Դափուց վանք
Դափուց վանք (կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի)[1], Հայ առաքելական եկեղեցի, գտնվում է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի հարավարևելյան մասում, կառուցվել է 9-10-րդ դարում։
Դափուց վանք | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | Վանք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գեղարքունիքի մարզ |
Դավանանք | Հայ Առաքելական եկեղեցի |
Հիմնական ամսաթվերը | 9-րդ դար |
Ներկա վիճակ | Կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Հիմնադրված | 9-րդ դար |
Doputs Vank Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրելԴափուց վանքը այս տարածաշրջանի միջնադարյան հուշարձաններից է։ Ըստ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի՝ եկեղեցին կոչվել է Դափուց վանք և եղել է կուսանոց։ Ըստ արձանագրությունների և շինարարական ձևերի կարելի է այն վերագրել 9-10-րդ դարի։ Եկեղեցին ունի պարսպափակ բակ, բակում պահպանվել են նաև 13-17 դարերի խաչքարեր։
Ճարտարապետություն
խմբագրելՎանքը նախկինում եղել է միանավ թաղածածկ բազիլիկ կառույց, որը 10-11 րդ դարերին Խաչատուր ճարտարապետը վերափոխել է գմբեթավոր սրահի։ Հյուսիսային և հարավային կողմերում ավելացվել են երկու խորաններ, ներքուստ, պատերին կից ավելացվել են որմնամույթեր, և տեղադրվել է սրածայր գմբեթ։ Եկեղեցու պատերին պահպանված 10-13 րդ դարերի արձանագրություններից, հիշարժան են Հերակլ Հավնունու 1000 թվականի եկեղեցու նորոգման վերաբերյալ Գագիկ Շահնշահի անունը հիշատակող արձանագրությունները։
Տես նաև
խմբագրելՊատկերասրահ
խմբագրել-
Դափուց վանքի բակի խաչքարերից
-
Դափուց վանքի բակի խաչքարերից
-
Դափուց վանքի բակի խաչքարերից
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ hushardzantest. «Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԵԿԵՂԵՑԻ (Դափուց վանք)». Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ հունիսի 11-ին.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Դափուց վանք կատեգորիայում։ |