Դավիթ Պավելկա (չեխ․՝ David Pavelka, մայիսի 18, 1991(1991-05-18)[1][2][3], Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), չեխ ֆուտբոլիստ, Կասիմպաշա ակումբի և Չեխիայի հավաքականի կիսապաշտպան։

Դավիթ Պավելկա
Անձնական տվյալներ
Ազգությունը Չեխ
Քաղաքացիությունը  Չեխիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 18, 1991(1991-05-18)[1][2][3] (32 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխիայի և Սլովակիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Հասակ 185 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Կասիմպաշա
Համար 12
Պատանեկան կարիերա
2009—2011 Չեխիա Սպարտա (Պրահա)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009—2013 Չեխիա Սպարտա (Պրահա) 10 (1)
2009—2011  Չեխիա Սպարտա (Պրահա) 2 24 (4)
2011—2012  Չեխիա Սլովացկո 22 (4)
2013—2015 Չեխիա Սլովան (Լիբերեց) 76 (15)
2016—մ.հ. Թուրքիա Կասիմպաշա 20 (1)
Ազգային հավաքական
2012 Չեխիա Չեխիա (մինչև 21) 5 (0)
2015—մ.հ. Չեխիա Չեխիա 14 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Պավելկան Պրահայի Սպարտա ակումբի սան է։ 2009 թվականին նա իր նորամուտը կատարեց Չեխիայի երկրորդ Լիգայում։ 2010 թվականին Պավելկան հանդես եկավ թիմի հիմնական կազմում։ 2011 թվականի մայիսի 2-ին Տեպլիցե ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտը կատարեց նոր թիմի կազմում՝ Գամբինուսի Լիգայում[4]։ Խաղացողի պրակտիկա ձեռք բերելու համար նա վարձավճարով տեղափոխվեց Սլովացկո ակումբ։ Օգոստոսի 21-ին Սիգմի ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտը կատարեց նոր թիմի կազմում, երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Միրասլավա Պոլյաժեկայի հետ[5]։ Այդ խաղի ժամանակ նա իր առաջին գոլը խփեց Սլովացկո ակումբում։ Պավելկան թիմի կազմում անցկացրեց հիանալի մրցաշրջան, սակայն նա վերադարձավ Սպարտա ակումբ։ 2012 թվականի օգոստոսի 12-ին իր նախկին թիմի հետ խաղալիս խփեց իր առաջին գոլը Պրահայի ակումբի կազմում[6]։ Պավելկան Սպարտա ակումբի կազմում դարձավ հիմնական խաղացող, սակայն մրցաշրջանի վերջում նա հեռացավ ակումբից։

2013 թվականի սկզբին Պավելկան պայմանագիր կնքեց Սլովան ակումբի հետ։ Փետրվարի 23-ին Բաումիտա ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտը կատարեց Լիբերեցի ակումբի կազմում[7]։ Մայիսի 11-ին իր նախկին թիմի՝ Սլովացկո ակումբի դեմ խաղի ժամանակ, նա խփեց իր առաջին գոլը Սլովան ակումբում[8]։ Նոյեմբերի 7-ին նա մասնակցեց Եվրոպա Լիգայի մրցաշարին՝ Իսպանիայի Սևիլյա ակումբի դեմ խաղին, որը ավարտվեց ոչ-ոքի հաշվով[9]։ 2015 թվականին նա հաղթել է Չեխիայի Գավաթը։

2016 թվականի սկզբին Պավելկան տեղափոխվել է Թուրքիայի Կասիմպշա ակումբ, պայմանագիր կնքելով երկուսուկես տարով։ Տրանսվերի արժեքը կազմել է 1,5 եվրո[10]։ Հունվարի 25-ին Ինստամբուլ Բաշեկշեխիր ակումբի դեմ խաղում Պավելկան իր նորամուտը կատարեց Թուրքիայի սուպերգավաթում, փոխարինման դուրս գալով Ադեմա Բյյուկայի հետ[11]։ Օգոստոսի 23-ին Օսմանլիսպար ակումբի դեմ խաղի ժամանակ, նա խփեց իր առաջին գոլը Կասիմպշա ակումբի կազմում[12]։

Վիճակագրությունը հավաքականի կազմում խմբագրել

Ձեռքբերումներ խմբագրել

Ակումբային

  Սլովան (Լիբերենց)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Теплице VS. Спарта Прага 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ մայիսի 2.
  5. «Сигма VS. Словацко 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 21.
  6. «Словацко VS. Спарта Прага 1:4» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ օգոստոսի 12.
  7. «Слован Либерец VS. Яблонец 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ փետրվարի 23.
  8. «Словацко VS. Слован Либерец 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ մայիսի 11.
  9. «Севилья VS. Слован Либерец 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ նոյեմբերի 7.
  10. ««Касымпаша» приобрела хавбека «Слована» Павелку» (ռուսերեն). sports.ru. 2016 թ․ հունվարի 19.
  11. «Истанбул Башакшехир VS. Касымпаша 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հունվարի 25.
  12. «Истанбул Османлыспор VS. Касымпаша 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 23.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Պավելկա» հոդվածին։