Դավիթ Ուսուփաշվիլի, (վրաց.՝ დავით უსუფაშვილი, մարտի 5, 1968(1968-03-05), Մաղարո, Սիղնաղի շրջան, Կախեթի մարզ, Վրաստան), վրացի իրավաբան, քաղաքական գործիչ, ով 2012 թվականի հոկտեմբերի 21-ից զբաղեցնում է Վրաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնը։ 2005 թվականի հունիսի 27-ից 2013 թվականի նոյեմբերի 3-ը եղել է Վրաստանի հանրապետական կուսակցության նախագահը։

Դավիթ Ուսուփաշվիլի
վրաց.՝ დავით უსუფაშვილი
Վրաստանի խորհրդարանի նախագահ
 2012, հոկտեմբերի 21
Նախորդող Դավիթ Բաքրաձե
 
Կուսակցություն՝ Վրաստանի հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Թբիլիսիի պետական համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Դավանանք Վրաց ուղղափառ եկեղեցի
Ծննդյան օր մարտի 5, 1968 (56 տարեկան)
Ծննդավայր Մաղարո, Վրաստան
Քաղաքացիություն  Վրաստան
Ի ծնե անուն վրաց.՝ დავით უსუფაშვილი
Ամուսին Թինաթին Խիդաշելի
Զավակներ 2
 
Ինքնագիր

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Ուսուփաշվիլիծնվել է 1968 թվականին Մագարոյում։ 1992 թվականին ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի իրավագիտական ֆակուլտետը։ 1993-1995 թվականներին մասնակցել է Վրաստանի Սահմանադրության մշակմանը։ 1994-1997 թվականներին եղել է Վրաստանի երիտասարդ իրավաբանների ընկերակցության նախագահը, միացել է Հանրապետական կուսակցությանը։ 2008-2012 թվականներին ընտրվել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր։

Ակտիվ գործունեություն է ցուցաբերել 2003 թվականի նոյեմբերին Վարդերի հեղափոխության ժամանակ, որի արդյունքում տապալվեց Միխայիլ Սահակաշվիլու իշխանությունը։ Ուսուփաշվիլին դարձավ ընդդիմություն և 2005 թվականի հունիսից նախագահեց Վրաստանի հանրապետական կուսակցությունը, որտեղ նրան 2013 թվականի նոյեմբերին փոխարինեց Խաթունա Սամնիձեն[1][2]։

2011 թվականին Ուսուփաշվիլին սկսեց համագործակցել հարուստ գործարար, քաղաքական գործիչ Բիձինա Իվանիշվիլիի հետ և դարձավ Իվանիշվիլիի Վրացական երազանք կոալիցիայի առաջնորդներից։ Երբ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում կոալիցիան հաղթանակ տարավ, 2012 թվականի հոկտեմբերի 21-ին Ուսուփաշվիլին ընտրվեց խորհրդարանի նախագահ[3] :

Ընտանիք խմբագրել

Կինը՝ Թինաթին Խիդաշելին, Վրաստանի հանրապետական կուսակցության աշխատակից և ակտիվիստ է։ Ունեն 2 զավակ։

Նախորդող
Դավիթ Բաքրաձե
Վրաստանի խորհրդարանի նախագահ
Դավիթ Ուսուփաշվիլի

21 հոկտեմբերի 2012 -
Հաջորդող
ներկայումս պաշտոնավարում է

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Republican Party Elects New Chairperson. Civil Georgia. November 4, 2013.
  2. Usupashvili David Արխիվացված 2013-02-13 archive.today. Republican Party of Georgia website. Accessed June 6, 2012.
  3. New Parliament Speaker Elected. Civil Georgia. October 21, 2012.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Ուսուփաշվիլի» հոդվածին։