Լեյդերդորպում և առաջին անգամ բացահայտվել է այն ժամանակ, երբ մոդելային գործակալություններից մեկը նրան հարցրել է, թե նա կցանկանար դառնալ մոդել[2]։ 2010 թվականին Միլանում մասնակցել է աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրությանը։ 2011 թվականին ճանաչվել է լավագույն հոլանդացի մոդել՝ Marie Claire Netherlands Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ։

Նկարահանվում է Միու Միու, Ժիվանշի, Վերսաչե, Louis Vuitton, Քելվին Քլայն Sheer Beauty Fragrance և Դիոր ապրանքանիշների գովազդների համար[3]։

Գրունևելդը հայտնվել է Vogue Paris[4], i-D, Numero, Vogue Japan, Vogue Russia, Vogue Korea, LOVE և V ամսագրերի շապիկին։

Նա քայլել է այնպիսի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Աննա Սուին, Chanel-ը, Դիորը, Դոնա Կարանը, Էմիլիո Պուչին, Etro-ն, Ֆենդին, Gucci-ն, Ջեյսոն Վուն, Ջոն Գալիանոն, Կարլ Լագերֆելդը, Lanvin-ը, Louis Vuitton-ը, Մարկ Ջակոբսը, Պրադան, Ռոբերտո Կավալին, Shiatzy Chen-ը և Վերսաչին։

2013 թվականի Models.com կայքի «Թոփ 50 մոդելներ» ցուցակում զբաղեցրել է 23րդ հորիզոնականը։

Նա H&M ապրանքանիշի աշուն/ձմեռ 2012 հավաքածուի դեմքն էր[5]։

Նա ժամանակակից արտիստ Ջան Լիսմանի հետ խաղացել է ART COUTURE կարճամետրաժ ֆիլմում՝ Met Ball-ի համար։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  2. «The Elusive and Exclusive Daphne Groeneveld».
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.
  5. «Daphne Groeneveld for H&M». Words About Fashion. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դաֆնա Գրունևելդ» հոդվածին։