Դարյա Ալեքսեևնա Մելնիկովա (ռուս.՝ Да́рья Алексе́евна Ме́льникова, փետրվարի 9, 1992(1992-02-09)[1], Օմսկ, Ռուսաստան), թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի։ Մեծ ճանաչում է ձեռք բերել «Հայրիկի աղջիկները» սերիալում խաղացած Ժենյա Վասնեցովայի դերի շնորհիվ, հայտնի է նաև Չումայի դերով «Պողպատե թիթեռ» ֆիլմում։

Դարյա Մելնիկովա
Ծննդյան թիվ՝փետրվարի 9, 1992(1992-02-09)[1] (32 տարեկան)
Ծննդավայր՝Օմսկ, Ռուսաստան
Քաղաքացիություն՝ Ռուսաստան
Մասնագիտություն՝դերասանուհի
IMDb։ID 3728183

Կենսագրություն խմբագրել

Դարյա Մելնիկովան ծնվել է 1992 թվականի փետրվարի 9-ին Օմսկում։ Մայրը Նատալյան է, հայրը՝ Ալեքսեյը։ Երեք տարեկանից սկսել է լրջորեն պարով զբաղվել «Жемчужинка» ժողովրդական արվեստի կոլեկտիվի կազմում։ Միաժամանակ մինչև յոթ տարեկանը սովորել է արվեստի դպրոցի ընդհանուր գեղագիտական բաժնում, այնուհետև մինչև 12 տարեկանը սովորել է պարի և երաժշտական (դաշնամուրի դասարան) բաժիններում։ 12 տարեկանից ելույթ է ունեցել պարային համույթների կազմում (ջազ, ջազ-մոդեռն, հիփ հոփ)։ 11 տարեկանում մեկ տարի աշխատել է թատերական ստուդիայում։

Կինոյում նկարահանվել է 2007 թվականից։ Առաջին կինոաշխատանքը եղել է «Մոխրոտը 4×4: Ամեն ինչ սկսվում է ցանկություններից» ֆիլմում խաղացած գլխավոր դերը։ Ֆիլմի ռեժիսոր Յուրի Մորոզովը և դերասանուհի Օքսանա Ստաշենկոն երիտասարդ տաղանդին նկատել են «Արծվիկ» մանկական ճամբարի տեսողական արվեստի փառատոնի ընթացքում, որտեղ նա պարում էր պարի իր անսամբլի հետ։ Ֆիլմը թողարկվել է միայն 2008 թվականին։ Այդ ֆիլմում խաղացած գլխավոր դերի համար արժանացել է երկու կինոմրցանակի։ 2007-2013 թվականներին նկարահանվել է «Հայրիկի աղջիկները» հեռուստասերիալում, որը նրան մեծ ճանաչում է բերել։ 2008 թվականի հունիսին հաղորդվել է, որ Դարյան պետք է խաղա Ալիսա Սելեզնյովայի մասին նոր ֆիլմում[2][3], բայց արդյունքում նկարահանումներն այդպես էլ չեն սկսվել։

2010 թվականին Դարյան ծրագրել էր հրատարակել «Նկարներ ուշադրություն գրավելու համար» (ռուս.՝ Картинки для привлечения внимания) վերնագրով գիրք[4]։

2013 թվականին Դարյան ավարտել է Մ. Ս. Շչեպկինի անվան բարձրագույն թատերական ուսումնարանը (Վլադիմիր Բեյլիսի և Վիտալի Իվանովի կուրսը), որտեղ ընդունվել էր անվճար։

2013 թվականից Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի է[5]։

Անձնական կյանք խմբագրել

  • 2013 թվականի օգոստոսի 31-ին ամուսնացել է դերասան Արթուր Սմոլյանինովի հետ[6]։
    • 2015 թվականի հոկտեմբերի 27-ին ծնվել է նրանց որդին[7], որին կոչել են Արթուրի հոր պատվին։
    • 2018 թվականի դեկտեմբերին ծնվել է երկրորդ որդին։

Ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007-2013 ս Հայրիկի աղջիկները Папины дочки Եվգենիա Սերգեևնա Վասնեցովա՝ երրորդ աղջիկը
2008 ս Белка в колесе Դաշա
2008 ֆ Մոխրոտը 4×4: Ամեն ինչ սկսվում է ցանկություններից Золушка 4×4. Всё начинается с желаний Մոխրոտ
2008 ս Մոլագար Одержимый էպիզոդ
2009 ս Հետապնդման կանոն Правила угона Անժելա Բոտովա
2009 ֆ Սնձենու վալս Рябиновый вальс Լյուբա Սինիցա
2009 ս Կապիտան Նեմովի սիրտը Сердце капитана Немова Վիկա
2009 ս Այդպիսին է կյանքը Такова жизнь Լենա Սոկոլովա
2010 ս Ավտոտնակներ Гаражи Օլյա
2010 ֆ Գաղտնի գրասենյակի առաքիչի գրությունները Записки экспедитора Тайной канцелярии Ֆյոկլա
2011 ֆ Գաղտնի գրասենյակի առաքիչի գրությունները Записки экспедитора Тайной канцелярии 2 Ֆյոկլա
2011 ֆ Փեսացուն Жених Օլյա
2012 ֆ Պողպատե թիթեռ Стальная бабочка Վիկա Չումակովա (Չումա)
2013 ֆ Գագարին. առաջինը տիեզերքում Первый в космосе Զոյա (մանկության տարիներին)՝ Գագարինի քույրը
2013 ս Արյունարբու Лютый Մարինա
2014 ս Մայոր Սոկոլովի հետերաները Гетеры майора Соколова Նինա Մատրոսովա
2014 ֆ Չայկա բոցմանը Боцман Чайка Մարիա
2014 ֆ Մի անգամ Однажды Տանկա
2015 ֆ Անտեսանելիները Невидимки Աղախին Տատյանա
2015 ֆ SOS, Ձմեռ պապ, կամ Ամեն ինչ կիրականանա SOS, Дед Мороз, или Всё сбудется! Լերա
2016 ս Ուղեկիցներ Спутники Լենա Օգորոդնիկովա
2016 ս Մատա Հարի Мата Хари Վերա
2017 ֆ Հինգից յոթը С пяти до семи Վերա Սամորյադովա
2018 ֆ Ամուր զրահ Крепкая броня Նատաշա

Озвучивание խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2012 մֆ Ալիսան գիտի, թե ինչ անել Алиса знает, что делать! Ալիսա Սելեզնյովա
2015 մֆ Հավասարակշռության կախարդը։ Սուխարևի աշտարակի առեղծվածը Чародей равновесия. Тайна Сухаревой башни էքսկուրսավար, հնչյունավորում
2017 մֆ Դարձի՛ր լեգենդ։ Բիգֆուտ կրտսեր Стань легендой! Бигфут Младший Շելլի

Դերեր թատրոնում խմբագրել

  • 2013 – Մ. Բուլգակովի «Զոյկինի բնակարանը» (ռեժիսոր՝ Ե. Դմիտրիևա) – Մանյուշկա
  • 2013 – Ա. Յաբլոնսկայայի «Հեթանոսներ» (ռեժիսոր՝ Ե. Կամենկովիչ) – Դուստր
  • 2014 – Դ. Ազարովի «Ռոմեո և Ջուլիետ։ Տարբերակ», Դ. Ազարովի և Բալերի Պեչեյկինի բեմական կոմպոզիցիա՝ ըստ Ուիլյամ Շեքսպիրի պիեսի (ռեժիսոր՝ Դ. Ազարով) – Ջուլիետա

