Դավո
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավո (այլ կիրառումներ)
Դավո, գյուղ Այրարատ աշխարհի Բագրևանդ գավառում, իսկ ապա գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Ալաշկերտի գավառակում[1]։ Գտնվում էր Շառիան գետի ձախ ափին, Ս. Գևորգ եկեղեցու դիմաց։
Գյուղ | ||
---|---|---|
Դավո | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
Գավառակ | Ալաշկերտի գավառակ | |
Այլ անվանումներ | Դավոյի գեղ, Տավու | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Տեղաբնականուն | դավոյեցի | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելԳյուղն ուներ փարթամ արտովայրեր և բերրի ընդարձակ դաշտեր։
Պատմություն
խմբագրելՏեղի հայերը 1854-1856 թվականներին ամբողջությամբ գաղթել են Արևելյան Հայաստան, իսկ գյուղում բնակվել են քրդեր։
Բնակչություն
խմբագրելՀայաբնակ է եղել մինչև XIX դարի 70-ական թվականները։ 1850-1851 թվականներին գյուղն ուներ 150 տուն` մոտ 1000 բնակչով։ XX դարի սկզբին բնակվում էր 40 տուն անասնապահ քրդեր։
Տնտեսություն
խմբագրելԲնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, անասնապահություն և արհեստներն էին։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԴավոն ուներ հին եկեղեցի, մատուռ և տապանաքարեր ունեցող մեծ գերեզմանոց։
Կրթություն
խմբագրելԳյուղում գործել էր վարժարան։
Գրչություն
խմբագրելՄիջին դարերում Դավոյում ընդօրինակվել են ձեռագրեր[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 45
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն