Դավիթ Հովհաննիսյան (արևելագետ)

HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դավիթ Հովհաննիսյան (այլ կիրառումներ)


Դավիթ Հովհաննիսյան (12 հոկտեմբերի, 1953), հայ արևելագետ և դիվանագետ, ԵՊՀ Արաբագիտության ամբիոնի հիմնադիրներից մեկը։ Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր (2012), ով մեծ ավանդ է ներդրել Հայաստանի Հանրապետությունում իսլամագիտության և արաբամուսուլմանական քաղաքակրթության գիտական ուսումնասիրության ոլորտում։

Դավիթ Արտաշեսի Հովհաննիսյան
Ծնվել էհոկտեմբերի 12, 1953 (66 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն{{{2}}} Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԻսլամագիտություն, Արաբական միջնադարյան գրականության, Մշակութաբանություն, Միջազգային հարաբերություններ
Հաստատություն(ներ)Երևանի Պետական Համալսարան, Արաբագիտության ամբիոն
Ալմա մատերՄոսկվայի պետական համալսարան
Գիտական աստիճանպրոֆեսոր

ԿենսագրությունԽմբագրել

1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբական բաժինը, 1979 թվականին Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում պաշտպանում «Իբն Քութայբայի «Պոետների և պոեզիայի գիրքը»՝ որպես դասական արաբական պոեզիայի պատմության աղբյուր» ատենախոսական թեզը նշանավոր արաբագետ Մաքսիմ Կիկտևի ղեկավարությամբ, ստանում է բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան‚ իսկ 1980 թվականին աշխատանքի է անցնում Երևանի պետական համալսարանում՝ որպես դասախոս‚ ապա՝ դոցենտ:

1986-1987 թվականներին նա վերապատրաստում է անցնում Եգիպտոսում՝ Կահիրեի համալսարանում: 1988 թվականին‚ Դավիթ Հովհաննիսյանը, համալսարանում դասավանդմանն ու 4 գիտական աշխատանքին զուգահեռ, սկսում է զբաղվել հասարակական-քաղաքական գործունեությամբ։ 1989 թվականին ստեղծվում է «Արմենֆաքս» լրատվական գործակալությունը, որը չափազանց կարևոր դեր էր խաղալու Հայաստանն այդ տարիների ինֆորմացիոն ճգնաժամից դուրս բերելու համար։ 1990 թվականին Դավիթ Հովհաննիսյանը աշխատանքի է անցնում Հայաստանի գերագույն խորհրդի վերլուծական բաժնում՝ որպես գլխավոր փորձագետ։

Արաբագիտության ամբիոնի հիմնադրումըԽմբագրել

Դավիթ Հովհաննիսյանը արաբագիտության ամբիոնի հիմնադիր-վարիչն է, ամբիոնը ղեկավարել է մինչև 1992 թվականը։ Նույն թվականին նշանակվում է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի նորանկախ հանրապետության դիվանագիտական առաքելության առաջին ղեկավար։ Նորանշանակ դիվանագետին վիճակված էր նոր դեսպանության հիմնադրման‚ բարեկամական հարաբերությունների հաստատման և պահպանման առաքելությունը։

1998 թվականի ավարտին վերադառնալով Երևան՝ Դավիթ Հովհաննիսյանը ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում ստանձնում է հատուկ հանձնարարություններով դեսպանի պարտականությունները, միաժամանակ վերսկսելով գիտամանկավարժական գործունեությունը ԵՊՀ արաբագիտության ամբիոնում։ 2001 թվականին նա ընդգրկվում է հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի կազմում։ 2003 թվականի փետրվարին թողնում է աշխատանքն ԱԳՆ-ում՝ վերադառնալով համալսարան և ամբողջովին անցնելով գիտահետազոտական և մանկավարժական գործունեության։

2007 թվականին նա հիմնադրում է ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնը։ 2012 թվականին Դավիթ Հովհաննիսյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում։

Աշխատանքային փորձԽմբագրել

ԱշխատություններԽմբագրել

Պրոֆեսոր Հովհաննիսյանը հեղինակ է արաբագիտությանը, իսլամագիտությանը, մեթոդաբանական խնդիրներին, փիլիսոփայությանը, քաղաքագիտությանն ու միջազգային հարաբերություններին նվիրված տարբեր լեզուներով հրատարակված մոտ 110 գիտական աշխատանքի, այդ թվում՝ երեք մենագրության։

  • Հայ միջնադարյան փիլիսոփայական մտքի առնչությունները արաբա-իսլամական փիլիսոփայության հետ, (արաբերեն), Կահիրե 1989
  • Программа спецкурса по Корану, комментариям и хадисам, Ереван 1987
  • Книга поэзии и поэтов Ибн Кутайбы, Изд. ЕГУ, Ереван 1986
  • Методическое руководство для семинарских занятий по истории арабской литературы, Ереван 1983
  • Программа курса лекций по истории арабской литературы, Ереван 1980

Նա ուսումնասիրել է արժեքների և արժեքային համակարգերը‚ որոնց միջոցով գիտական շրջանառության մեջ է դրել և ընթերցողի լայն շրջանակների համար մատչելի դարձրել ինչպես նախաիսլամական շրջանի արաբական‚ այնպես էլ միջնադարյան արաբամուսուլմանական հարուստ մշակութային ժառանգության արժեքները և դրանց միջոցով ստեղծված արժեքային համակարգը:

Դավիթ Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների մյուս ճյուղը վերաբերում է ադապտացիոն մեխանիզմների ուսումնասիրությանը։ Գիտական մի շարք հրապարակումներով պրոֆեսոր Հովհաննիսյանը Ղուրանի տեքստի և վաղ միջնադարյան սկզբնաղբյուրների վերլուծությամբ վեր է հանել արաբամուսուլմանական մշակույթին հատուկ յուրօրինակ ադապտացիոն օրինաչափություններ‚ որոնք հնարավորություն են տալիս պատկերացում կազմել նաև տարբեր քաղաքակրթական դաշտերում մշակույթների միջև ադապտացիոն գործընթացների առանձնահատկությունների մասին և կիրառելի են այսօր տեղի ունեցող գործընթացները հասկանալու տեսակետից։

Պրոֆեսոր Հովհաննիսյանի գիտական հետազոտությունների առանձին ոլորտ է կազմում հայեցակարգային մոտեցումների մշակումը‚ որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետության և հայության տեղին և դերին ժամանակակից աշխարհի մարտահրավերների համատեքստում։ Այդ մոտեցումներն ամբողջանում են «Երեք ծովերի համակարգի» և «Ցանցապետության» հայեցակարգերով։

Դավիթ Հովհաննիսյանը կազմակերպագործունեական խաղերի հայկական մեթոդաբանական դպրոցի հիմնադիրներից է‚ որի գործունեության շրջանակում նա հեղինակել, կազմակերպել և իրականացրել է ՀՀ և Հարավային Կովկասի տարբեր արդիական հիմնախնդիրներին առնչվող երկու տասնյակից ավելի կազմակերպագործունեական խաղեր։ Հանդիսանում է մի շարք միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ամերիկյան Միջազգային հետազոտությունների ասոցիացիայի, «ՏՐԱՆՍՑԵՆՏ» միջազգային ակադեմիայի անդամ։

ԳրականությունԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել