Դաունթաուն (անգլ.՝ Downtown), հյուսիսամերիկյան քաղաքի կենտրոնական մասը, որտեղ հիմնականում տեղակայված են լինում գործարար (գրասենյակներ, բանկեր) և զվարճանքի օբյեկտներ: Երբեմն քաղաքը դաունթաունը համարվում է քաղաքի բիզնես մասը[1]։ Տերմինը հիմնականում օգտագործվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում:

ՍտուգաբանությունԽմբագրել

 
Նյու Յորքի հատակագիծը 19-րդ դարի սկզբին

Քաղաքի այս մասի տերմինը ծագել է Նյու Յորքում, որտեղ այն օգտագործվել է 1830-ական թվականներից ի վեր՝ Մանհեթենի հարավային տարածքը տարբերակելու համար: Պատմականորեն Նյու Յորքն սկսել է իր զարգացումը Մանհեթեն կղզու հարավային մասում՝ զարգանալով հարավից հյուսիս, այսինքն՝ վերև, եթե նայենք քարտեզին: Ըստ այդմ, քարտեզի վրա դրանք կարծես ներքև (անգլ.՝ down) և վերև (անգլ.՝ up) էին։ Հետևաբար, քաղաքի հին (հիմնական) և նոր (զարգացող) մասը զանազանելու համար սկսեցին անվանել դաունթաուն (downtown) և ափթաուն (uptown)[2]։

Հետագայում այս տերմինը տարածում է գտել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում՝ որպես քաղաքի հիմնական, բիզնես մաս: 20-րդ դարի սկզբին բառը ներառվել է էր ամերիկյան անգլերենի բառարաններում՝ որպես քաղաքի կենտրոնական, գործարար մասի համար նախատեսված բառ:

Ժամանակակից դաունթաունԽմբագրել

Հյուսիսային Ամերիկայի քաղաքների ժամանակակից դաունթաունը, որպես կանոն, քաղաքի ամենաբարձր մասն է: Հետպատերազմյան տարիներից ի վեր ամերիկյան քաղաքների զարգացումը ընթանում էր այնպես, որ բնակիչները բնակություն հաստատեին հիմնականում արվարձանների իրենց տներում: Իսկ քաղաքի կենտրոն գնացել են աշխատելու, բազմաթիվ ընկերությունների գրասենյակներ: Դա հնարավոր դարձավ՝ շնորհիվ քաղաքի կենտրոնն ու արվարձանները տանող հարմար ճանապարհային կապերով միացնող մայրուղիների լայն ցանցի:

Ժամանակակից պայմաններում «դաունթաուն» բառը ԱՄՆ-ում օգտագործվում է և՛ որպես քաղաքի բիզնես կենտրոնի նշանակելու համար, և՛ որպես աշխարհագրական ուղղություն: Օրինակ, երբ ասում են «դաունթաուն», նկատոի ունեն հարավային ուղղություն, իսկ երբ ասում են «ափթաուն», նշանակում են հյուսիսային ուղղություն:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Записки о Хьюстоне. Что такое "даунтаун". В том числе, в Хьюстоне» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-06-25-ին։ Վերցված է 2013-6-22 
  2. Соловьева М.Г. Соединенные Штаты Америки. — М.: Мысль, 1974.

ԳրականությունԽմբագրել

  • Shannon Christine Mattern. The New Downtown Library: Designing With Communities. — University of Minnesota Press, 2007. — 179 p. — ISBN 9780816648962
  • Robert M. Fogelson. Downtown: Its Rise and Fall, 1880—1950 (New Haven: Yale University Press, 2003).
  • Larry Ford. America’s New Downtowns: Revitalization or Reinvention? (Baltimore: Johns Hopkins University Press, 2003).
  • Bernard J. Frieden & Lynne B. Sagalyn. Downtown, Inc. (Cambridge: MIT Press, 1989).

Արտաքին հղումներԽմբագրել