Դավիթ Սահակյան (մեքենագետ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Սահակյան (այլ կիրառումներ)

Դավիթ Նազարի Սահակյան (հունվարի 1, 1922(1922-01-01), Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն - հուլիսի 31, 1991(1991-07-31), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մեքենագետ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1971

Դավիթ Սահակյան
Ծնվել էհունվարի 1, 1922(1922-01-01)
Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն
Մահացել էհուլիսի 31, 1991(1991-07-31) (69 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Հայկական պետական մանկավարժական համալսարան և ՀԱՊՀ
Գործունեության ոլորտմեխանիզացում
Ալմա մատերՀայաստանի ազգային ագրարային համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան

Կենսագրություն խմբագրել

1941 թվականին ավարտել է Վոլսկի ավիացիայի ուսումնարանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցել է որպես ավիամեխանիկ։ 1945-1948 թվականներին եղել է Կիրովականի ՀԼԿԵՄ կոմիտեի երկրորդ քարտուղարը։ 1953 թվականին ավարտել Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը ինժեներ մեխանիկ մասնագիտությամբ։ 1967-1972 թվականներին եղել է Գյուղատնտեսության մեքենայացման և էլեկտրիֆիկացման գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի տեղակալ։ Միաժամանակ աշխատել է որպես Հայկական Մանկավարժական Ինստիտուտի ընդհանուր տեխնիկական առարկաների ամբիոնի վարիչ, 1972-1978 թվականներին՝ Ֆիզիկայի և ընդհանուր տեխնիկական առարկաների ֆակուլտետի դեկան։ Միաժամանակ Տեխնիկական ինֆորմացիայի գիտահետազոտական ինստիտուտի գյուղատնտեսության բաժնի վարիչ և Պլանավորման ու նորմատիվների ինստիտուտի գիտական աշխատող, 1978-1987 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղի ռեկտոր։

Գիտական գործնեությունը խմբագրել

Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական արտադրության մեքենայացման, քարքարոտ աղակալած հողերի յուրացման, մոբիլ մեքենաների համալիր գնահատման ցուցանիշների համակարգի, դաշտավարության, մեքենայական աշխատանքների որակական հսկման հարցերին։

Երկեր խմբագրել

Մոտ հարյուր գիտական աշխատությունների և յոթ մենագրությունների հեղինակ, որոնցից հիմնականներն են՝

  • Գյուղատնտեսական դաշտային մեքենաների գնահատման համալիր։ Երևան 1965 թ, 173 էջ
  • Контроль качества механизированных работ в полеводстве. Москва «Колос» 1973г 271с
  • Методика оценки эффективности и качества механизированных работ. 1980г Ереван 96с.
  • Մեքենայացված աշխատանքների որակը և էֆեկտիվությունը։ Երևան, «Հայաստան», 1983, 274 էջ
  • Система показателей комплексной оценки мобильных машин. Москва ВО «Агропромиздат» 1988г 415с.

Արտոնագրեր խմբագրել

  • Способ получения пресс-материала 15.12.1987 г. Саакян Давид Назарович, Галстян Амбарцум Аршалуйсович, Насилян Эмма Амбарцумовна, Галстян Люся Аршалуйсовна. № документа 01359276
  • Пресс-композиция 23.01.1988 г. Саакян Давид Назарович, Казарян Сергей Арамаисович, Григорян Виктор Николаевич, Арутюнян Гегам Норайрович, Исаакян Сергей Григорьевич, Галстян Амбарцум Аршалуйсович. № документа 01368319

Շքանշաններ խմբագրել

Ունեցել է Հայրենական պատերազմի մեկ շքանշան և երեք մեդալ (կորցրված են)։

Աղբյուրներ խմբագրել

  • Սովետական Հայաստան «Հայացք ուղղված ապագային» 04/04/1974
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 137