Դարուվար
Դարուվար (խորվ.՝ Daruvar), քաղաք Խորվաթիայի հյուսիսային մասում։ Մեծությամբ Բելովարսկո-Բիլոգորսկայա ժուպանության երկրորդ քաղաքն է՝ Բելովարից հետո։ Բնակչությունը կազմում է 9 815 մարդ[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Դարուվար | ||
խորվ.՝ Daruvar | ||
Երկիր | Խորվաթիա | |
Ժուպանություն | Բելովարսկո-Բիլոգորսկայա | |
Համայնք | Bjelovar-Bilogora? | |
Ղեկավար | Դալիբոր Ռոխլիկ | |
Հիմնադրված է | 1771 թ. | |
Այլ անվանումներ | Տոպլիցե, Պոդբորե | |
Մակերես | 64,7 կմ², 8,5 կմ² | |
ԲԾՄ | 161 մ | |
Բնակչություն | 9815 մարդ (2001) | |
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | |
Հեռախոսային կոդ | +385 043 | |
Փոստային դասիչ | 43500 | |
Ավտոմոբիլային կոդ | DA | |
Պաշտոնական կայք | daruvar.hr | |
| ||
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրել50 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է Բելովար քաղաքը, 30 կմ դեպի արևմուտք՝ Գերեշնիցա քաղաքը, 50 կմ դեպի հյուսիս՝ Բիրովիտիցա քաղաքը, 20 կմ դեպի հարավ՝ Պակրաց քաղաքը, 45 կմ դեպի արևելք՝ Սլատինա քաղաքը, 50 կմ հարավ-արևմուտք՝ Կուտինա քաղաքը։
Քաղաքի միջով ընթանում է E 661 խճուղին՝ Բուդապեշտ - Բիրովիտիցա - Բանյա Լուկա ուղեգծով։ Քաղաքում կա երկաթուղային կայարան։ Դարուվարը առողջարանային քաղաք է, հայտնի է իր հանքային աղբյուրներով։ Բուժման համար օգտագործվում է տաք հանքային ջուր (46 °C), ինչպես նաև բուժիչ ցեխ։
Պատմություն
խմբագրելԴարուվար բնակավայրը հայտնվել է մեր թվարկությունից առաջ։ Կելտական ցեղերը բնակվում էին Դարուվար հովտի բուժիչ աղբյուրների մոտ։
7-րդ դարում տարածքում բնակվել են սլավոնները։ Քաղաքը, ընդհուպ մինչև 18-րդ դարը, հայտնի է եղել Պոդբորե, Տոպլիցե,Դոբրոկուչե անուններով։ 1543 թվականին քաղաքն արդեն գրավված էր թուրքերի կողմից։ 1699 թվականին թուրքերը ավստրիական բանակի կողմից արտաքսվել են։ 1771 թվականին Պոդբորեն և շրջապատը դարձել են Անտուան Հակովիչ իշխանի սեփականությունը։
1837 թվականին Դարուվարը ստացել է թագավորական քաղաքի կարգավիճակ։ 20-րդ դարի 90-ական թվականներին Խորվաթիայի պատերազմի ժամանակ քաղաքի մոտակայքում մարտեր են ընթացել, որը քաղաքին պատճառել է էական վնասներ։ Քաղաքը լքել է սերբ բնակչության մեծ մասը։ Պատերազմի ավարտից հետո ավերված շինությունները վերականգնվել են։
Ժողովրդագրություն
խմբագրել2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության 61 %-ը խորվաթներ են, 21 %-ը՝ չեխեր, 12 %-ը՝ սերբեր, շուրջ 1 %-ը՝ հունգարացիներ[2]։
Տնտեսություն
խմբագրելՏնտեսության հիմքը կազմում են տուրիզմը, գինու արտադրությունը, սննդի արդյունաբերությունը։ Քաղաքում կա մետաղամշակման գործարան և ապակե իրերի ֆաբրիկա։
Տեսարժան վայրեր
խմբագրել- Հանքային աղբյուրներ - գրավում են բազմաթիվ ամառային այցելուների։
- Սուրբ Երրորդություն եկեղեցի - կառուցվել է 1764 թվականին։
- Սերբիայի ուղղափառ եկեղեցի - 17-րդ դար
- Յանկովիչ իշխանի ամրոց - կառուցվել է 1777 թվականին։
Հայտնի բնիկներ
խմբագրել- Դավիթ Ֆրանկֆուտեր - հրեացի ուսանող
- Միլովոյ Աշներ - խորվաթական ոստիկանության ղեկավար
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Распределение населения по полу и возрасту, по поселениям — Центральное бюро статистики Хорватии (անգլ.)
- ↑ Население по национальности, по городам и муниципалитетам — Центральное бюро статистики Хорватии (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարուվար» հոդվածին։ |