Դավիթ Շաքարյան (փետրվարի 27, 1914(1914-02-27) - սեպտեմբերի 11, 1984(1984-09-11), Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկահայ գործարար։ Նա եղել է GNC ընկերության հիմնադիրը և ղեկավարը։

Դավիթ Շաքարյան
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 27, 1914(1914-02-27)
Մահացել էսեպտեմբերի 11, 1984(1984-09-11) (70 տարեկան)
Մահվան վայրՓիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ
Մասնագիտությունձեռնարկատեր

Վաղ կյանք խմբագրել

Դավիթ Շաքարյանը ծնվել է 1914 թվականի փետրվարի 27-ին[1]։ Նրա ծնողները հայեր են եղել, որոնք ունեցել են սեփական խանութ, որտեղ վաճառել են «յոգուրտ, թան և բուլղարական կաթ»[2]։ Նա ունեցել է եղբայր՝ Բարթ Շաքարյան[2]։

Կարիերա խմբագրել

1960-ական թվականներին Շաքարյանը իր փոքրիկ սննդի խանութից ստացել է GNC ընկերությունը, որը իրենից ներկայացնում է խանութների ցանց[3]։ Այն վաճառում է վիտամիններ և ֆիտնես ապրանքներ։ Շաքարյանը եղել է ընկերության ղեկավարը և գլխավոր գործադիր տնօրենը[2]։ 1984 թվականի դրությամբ նա հիմնել է 1200 խանութ ԱՄՆ-ում և արտադրել է 2000 ապրանք[2]։ 2018 թվականի նոյեմբերին ընկերությունը հայտարարել է, որ երեք տարվա ընթացքում փակելու է մինչև 900 խանութ։ 2019 թվականի հուլիսին հայտարարվել է, որ նախատեսվում է փակել ընկերության 1400 մանրածախ խանութներ[4]։ 2021 թվականին հայտարարվել GNC-ի Walmart ընկերության հետ համագործակցության մասին[5]։

Շաքարյանը գլխավորել է Bonita Bay-ի կառուցումը, որը Ֆլորիդայի Բոնիտա Սփրինգս քաղաքում գտնվող 2400 ակր տարածք է՝ 1,1 միլիարդ արժողությամբ[6]։

Անձնական կյանք և մահ խմբագրել

1941 թվականի հունիսի 16-ին Շաքարյանը ամուսնացել է Լոիս Վինտոնի հետ[2][7]։ Նրանք ունեցել են երկու դուստր[2]։

1969 թվականին Շաքարյանը սրտի կաթված է վերապրել[2]։ Նա բնակվել է Փիթսբուրգում գտնվող Gateway Towers երկնաքերում և ունեցել է մեկ այլ սեփականություն Ֆլորիդայի Մարկո Այլենդում[8]։

Շաքարյանը մահացել է 1984 թվականի սեպտեմբերի 11-ին։ Մահվան պատճառը քաղցկեղն է եղել[2][6]։ Ամուսնու մահվանից հետո, Լոիսը երկու անգամ ամուսնացել է և մահացել 2002 թվականին[9]։

Վեճ կտակի համար խմբագրել

1985 թվականին՝ Շաքարյանի մահվանից մեկ տարի անց, նրա եղբայրը, որը նաև GNC-ի փոխնախագահն է եղել, և Հարի Դաումը կտակի համար դատարան են դիմել[8]։ Նրանք պնդում էին վերանայել կտակը, քանի որ այդ ժամանակ Շաքարյանը «մտավորապես գիտակից չի եղել՝ հասկանալու համար իր ունեցվածքի իրական չափը և բնույթը»[8]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «David Shakarian: United States Social Security Death Index». FamilySearch. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «FOUNDER OF FOOD CHAIN DIES». The New York Times. 1984 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «#284 GNC». Forbes.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 7-ին.
  4. «GNC plans to close up to 900 stores with a focus on mall locations». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 23-ին.
  5. «GNC, Walmart in 'exclusive' tie-up in stores and online». Retail Dive (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 20-ին.
  6. 6,0 6,1 Christie, Rick (1984 թ․ սեպտեմբերի 12). «David Shakarian dead; developer of Bonita Bay, health food leader». News-Press. Fort Myers, Florida. էջ 11. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին – via Newspapers.com.
  7. «Pennsylvania, County Marriages, 1885-1950». Family Search. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.
  8. 8,0 8,1 8,2 Piechowiak, Cynthia (1985 թ․ հունիսի 26). «GNC founder's estate contested by 2 here». The Pittsburgh Press. էջեր 1, 13. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 27-ին – via Newspapers.com.
  9. «Lois Shakarian Blackburn». Legacy.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 28-ին.