Դարշիլ Սաֆարի (հինդի՝ दर्शील सफारी, անգլ.՝ Darsheel Safary, մարտի 9, 1997(1997-03-09), Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան։ Նրա դեբյուտային ֆիլմը «Աստղիկները երկրի վրա» ֆիլմն է, որտեղ նա մարմնավորել է դիսլեքսիայից տառապող տղայի։ Սովորել է Մումբայի H.R. College of Commerce and Economics քոլեջում[1]։ Նրա հայրը` Միտեշ Սաֆարին, 1990 թվականին խաղացել է Chanakya սերիալում` մարմնավորելով գլխավոր հերոս Չանակյայի պատանեկությունը[2]։

Դարշիլ Սաֆարի
Ծնվել էմարտի 9, 1997(1997-03-09) (27 տարեկան)
ԾննդավայրՄումբայ, Հնդկաստան
ԿրթությունGreen Lawns High School?
Քաղաքացիություն Հնդկաստան
Մասնագիտությունդերասան

Կարիերա խմբագրել

2007 թվականին նկարահանվել է իր առաջին` «Աստղիկները երկրի վրա» ֆիլմում, որտեղ խաղացել է պրոտագոնիստ Իշաան Նանդկիշոր Ավաստիին։ Դերի համար նրա թեկնածությունը հաստատել է ֆիլմի սցենարիստ և կրեատիվ տնօրեն Ամոլ Գուպտեն 2006 թվականին։ Հարյուրավոր թեկնածուների լսելուց հետո Գուպտեն գտել է Սաֆարիին Շիյամակ Դավարիի «Summer Funk» պարային դպրոցում։ Սաֆարիի խաղը գնահատվել է քննադատների կողմից և նրան կինեմատոգրաֆիական մի քանի մրցանակ ու առաջադրում է բերել։

2007 թվականին հարցազրույցում Դարշիլը հայտարարել է, որ որոշել է ապագայում երգել, պարել և դառնալ կամ բիզնեսմեն, կամ` ոսկերչական իրերի դիզայներ[3]։ Խաղալով էլի մի քանի ֆիլմերում` նա որոշել է դադար տալ դերասանի կարիերայում և կենտրոնանալ ուսման վրա[4]։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ֆ Աստղիկները երկրի վրա Taare Zameen Par Իշաան Նանդկիշոր Ավաստի
2010 ֆ Բամ-բամ-բոլե Bumm Bumm Bole Պինակի Գվալա
2011 ֆ Զոկկոմոն Zokkomon Կունալ/ Զոկկոմոն
2012 ֆ Կեսգիշերվա երեխաները Midnight’s Children երիտասարդ Սալիմ
2015 ս Սա սեր է Yeh Hai Aashiqui Աբհայ
2018 ֆ Quickie Ամեյ

Մրցանակներ խմբագրել

Filmfare Awards
  • «Տղամարդու լավագույն դեր` ըստ քննադատների», «Աստղիկները երկրի վրա»[5]
  • Տղամարդու լավագույն դերի առաջադրում, «Աստղիկները երկրի վրա»[6]
Star Screen Awards
  • Մանկական լավագույն դեր` «Աստղիկները երկրի վրա»
  • Ժյուրիի հատուկ մրցանակ` «Աստղիկները երկրի վրա»
Zee Cine Awards
  • Լավագույն դերասան, քննադատների ընտրություն` «Աստղիկները երկրի վրա»[7]
  • ԱՄենախոստումնալից դեբյուտ` «Աստղիկները երկրի վրա»[7]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Madan Gupta Spatu (2014 թ․ մարտի 9). «The year ahead». The Tribune (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. Acharya Vashishtha (2008 թ․ նոյեմբերի 7). «Darsheel Safari is living his father's dream» (անգլերեն). Blogger. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. Rao, Girish (2007 թ․ դեկտեմբերի 26). «'I want to be an actor, singer and dancer'» (անգլերեն). Rediff.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  4. Subhash K Jha (2009 թ․ դեկտեմբերի 22). «Darsheel has a girlfriend». The Times of India (անգլերեն). Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  5. Bollywood Hungama News Network (2008 թ․ փետրվարի 23). «Winners of 53rd Fair One Filmfare Awards». IndiaFM. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
  6. Bollywood Hungama News Network (2008 թ․ փետրվարի 6). «Nominees – 53rd Annual Filmfare Awards». IndiaFM. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 6-ին.
  7. 7,0 7,1 Bollywood Hungama News Network (2008 թ․ ապրիլի 27). «Winners of the Zee Cine Awards 2008». IndiaFM. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարշիլ Սաֆարի» հոդվածին։