Դավիթ երեցի խաչքար (Մայր Աթոռ)
Դավիթ երեցի խաչքար, գտնվում է Հայաստանի Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։ Հաշվառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում (4.2/14.1.23)[1]։
Դավիթ երեցի խաչքար | |
Երկիր | Հայաստան |
Տարածաշրջան | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։ |
Սկզբնական տեղադրություն | Նախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում՝ ավերակ եկեղեցու ներսը։ |
Ներկա տեղադրություն | Վաղարշապատ քաղաքի կենտրոնում գտնվող Մայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։ |
Ներկա վիճակ | կանգուն |
Ժառանգության կարգավիճակ | Պատմաճարտարապետական հուշարձան |
Նվիրված | Խաչքարը նվիրված է Սավլթանղուլին։ |
Խաչագործ | Խաչքագործն անհայտ է։ |
Պատվիրող | Խաչքարի պատվիրատուներն Սուլթանղուլի 5 զավակներն՝ Դավիթ երեցի գլխավորությամբ, և Ղալամի թոռը՝ Եղիշեն։ |
Ճարտարապետական ոճ | Հայկական ճարտարապետություն |
Ստեղծման տարեթիվ | 1569 թվական |
Զարդաքանդակի նկարագրություն | Խաչքարը քանդակներ չունի։ |
Նյութ | բազալտ |
Արձանագրություն | Խաչքարը ունի արձանագրություններ։ |
Վայր | Էջմիածնի Մայր Տաճար |
Khatchkars in Etchmiadzin Վիքիպահեստում |
Տեղադրություն
խմբագրելՄայր Աթոռի արևելյան կողմում, ցայտաղբյուրի հարևանությամբ։ Կանգնեցված է բազալտե պատվանդանին։ Նախկինում գտնվում էր Գեղարքունիքի մարզի Լճավան գյուղից 4 կմ հյուսիսարևմտյան ուղղության վրա գտնվող «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցում՝ ավերակ եկեղեցու ներսը, որտեղ էլ Բարուխուդարյանը գրի էր առել խաչքարի արձանագրության մի մասը[2]։
Պատկերաքանդակներ
խմբագրելԽաչքարն աչքի է ընկնում բարձրարվեստ քանդակներով, մասնավորապես եռանկյունաձև քիվի պատկերաքանդակում Աստվածածնին և մանուկ Քրիստոսին իր թևերի տակ է առել Հովհաննես ավետարանչին խորհրդանշող արծիվը։ Նրանց ոտքերի մոտ քանդակված են մնացած ավետարանիչների խորհրդանիշները։
- Մատթեոսը նույնացվում է մարդու հետ, որովհետև նրա Ավետարանը սկսվում է Քրիստոսի մարդեղության պատմությունով։
- Մարկոսը ներկայացվում է առյուծի խորհրդանիշով, որովհետև իր Ավետարանի սկզբում առյուծի պես քաջաբար հայտարարում է, թե Հիսուս Աստծո Որդին է։
- Ղուկասը նույնացվում է եզի հետ, որ զոհի խորհրդանիշն է, այն պատճառով, որ նրա Ավետարանը սկսվում է Զաքարիայի` տաճարում զոհի պատրաստության պաշտամունքի նկարագրությամբ։ Այս պատմությունն իր հերթին դիտվել է իբրև պատրաստություն Քրիստոսի զոհաբերության։
- Հովհաննեսը ներկայացվում է արծվի խորհրդանիշով, որովհետև նա իր Ավետարանի սկզբում սավառնում է վեր` հայտարարելով Քրիստոսի աստվածությունը
Քիվի աջ հատվածում քանդակված են արև և աստղ, իսկ ձախում` լուսին ու վիմագրում հիշվող տեր Դավիթը` ծնրադիր, ում էլ հավանաբար նվիրված է խաչքարը։ Արևնառհասարակ խորհրդանշում է Նոր, իսկ լուսինը` Հին կտակարանը։ Տիրամոր և Քրիստոսի ոտք երի տակ պատկերված է Ադամի գանգը (սովորաբար Ադամի գանգը պատկերվում է Գողգոթայի հետ համատեղ, որը ներկապատկերաքանդակում բացակայում է)։ Խաչքարի քանդակային հորինվածքում առանձնանում է նաև կենտրոնական խաչի ստորին ուղղաձիգ թևը երկու կողմից բռնած հրեշտակների պատկերումը[3]։
Վիմական արձանագրություն
խմբագրելԽաչքարի ստորին մասին, շեշտված եռանկյունաձև քիվին, աջակողմյան նեղ նիստին և թիկունքին առկա են վիմական արձանագրություններ[2][4].
Արձանագրություն 1
խմբագրելՔանդակային հորինվածքի հետ համակցված են տերունական չորս` ՏՐ (Տէր), ԱԾ (Աստուած), ՅՍ(Յիսուս), ՔՍ (Քրիստոս) ելնդագիր բառերը, իսկ քիվի ձախ անկյունում նույնպես ելնդագիր` ՏՐ ԴԱՎԻԹ։
Արձանագրություն 2
խմբագրելՎարդյակի երկու կողմերում․
- ԹՎ[ԻՆ] ՌԺԸ
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցվել է 1569 թվականին։
Արձանագրություն 3
խմբագրելԽաչքարի աջ կողմում՝ 12 տող վիմական արձանագրություն․
- ԴԱՒԻ
- Դ ԷՐԷՑ
- ԿԱՆԿԵ
- ՑԱՔ Խ
- ԱՉԵՐ
- Ս ԲԱՐԵ
- ԽԱՒՍ ՄԵ
- Զ ՀԱՒՐ
- ՄԵՐ ՍԱՒ
- ԼԴԱՆՂ
- ՈՒԼԻ
- Ն
Համաձայն արձանագրության՝ խաչքարը կանգնեցրել է Դավիթն իր հոր՝ Սուլթանղուլի, հիշատակին։
Արձանագրություն 4
խմբագրելԽաչքարի թիկունքի՝ 13 տող վիմական արձանագրություն[5]․
- Ա̅Վ ՄԵՔ` ԴԱՒ
- ԻԹ ԷՐԷՑՍ, :Ե:(5)
- ՈՐԴԻՔՍ ՍԱՒԼԹԱՆ
- ՂՈՒԼԻՆ, ԵՂԻՇԻՆ` ԹՈՌ
- Ն ՂԱԼԱՄԻՆ, ՈՐ ԵՆՔ
- ԾՆՈՒՆԴ ՍԱՐՈՒ ԱՄԻՐ
- ՃԱՆԻՆ, ՈՐ ԲԱԶՈՒՄ ՋԱՆ
- ԻՒ ԵՒ ՀՆԱՐԻՒ ԲԵՐԵ[Ա]Լ ՍԱ
- ՐԴԱՀՆԱՅ ՊՌԻ ՍԱՐԻՆ
- ՋՈՒՐՆ Ի ԴԱՇՏՆ ԳԹԱՅ
- ՇԻՆՈՅ, ՇԻՆԵԱՑ :Բ: (2) ՋԱ
- ՂԱՑՆ ԵԹՈՂ ՀԱ[Յ]ՐԵՆ
- ԻՔ ԻՒՐ ԾՆԸՆԴՈՑ
Արձանագրությունը խոսք է գնում Սուլթանղուլի հինգ որդիների և Ղալամի թոռ Եղիշեի կողմից ջրաշինական աշխատանքների, մասնավորապես ջուր բերելու և ջրաղաց կառուցելու մասին։
Այլ տեղեկատվույթյուն
խմբագրել- «Գթաշեն» գյուղատեղիի գերեզմանոցից Մայր Աթոռ տեղափոխվել է Սուլթանղուլին նվիրված ևս մեկ խաչքար։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ 2,0 2,1 Դիվան հայ վիմագրության, Պ. 4. Գեղարքունիք։ Կազմ.՝ Բարխուդարյան, Սեդրակ Գևորգի; ՀՍՍՌ ԳԱ; Հնագիտ. և ազգագր. ին-տ. Երևան։ ՀՍՍՌ ԳԱ հրատ., 1973 թ.
- ↑ Հ․Լ․ Պետրոսյան, Խաչքար. ծագումը, գործառույթը, պատկերագրությունը, իմաստաբանությունը, Երևան, 2008, էջ 365
- ↑ Արսեն Հարությունյան, Վաղարշապատ. վանքերը և վիմական արձանագրությունները, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի հրատարակչություն, 2016 թվական, էջ 101
- ↑ Ս․ Սաղումյան, Վիմագիր մասունքներ, էջ 109