Դավիթ Թարմինյան

հայ մանկավարժ

Դավիթ Ստեփանի Թարմինյան (1923, Օձուն, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր մանկավարժ (1966), Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Դավիթ Թարմինյան
Ծնվել է1923
ԾննդավայրՕձուն, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1960)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Դավիթ Թարմինյանը ծնվել է 1923 թվականին, Թումանյանի շրջանի Օձուն գյուղում, չքավոր գյուղացու ընտանիքում։ 1941 թվականին ավարտել է Օձունի միջնակարգ դպրոցը և Թումանյանի շրջանի Յագվի գյուղի 9-ամյա դպրոցում դասավանդել ֆիզիկա և մաթեմատիկա[1]։

1942 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է Կերչի մարտերին։ 1942 թվականի մայիսին ծանր վիրավորվել է և զրկվել ձախ ձեռքից[1]։

Զորացրվել է բանակից, աշխատել Օձունի միջնակարգ դպրոցում, դասավանդել ֆիզիկա և մաթեմատիկա։ Եղել է Սանահին գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1960 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ֆակուլտետը և աշխատանքի է անցել Ալավերդի քաղաքի Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, ուսմասվարի պաշտոնով։ 1962 թվականից եղել է Թումանյանի շրջժողկրթբաժնի դպրոցական տեսուչը։ 1966 թվականին Թարմինյանին շնորհվել է ՀԽՍՀ վաստակավոր ուսուցչի կոչում։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, մեդալներով և պատվոգրերով։ Ակտիվորեն մասնակցել է հասարակական աշխատանքներին, աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործին[1]։

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել