Դավիթ Շեմոքմեդելի
Դավիթ Շեմոքմեդելի (վրաց.՝ დავით შემოქმედელი, իսկական ազգանունը՝ Տակիձե, ապրիլի 8, 1953, Շեմոքմեդ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանաստեղծ, արձակագիր, հրապարակախոս։
Դավիթ Շեմոքմեդելի | |
---|---|
Ծննդյան անուն | վրաց.՝ დავით შემოქმედელი |
Ծնվել է | ապրիլի 8, 1953 (71 տարեկան) |
Ծննդավայր | Շեմոքմեդ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ, արձակագիր և ակնարկագիր |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Վրաստան |
Ուշագրավ աշխատանքներ | Q28059872? |
Ներշնչվել է
|
Ծնվել է 1953 թվականին, Վրաստանի Օզուրգեթի շրջանի Շեմոքմեդի գյուղում։ Այստեղից էլ նրա գրական անունը։
«Դավիթի» հրատարակչության տնօրենն է, Վրաստանի գրողների միության փոխնախագահը, Ռուսթավելու ընկերության նախագահը, Դավիթ Աղմաշենեբելու, Գալակտիոն Տաբիձեի, Նիկո Լորթքիփանիձեի և Մաչաբալու անվան մրցանակների դափնեկիր է, Վրաց մշակույթի դեսպան։ Հեղինակ է մեկ տասնյակից ավելի բանաստեղծական և արձակ ժողովածուների։ Թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում՝ հայերեն[1]։
Դավիթ Շեմոքմեդելին հայերեն
խմբագրել- Պատմություն Ծտի և Գայլի մասին։ «Կամուրջ», 2010-2012, էջ 366-368։ Վրացերենից թարգմ.՝ Անահիտ Անի Բոստանջյան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կամուրջ», 2010-2012, էջ 366։