Դավիթ Հովսեփյան
Դավիթ Արամայիսի Հովսեփյան (հուլիսի 1, 1971[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 30, 1989[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), վաղամեռիկ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ, Արցախյան շարժման մասնակից։
Դավիթ Հովսեփյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1971[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հուլիսի 30, 1989[1] (18 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Անդամություն | ՀԳՄ |
Կենսագրություն
խմբագրելԴավիթ Հովսեփյանը ծնվել է ՀԽՍՀ մայրաքաղաք Երևանում 1971 թվականի հուլիսի 1-ին։ 1987 թվականին ավարտել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան հայագիտական թեքումով միջնակարգ դպրոցը։ Նրա առաջին բանաստեղծությունները՝ «Ինչ փույթ, թե ունես շուրթեր գեղեցիկ» և «Սևակի շիրմաքարի առաջ», տպագրվել են «Գարուն» ամսագրի 1988 թվականի № 1-ում։ Առանձին բանաստեղծություններ տպագրվել են նաև «Երկիր ուխտավայր» ամսագրում։ Գրել է մարդկային հոգին գովերգող քնարաշունչ երգերի մի փունջ։ 1986 թվականին իր տան սենյակներից մեկը վերածել է «Հովհաննես Շիրազ»-ի թանգարանի։ 1988 թվականից ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը։ 1988 թվականին ստեղծել է «Զորավար Անդրանիկ» ընկերությունը և դարձել նրա նախագահը։ 1988-1989 թվականներին Երևանի Անկախության հրապարակում մասնակցել է նստացույցերի, տարածել իր հիմնադրած ընդհատակյա «Հայորդիք» ամսագրի առաջին համարը՝ նվիրված 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ ազգային-ազատագրական պայքարի գործիչներին։ 1989 թվականի մայիսի 13-ին Երևանի թիվ 191 դպրոցի բակում հրավիրված հանրահավաքում առաջարկել է Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասը վերանվանել Զորավար Անդրանիկի անունով։ Սույն գաղափարի իրագործման համար իր համախոհների հետ կարողացել է հավաքել շուրջ 20.000 բնակչի ստորագրություն։ 1991 թվականին «Արևիկ» հրատարակչությունը լույս է ընծայել Դավիթ Հովսեփյանի բանաստեղծությունների անդրանիկ ժողովածուն՝ «Եթե արցունքը խոսել գիտենար» խորագրով։ Գնահատելով վաղամեռիկ բանաստեղծի եռանդուն գործունեությունը՝ Հայաստանի Գրողների Միության նախագահությունը 1992 թվականին նրան հետմահու ընդունել է Հայաստանի Գրողների Միության անդամ[2]։
Հիշատակ
խմբագրելԴավիթ Հովսեփյանի անունով է կոչվում Երևանի թիվ 191 հանրակրթական դպրոցը, որտեղ գործում է նրա անունը կրող թանգարան։ Դավիթ Հովսեփյանին է նվիրված «Ապրողների մեջ փնտրեցեք նրան» (ռեժիսոր՝ Ջուլիետ Կաժոյան) տեսաֆիլմը[3]։
Պարգևներ
խմբագրելԵրկեր
խմբագրել- Եթե արցունքը խոսել գիտենար (բանաստեղծություններ), Երևան, 1991, 74 էջ։
- Տասնութ գարուն (բանաստեղծություններ, ելույթներ, մանրապատումներ, հուշեր, գնահատականներ), Երևան, 2006, 320 էջ։
Գրականություն
խմբագրել- Հայկական համառոտ հանրագիտարան, հատ. 3, Երևան, 1999, էջ 413։
- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994 թթ.) հանրագիտարան, Երևան, 2004, էջ 405-406։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://am.hayazg.info/index.php?curid=11683
- ↑ «Դավիթ Հովսեփյանի ծննդյան օրն է. բանաստեղծի երազնքն անկախությունն էր, որն այդպես էլ չտեսավ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
- ↑ «Դավիթ Հովսեփյան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 30-ին.
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |