Դավիթիանի
Դավիթիանի, կենսագրական ժողովածու՝ գրված Դավիթ Գուրամիշվիլու կողմից։ Ներառում է երկու պոեմ և քնարական բանաստեղծություններ։ Գիրքը բանաստեղծի փոթորկահույզ և իրադարձություններով հարուստ կյանքի մի մասն է։ Այնտեղ իրենց մեկնաբանությունն են ստացել կրոնը, քաղաքականությունը, հայրենասիրությունն ու պատերազմը։ Չնայած որ «Դավիթիանին» համարվել է 18-րդ դարի վրաց գրականության կարևոր ստեղծագործություններից մեկը, բայց երբեք չի հրապարակվել հեղինակի կենդանության օրոք։ Ստեղծագործությունը գրվել է Դավիթ Գուրամիշվիլու կյանքի տարբեր ժամանակահատվածներում, բայց ամենաարժեքավորները ստեղծվել են նրա կյանքի վերջին տասնամյակներին։ Հեղինակը ձեռագիրը Ուկրաինայից(որտեղ նա ապրում էր) ուղարկել է Թբիլիսի 1787 թվականին, որտեղ այն մնացել է մինչև հաջորդ դարը[1]։
Դավիթիանի | |
---|---|
Հեղինակ | Դավիթ Գուրամաշվիլի |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | ինքնակենսագրություն |
Բնօրինակ լեզու | վրացերեն |
Երկիր | Վրաստան |
Հրատարակման տարեթիվ | 1894 |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Gushman Stepen, The Princeton Encyclopedia of poetry and poetics, Eourth Edition p. 555, ISBN 97811368252293