Դաունոռուբիցին

քիմիական միացություն

Դաունոռուբիցին, հայտնի որպես դաունոմիցին, քիմիոթերապևտիկ դեղամիջոց՝ քաղցկեղի[2] բուժման համար[3]։ Կիրառվում են սուր միելոիդ լեյկեմիայի (ՍՄԼ), սուր լիմֆոբլաստային լեյկեմիայի (ՍԼԼ), քրոնիկական միելոգեն լեյկեմիայի (ՔՄԼ) և Կապոշիի սարկոմայի դեպքում[3]։ Ընդունվում է ներերակային ճանապարհով[3]։ Գոյություն ունի նաև լիպոսոմալ ձևը՝ հայտնի որպես լիպոսոմալ դաունոռուբիցին[3]։

Դաունոռուբիցին
Изображение химической структуры
Տեսակքիմիական երևույթի տեսակ
Զանգված8,8E−25 կիլոգրամ[1]
Քիմիական բանաձևC₂₇H₂₉NO₁₀[1]

Հիմնական կողմնակի էֆեկտներից են մազաթափությունը, սրտխառնոցը, ոսկրածուծի ընկճումը և բերանի խոռոչի բորբոքումը[3]։ Այլ կողմնակի էֆեկտներից է սրտի հիվանդությունները և ներարկման տեղում առաջացած մաշկի մեռուկացումը[3]։ Հղիության ընթացքում կիրառելը կարող է վնասել պտղին[3]։ Դաունուռուբիցինը անթրացիկլինների ընտանիքին պատկանող դեղամիջոց է[4]։ Այն աշխատում է պաշարելով տոպոիզոմերազ II ֆերմենտը[3]։

1979 թվականին ԱՄՆ-ում հաստատվեց դաունոռուբիցինի կիրառումը[3]։ Այն ներառված է ԱՀԿ-ի հիմնական՝ կյանքի համար ամենաարդյունավետ և անվտանգ դեղերի ցանկում[5]։ Զարգացող աշխարհում 20 միլիգրամանոց սրվակի մեծածախ վաճառքի գինը տատանվում է 5.79-37.18$ սահմաններում[6]։ Միացյալ Թագավորությունում Առողջապահության ազգային ծառայությունը սահմանել է 55 ֆունտ արժեքը[7]։ Այն առաջին անգամ անջատվել էր Streptomyces տիպի մանրէից[8]։

Բժշկական կիրառություն խմբագրել

Այն դանդաղեցնում կամ դադարեցնում է քաղցկեղային բջիջների աճը։ Բուժման պլանավորման մեջ հաճախ զուգակցում են այլ քիմիոթերապևտիկ դեղերի (հաճախ ցիտարաբին) հետ, ներմուծման ուղին կախված է ուռուցքի տեսակից և պատասխանի աստիճանից։

Ի հավելումը դեղամիջոցի մեծ կիրառության ՍՄԼ-ի բուժման մեջ, դաունոուբիցինը օգտագործում են նեյրոբլաստոմա բուժելու նպատակով։ Այն կիրառվում է այլ քիմիոթերապևտիկ դեղամիջոցների հետ քրոնիկական միելոգեն լեյկեմիայի բւժման համար բլաստային փուլում։

Դաունոռուբիցինը որպես սկզբնանյութ է ծառայում կիսասինթետիկ դոքսոռուբիցինի, էպիռուբիցինի և իդառուբիցինի սինթեզի համար։

Ազդման մեխանիզմ խմբագրել

Դոքսոռուբիցինի նման, դաունուռուբիցինը փոխազդում է ԴՆԹի մոլեկուլի հետ ներդրվելով նրանում և արգելակում մակրոմոլեկուլի բիոսինթեզը[9][10]։ Այն արգելակում է տոպոիզոմերազ II-ի առաջացումը, որը ապապարուրում է երկշղթան տրանսկրիպցիայի համար։ Դաունոռուբիցինը կայունացնում է տոպոիզոմերազ II ֆերմենտը՝ կրկնապատկման համար ԴՆԹ-ի շղթան ճեղքելուց հետո, կանխելով ԴՆԹ-ի կրկնակի պարույրի քայքայումը և դրանով կանխելով վնասված հատվածի կրկնապատկման պրոցեսը։ ԴՆԹ-ին կապվելով, դաունոմիցինը ներդրվում է իր դաունոզամին մնացորդով ԴՆԹ-ի կազմի մեջ։ Այն ունի ամենամեծ խնամակցությունը 2 Գ/Ց ազոտային հիմքերի նկատմամբ ԴՆԹ-ի 5՛ ծայրում։ Կրիստալոգրաֆիան ցույց է տվել, որ դաունոմիցինը տեղային խթանում է 8° անկյան քանդումը, և այլ կառուցվածքային խանգարումներ հարևան ազոտային հիմքերում[11]։ Այն կարող է խթանել նաև հիստոնների հեռացումը քրոմատինից[12][13]։

Պատմություն խմբագրել

1950 թվականին, իտալական հետազոտական մի կազմակերպություն, Ֆարմիտալիա Հետազոտական Լաբորատորիաները, սկսեցին հողի մանրէներից առանձնացնել հակաքաղցկեղային միացություններ։ Հողի նմուշը վերցվել էր Դել Մոնտե ամրոցի (13-րդ դարի կառույց Ապուլիայում) շրջակայքից։ Streptomyces peucetius - ի նոր շտամը, որից առանձնացվել է կարմիր պիգմենտ և հակաբակտերիալ դեղամիջոց, որն ունի նաև այն ուռուցքների նկատմամբ ակտիվություն, որոնք ախտահարում են մուրինային մկներին։ Երբ ֆրանսիական հետազոտողները հայտնաբերեցին նույն միացությունը նույն ժամանակահատվածում, երկու խումբը միասին անվանեցին դաունոռուբիցին, համատեղելով Դաունի՝ նախառոմանական ցեղ, որը օկուպացրել էր Իտալիայի այն հատվածը, որտեղ միացությունը անջատվել է, և ֆրասերեն բառ՝ ռուբի,rubis, նկարագրելով գույնը, անունները[14][15][16]։ Կլինիկական փորձարկումները սկսվեցին 1960-ականներին, և դեղամիջոցը ունեցավ մեծ հաջողություններ սուր լեյկեմիայի և լիմֆոմայի բուժման մեջ։

Բայցևայնպես 1967-ին, հայտնաբերվեց, որ դաունոռուբիցինը կարող է առաջացնել ֆատալ սրտային թունավորում[17]։

2015-16-ին, Օհայոյի պետական համալսարանի թիմը վիրուսային ԴՆԹ-ի կառուցվածքը մանրամասն ուսումնասիրել է ու հայտնաբերել է կառուցվածքներ, որոնք կարող են կազմավորվել 10 րոպեի ընթացքում։ Այդ կառուցվածքները միայն 100 նանոմետր երկարաություն ունեն, որը 1000 անգամ փոքր է մարդու մազի հաստությունից։ Դաունոռուբիցինի փոքր քանակները ներդրվում են շատ փոքր պատիճների մեջ, որոնք լեյկեմիկ բջիջներով հարուստ միջավայրում բացվում են և թողնելով իրենց ազդեցությունը[18]։

Ներմուծման ուղիներ խմբագրել

Դաունոռուբիցինը պետք է կիրառվի միայն արագ ներերակային ներարկման ճանապարհով։ Այն չպետք է ներարկվի միջմկանային կամ ենթամաշկային, քանի որ կարող է առաջացնել հյուսվածքի տարածուն մեռուկ։ Այն երբեք չպետք է ներմուծվի դեպի ողնուղեղ, քանի որ կառաջացնի տարածուն վնասվածքներ նյարդային համակարգում, ընդհուպ մինչև մահ։ Դաունոռուբիցինը կիրառել են նաև ներակնային եղանակով պրոլիֆերատիվ վիտրեոռետինոպաթիան կանխելու նպատակով, որից հետո որոշակի բարդությունների պատճառով ներակնային ուղով կիրռումը դադարեցվեց[19]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 daunorubicin
  2. «Քաղցկեղ». 2019 թ․ հոկտեմբերի 14. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 «daunorubicin hydrochloride». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  4. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 581–583. ISBN 9780857111562.
  5. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. «Daunorubicin». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. British national formulary : BNF 69 (69 ed.). British Medical Association. 2015. էջեր 581–583. ISBN 9780857111562.
  8. Lin, Guo-Qiang; You, Qi-Dong; Cheng, Jie-Fei (2011). Chiral Drugs: Chemistry and Biological Action (անգլերեն). John Wiley & Sons. էջ 120. ISBN 9781118075630. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին.
  9. Fornari FA, Randolph JK, Yalowich JC, Ritke MK, Gewirtz DA (April 1994). «Interference by doxorubicin with DNA unwinding in MCF-7 breast tumor cells». Mol Pharmacol. 45 (4): 649–56. PMID 8183243.
  10. Momparler RL, Karon M, Siegel SE, Avila F (August 1976). «Effect of adriamycin on DNA, RNA, and protein synthesis in cell-free systems and intact cells». Cancer Res. 36 (8): 2891–5. PMID 1277199. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 5-ին.
  11. G J Quigley; A H Wang; G Ughetto; G van der Marel; J H van Boom; A Rich (December 1980). «Molecular structure of an anticancer drug-DNA complex: daunomycin plus d(CpGpTpApCpG)». PNAS. 77 (12): 7204–7208. doi:10.1073/pnas.77.12.7204. PMC 350470. PMID 6938965. {{cite journal}}: Invalid |name-list-style=yes (օգնություն)
  12. Pang B, Qiao X, Janssen L, Velds A, Groothuis T, Kerkhoven R, Nieuwland M, Ovaa H, Rottenberg S, van Tellingen O, Janssen J, Huijgens P, Zwart W, Neefjes J (2013). «Drug-induced histone eviction from open chromatin contributes to the chemotherapeutic effects of doxorubicin». Nature Communications. 4: 1908. doi:10.1038/ncomms2921. PMC 3674280. PMID 23715267.
  13. Pang B, de Jong J, Qiao X, Wessels LF, Neefjes J (2015). «Chemical profiling of the genome with anti-cancer drugs defines target specificities». Nature Chemical Biology. 11 (7): 472–80. doi:10.1038/nchembio.1811. PMID 25961671.
  14. Weiss RB (December 1992). «The anthracyclines: will we ever find a better doxorubicin?». Seminars in Oncology. 19 (6): 670–86. PMID 1462166.
  15. Baruffa G (1966). «Clinical trials in Plasmodium falciparum malaria with a long-acting sulphonamide». Trans. R. Soc. Trop. Med. Hyg. 60 (2): 222–4. doi:10.1016/0035-9203(66)90030-7. PMID 5332105.
  16. Per prior citation, the first publication: Camerino B, Palamidessi G (1960) Derivati della parazina II. Sulfonamdopir (in Italian). Gazz Chim Ital 90:1802–1815
  17. Tan C, Tasaka H, Yu KP, Murphy ML, Karnofsky DA (March 1967). «Daunomycin, an antitumor antibiotic, in the treatment of neoplastic disease. Clinical evaluation with special reference to childhood leukemia». Cancer. 20 (3): 333–53. doi:10.1002/1097-0142(1967)20:3<333::AID-CNCR2820200302>3.0.CO;2-K. PMID 4290058.
  18. «http://www.iflscience.com/health-and-medicine/researchers-kill-drug-resistant-leukemia-cells-using-dna-trojan-horse-attack/». IFL Science. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  19. Mortensen, ME; և այլք: (1992). «Inadvertent intrathecal injection of daunorubicin with fatal outcome». Med Pediatr Oncol. 20 (3): 249–253. doi:10.1002/mpo.2950200315. PMID 1574039.

Արտաքին հղումներ խմբագրել