Հեռուստատեսություն խմբագրել

  • 2008 – «Լավ հումորներ» (ռուս.՝ «Хорошие шутки», ՍՏՍ) – մասնակից
  • 2008 – «Ամենախելացի «հայրիկի աղջիկը» ամենախելացին» (ռուս.՝ «Самая умная „папина дочка“», СТС) – մասնակից
  • 2008 – «Истории в деталях» (СТС) – պատմության օբյեկտ
  • 2008-2009 – «Ասա» (ռուս.՝ «Скажи!», СТС) – հյուր
  • 2008 – «Ранетки-mania» (СТС) – հյուր
  • 2009 – «Մեծ տարբերություն» (ռուս.՝ «Большая разница», «Առաջին ալիք») – հյուր, պատմության օբյեկտ
  • 2009 – ««Հայրիկի աղջիկներից» ամենախելացին» (ռուս.՝ «Самый умный из „Папиных дочек“», СТС) – մասնակից
  • 2010 – «Հայրիկի աղջիկները», վավերագրական ֆիլմ (ռուս.՝ «Папины дочки», СТС) – պատմության օբյեկտ
  • 2010 – «6 կադր։ Հոբելյանական համերգ» (ռուս.՝ «6 кадров. Юбилейный концерт», СТС) – հյուր
  • 2010 – «Mafia» (Муз-ТВ) – խաղացող
  • 2011 – «Волшебное Диноутро» (СТС) – հաղորդավար
  • 2011 – «Стиляги Шоу» («Ռոսիա 1») – խաղացող
  • 2012 – «Կինոյի կախարդանքը» (ռուս.՝ «Магия кино», «Կուլտուրա») – հյուր
  • 2012 – «Навигатор Апгрейд» («Կառուսել») – հյուր
  • 2012 – «Тайн.net» («MTV Ռոսիա») — պատմության օբյեկտ
  • 2012 – «Աստղային քմահաճույք» (ռուս.՝ Звёздный каприз, ՆՏՎ) – մասնակից

Երաժշտական տեսահոլովակներ խմբագրել

  • 2013 – «Любовь над облаками» (Անդրեյ Բատտ)
  • 2013 – «Револьверы и куклы» (Անդրեյ Կովալյով)[8]
  • 2014 – «Снишься мне» (Զորկի)[9]
  • 2014 – «Летний» (Անդրեյ Բատտ feat. Դաշա Մելնիկովա)
  • 2015 – «Если б я знал» (Не’мой Фронт)

Ճանաչում խմբագրել

  • 2008 – Glamour ամսագրի «Տարվա կին 2008» մրցանակաբաշխության «Տարվա թիմ» անվանակարգի մրցանակ («Հայրիկի աղջիկները» սերիալում Վասնեցովա քույրերից մեկի՝ Ժենյայի դերի համար)։ Մրցանակն ստացել է Միրոսլավա Կարպովիչի, Անաստասիա Սիվաևայի, Ելիզավետա Արզամասովայի և Եկատերինա Ստարշովայի հետ։

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • 2008 – Տեսողական արվեստի XII համառուսական փառատոնում «Կանացի լավագույն դեր մանկական ֆիլմում» մրցանակ «Մոխրոտը 4×4: Ամեն ինչ սկսվում է ցանկություններից» ֆիլմում խաղացած դերի համար։
  • 2008 – ԱՊՀ երկրների, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի «Киношок-2008» XVII բաց կինոփառատոնի մրցանակ «Կանացի լավագույն մանկական դեր» անվանակարգում «Մոխրոտը 4x4: Ամեն ինչ սկսվում է ցանկություններից» ֆիլմում խաղացած դերի համար։
  • 2012 – The Hollywood Reporter Russia ամսագրի «Ավանս» մրցանակաբաշխություն – «Ամենահեռանկարային դերասանուհի» մրցանակ «Պողպատե թիթեռ» ֆիլմում խաղացած դերի համար[10]։
  • 2012 – «Ստալկեր» մարդու իրավունքների մասին ֆիլմերի XVIII միջազգային փառատոն – Ժյուրիի դիպլոմ «Պողպատե թիթեռ» ֆիլմում խաղացած դերի համար[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Вторая жизнь Алисы Селезнёвой». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  3. Алиса Селезнёва — новый символ молодёжи?
  4. Даша Мельникова написала книгу воспоминаний об Омске
  5. Страница Дарьи Мельниковой на официальном сайте Театра Ермоловой
  6. Дарья Мельникова и Артур Смольянинов тайно поженились
  7. «Артур Смольянинов впервые стал отцом». Комсомольская правда. 27 октября 2015. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 27-ին.
  8. Актриса Дарья Мельникова снялась в клипе Андрея Ковалева Արխիվացված 2014-12-21 Wayback Machine
  9. Премьера клипа группы «Зоркий» «Снишься мне»
  10. The Hollywood Reporter вручил премию «Аванс» на «Кинотавре»
  11. ИТОГИ XVIII Международного Фестиваля фильмов о правах человека «Сталкер» 10 по 15 декабря 2012 года Արխիվացված 2014-10-23 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դարյա Մելնիկովա» հոդվածին։