Դացզուի ժայռաքանդակներ[1] չինական կրոնական արձանների և ժայռաքանդակների շարք, որոնք գտնվում են Չինաստանի Դացզու նահանգի Չունցին քաղաքում։ Ժայռաքանդակները թվագրվում են Ք․ա 7-րդ դարին, պատկերում են և կրում բուդդայական,կոնֆուցիական,դաոսականական հավատալիքների ազդեցությունը։ Որոշները ժայռափոր քարայրային դամբարաններ են, սովորական չինական բուդդայական ոճով, իսկ մյուսները քարե քանդակներ, որոնք փորագրված են բաց ժայռերի մակերեսներին։

Դացզուի ժայռաքանդակներ
Dazu Rock Carvings*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն


Երկիր Չինաստան
Տիպ մշակութային
Չափանիշներ i, ii, iii
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1999  (23 նստաշրջան)
Համար 912
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Համաշխարհային ժառանգության ցանկ խմբագրել

Համալիրն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցանկում։ Դացզուի ժայռաքանդակները կազմված են 75 պահպանվող վայրերից, որոնք ներառում են մոտ 50 000 արձան, չինական տառերից կազմված ավելի քան 100 000 արձանագրություններ և մակագրեր։ Այդ վայրերը գտնվում են Չունցինի ինքնավար քաղաքային շրջանում, Դազու նահանգի զառիթափ սարալանջերում, Չունցին քաղաքի տարածքից մոտ 165 կմ արևմուտք։ Հիմնական ժայռափոր քարայրները գտնվում են Բաոդ և Բեյշան լեռների վրա։

Ժայռաքանդակները Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել են 1999 թվականին, որակվելով որպես՝ «․․․դրանց գեղագիտական որակը, առարկաների հարուստ բազմազանությունը՝ թե աշխարհիկ և թե կրոնական, և լույսը, որ սփռում են Չինաստանում՝ այս ժամանակաշրջանի ընթացքում։ Նրանք ապահովում են բուդդայական, կոնֆուցիական, դաոսականական ներդաշնակ համակցության ակնհայտ ապացույցները[2]։»

Պատմություն խմբագրել

Առաջին ժայռաքանդակները թվագրվել են մ. թ. ա. 650 թվականին Թան դինաստիայի կողմից, սակայն դրանց ստեղծման հիմնական շրջանը սկսվել է 9-րդ դարի վերջին, երբ Վեյ Յունջինգը՝ Չանգժուի պերֆեկտը առաջին ժայռաքանդակները պատկերեց Բեիշան լեռան վրա, և նրա օրինակին հետևեցին Թանգ դինաստիայի փլուզումից հետո՝ 5 Դիանաստիաների և 10 Թագավորությունների ժամանակաշրջանի ընթացքում նրա օրինակին են հետևել տեղական ազնվականությունը, վանականները և միանձնուհիները, սովորական մարդիկ (907-65)։ 12-րդ դարում, Սոնգ դինաստիայի ժամանակաշրջանում, բուդդիստ վանական Ժաո Ժիֆենգը սկսել է մշակել քանդակներ և ժայռաքանդակներ Բաոդ լեռան վրա՝ իր կյանքի 70 տարիները նվիրելով նախագծին։

Երկար տարիներ շարունակ ժայռաքանդակները արգելված են եղել այցելուների համար։ Չին զբոսաշրջիկների համար ժայռաքանդակները բացվել են 1961 թվականին, իսկ օտարերկրացիների համար՝ 1980 թվականին։ Մինչև 1975 թվականը, կար միայն մեկ ճանապարհ Դացզու քաղաքի և հիմնական ժայռաքանդակների միջև։ Չինաստանի մշակութային հեղափոխության զանգվածային հակակրոնական վանդալիզմի ժամանակ մեկուսացումը օգնել է անվնաս պահել արվեստի այս նմուշները[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Dazu Rock Carvings Baodangshan Site». TripAdvisor. 2014 թ․ սեպտեմբերի 21.
  2. «Dazu Rock Carvings». UNESCO. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. Terrill, Ross (January 14, 1990). "Serene Haven of Buddhist Art" The New York Times. Retrieved February 11, 2009.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դացզուի ժայռաքանդակներ» հոդվածին։