Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դաշտադեմ (այլ կիրառումներ)

Դաշտադեմ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խութ-Բռնաշենի գավառակում[1]։ Գտնվում է պարտեզներով շրջափակված առվակի ափին։

Գյուղ
Դաշտադեմ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԲիթլիսի վիլայեթ
ԳավառակԽութ-Բռնաշենի գավառակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն157 մարդ (XX դար)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Տեղաբնականունդաշտադեմցի
Ժամային գոտիUTC+3

Ըստ ենթադրությունների եղել է Բռնաշեն գավառակի կենտրոնը։

Պատմություն խմբագրել

Գյուղը տվել է բազմաթիվ կրթյալ հոգևորականներ, որոնք իրենց ուսումը ստացել են գյուղի Ախպերիկ և Մշո Ս. Կարապետ վանքերում։

Բնակչությունը բռնությամբ տեղահանվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։ Ողջ մնացածները ապաստանել են Աշտարակի շրջանի Ավան և Թալինի շրջանի Իրինդ գյուղերում։

Բնակչություն խմբագրել

Գյուղը նախկինում եղել է զուտ հայաբնակ։ Այնուհետև այնտեղ բռնի ուժով բնակեցրել են քրդերին։

XX դարի սկզբին ուներ 157 հայ բնակիչ։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Դաշտադեմն ուներ Ախպերիկ անունով վանք, որն հանդիսանում էր նաև ուսման կենտրոն։

Հայտնի մարդիկ խմբագրել

1910 թ.-ին Դաշտադեմում է ծնվել Խաչիկ Դաշտենցը[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Բիթլիսի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 31

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 286