Դավիթ Էդուարդի Ահարոնյան

Վիքիպեդիայում կան հոդվածներ Ահարոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Դավիթ Էդուարդի Ահարոնյան (հունիսի 10, 1972, Հադրութ - հոկտեմբերի 23, 1993, Մահմուդլու, Ֆիզուլիի շրջան), հայ ազատամարտիկ, տանկիստ։

Դավիթ Էդուարդի Ահարոնյան
Ծնվել էհունիսի 10, 1972(1972-06-10)
ԾննդավայրՀադրութ
Մահացել էհոկտեմբերի 23, 1993(1993-10-23) (21 տարեկան)
Ազգությունհայ

1990-1992 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։ 1992 թվականից Պաշտպանության բանակի № զորամասի կազմում մասնակցել է Ֆիզուլիի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանների ազատագրական մարտերին։

Հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Թաղված է Հադրութում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։