Վիքիպեդիայում կան հոդվածներ Կլդիաշվիլի ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Սամսոնի Կլդիաշվիլի (վրաց.՝ დავით კლდიაშვილი, օգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1862 կամ 1862, Զեդա Սիմոնեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 24, 1931(1931-04-24) կամ 1931, Զեդա Սիմոնեթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի արձակագիր, դրամատուրգ։

Դավիթ Կլդիաշվիլի
վրաց.՝ დავით კლდიაშვილი
Ծնվել էօգոստոսի 29 (սեպտեմբերի 10), 1862 կամ 1862
ԾննդավայրԶեդա Սիմոնեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 24, 1931(1931-04-24) կամ 1931
Վախճանի վայրԶեդա Սիմոնեթ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն և  ԽՍՀՄ
ԿրթությունMinistry of Defense building? և Ալեքսեևյան ռազմական ուսումնարան
ԶավակներՍերգո Կլդիաշվիլի
 David Kldiashvili Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ծնվել է Քութայիսի նահանգի Սիմոնեթի գյուղում, սնանկացած ազնվականի ընտանիքում։ Ութամյա տղային ծնողները հանձնում են մի ռուս ընտանիքի՝ լեզու սովորելու։

1872 թվականի գարնանը ութսուն երեխաների հետ Դավթին ուղարկում են Կիևի ռազմական գիմնազիա, որից հետո նա կրթությունը շարունակում է Մոսկվայի նույնատիպ հաստատությունում։ Այստեղ նա աչքի է ընկնում հասարակական աշխատանքով. բացում է կիրակնօրյա դասընթացներ, իսկ երեխաների համար՝ անվարձ դպրոց. հիմնադրում է նաև փոխօգնության ընկերություն և, այսպես կոչված հասարակական հանքավայր։ Թիֆլիսից հրավիրելով գրողների և արվեստագետների՝ աշխուժացնում է տեղի մշակութային կյանքը։

1905 թվականի հեղափոխական շարժումների ժամանակ Կլդիաշվիլուն կարգադրվում է ցրել բանվորական ցույցը, բայց նա ոչինչ չի ձեռնարկում, որի համար հեռացվում է զինվորական ծառայությունից։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զորակոչվում է գործող բանակ։ Թուրքահպատակ վրացիներին ցույց տված օգնության համար նրան սպառնում է ռազմական տրիբունալ, բայց վրա է հասնում Փետրվարյան հեղափոխությունը, և նա փրկվում է մահապատժից։

Զորացրվելով՝ գրողը մշտական բնակություն է հաստատում իր ծննդավայրում և զբաղվում տնտեսությամբ։ 1930 թվականին գրական գործունեության 40-ամյակի առթիվ նրան շնորհվում է Վրաստանի ժողովրդական գրողի կոչում։

Վախճանվել է Սիմոնեթի գյուղում։ Թաղված է Մթածմինդայի՝ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում։

Ստեղծագործությունը

խմբագրել

Դավիթ Կլդիաշվիլու անդրանիկ երկերը՝ «Անեծք», «Զոհը», տպագրվել են 1894 թվականին «Մոամբե» («Լրաբեր») ամսագրում։ Հաջորդել են բազմաթիվ պատմվածքներ ու վիպակներ, որոնցից կարելի է առանձնացնել «Սոլոմոն Մորբելաձե» (1894), «Սամանիշվիլու խորթ մայրը» (1897), «Քամուշաձեի հոգսը» (1900), «Միքելա» (1904) և այլն։

Մեծ են գրողի ծառայությունները նաև ազգային դրամատուրգիայի բնագավառում։ «Իրինայի երջանկությունը» (1897), «Դարիսպանի հոգսը» (1903), «Դժբախտություն» (1913) պիեսները բեմադրվել և բեմադրվում են վրացական թատրոններում։

Աղբյուրներ

խմբագրել
  • Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ. գիրք Ա, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2007, էջ 315-320։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիթ Կլդիաշվիլի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 477