Դավիթ Լադոյան
Դավիթ Վանիկի Լադոյան (դեկտեմբերի 21, 1971, Դարակերտ) - դեկտեմբերի 25, 1993, Հորադիզ (Ֆիզուլիի շրջան)), հայ ազատամարտիկ։
Դավիթ Լադոյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 21, 1971 |
Ծննդավայր | Դարակերտ |
Մահացել է | դեկտեմբերի 25, 1993 |
Մահվան վայր | Հորադիզ |
Պարգևներ և մրցանակներ | Արիության մեդալ (Հայաստան) |
Արցախի Հանրապետության ՊԲ յոթանասունմեկերորդ առանձին մոտոհոսձգային զումարտակի կազմում (ջոկի հրամանատար) մասնակցել է Շուշիի, Մարտակերտի (Չլդրան, Կիչան), Լաչինի, Ասկերանի (Սառնաղբյուր ), Աղդամի (Բոյահմեդլի), Ֆիզուլիի (Հոոսդիզ) շրջանների ազատագրական մարտերին։
1993 թվականին Ֆիզուլիի շրջանի ազատագրական մարտերից մեկի ժամանակ ռազմավար է վերցրել հակառակորդի 1 տանկ։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով և Հայաստանի Արիության մեդալով։ Լադոյանի անունով է կոչվել Դարակերտի միջնակարգ դպրոցը։
Թաղված է Դարակերտում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |