Խութ-Բռնաշեն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Գտնվում էր Անդոկ լեռան հյուսիսարևելյան կողմում։

Գավառակ
Խութ-Բռնաշեն
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ԵրկրամասԲիթլիսի վիլայեթ
ԳավառՄուշի գավառ
Այլ անվանումներԲռնաշեն, Խոյթ-Բռնաշեն, Խույթ-Բռնաշեն
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
Տեղաբնականունխութեցի
Ժամային գոտիUTC+3

Գավառակն համապատասխանում է Մեծ Հայքի Տարուբերան աշխարհի Խութ գավառին։

Աշխարհագրություն խմբագրել

Խութ-Բռնաշենը լեռնային և անդնդախոր ձորերով հարուստ գավառ է։ Մեծ մասամբ տարածքը պատված է անտառներով։ Արգավանդ հողերը շատ քիչ էր, դրանով էլ պայմանավորված բնակչությունը հիմնականում անասնապահությամբ էր զբաղվում։

Վարչական բաժանում խմբագրել

XX դարասկզբին Խութ-Բռնաշենն ուներ 42 գյուղ, որից 21-ը հայաբնակ էին։

Խութ-Բռնաշենը բաժանվում էր Խութ և Բռնաշեն գավառակների, որոնց անունով էլ ձևավորվել է միասնական գավառակի անունը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 816

Աղբյուրներ խմբագրել