Դանի Կույատե (ֆր.՝ Dani Kouyaté, հունիսի 4, 1961(1961-06-04), Բոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո)[1], կինոռեժիսոր Բուրկինա Ֆասոյից[2], որը, BBC-ի բնորոշմամբ, «ֆիլմարտադրության բնագավառում առավել նշանակալի երկիրն է Աֆրիկայում»[3]։

Դանի Կույատե
Ծնվել էհունիսի 4, 1961(1961-06-04) (62 տարեկան)
ԾննդավայրԲոբո Դիուլասո, Բուրկինա Ֆասո
ԿրթությունՓարիզ 8 համալսարան
Քաղաքացիություն Բուրկինա Ֆասո և  Ֆրանսիա
Մասնագիտացումկինոռեժիսոր և սցենարիստ
IMDbID ID 0468125
dani-kouyate.com

Կենսագրություն խմբագրել

Դանին ծնվել է 1961 թվականին, Բուկինա Ֆասոյի Բոբո Դիուլասո քաղաքում[4][5], բուկինաֆասոցի առաջին դերասաններից մեկը համարվող Սոտիգի Կույատեի ընտանիքում։ Սովորել է հայրենի երկրի մայրաքաղաք Ոագադուգուի կինեմատոգրաֆիական կրթության աֆրիկյան ինստիտուտում (Institute Africain d'Education Cinématographique), այնուհետև ուսումնառությունը շարունակել Ֆրանսիայում, Սորբոնի համալսարանում ստացել մշակութային ու հասարակական մարքեթինգի մագիստրոսի աստիճան, փարիզյան մեկ այլ համալսարանում՝ Université de Vincennes à Saint-Denis-ում՝ կինոմասնագետի որակավորում։

Նրա ռեժիսորական առաջին աշխատանքը Bilakoro կարճամետրաժ ֆիլմն էր, որը նկարահանել է 1989 թվականին։ 1995 թվականին թողարկել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը՝ Keïta! l'Héritage du griot[6]։ Դանի Կույատեի լավագույն ստեղծագործություններից է համարվում 2017 թվականին նկարահանած Medan vi lever լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը, որն արժանացել է աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակների[7][8][9]։

1992 թվականին Դանի Կույատեն, համագործակցելով Սեկու Տրաորեի և Իսա Տրաորե դը Բրահիմայի հետ, հիմնադրել է կինոարտադրության Sahelis Productions ընկերությունը[10]։

Ֆիլմագրություն խմբագրել

Կինո և հեռուստատեսություն խմբագրել

Վերնագիրը Տարին Նշումներ
Medan vi lever 2016 Լիամետրաժ, գեղարվեստական
Soleils 2013 Լիամետրաժ, գեղարվեստական
Joseph Ki-Zerbo 2005 Վավերագրական
Ouaga-Saga 2004 Լիամետրաժ
Sia, le rêve du python 2001 Լիամետրաժ, գեղարվեստական, նաև՝ սցենարի հեղինակ
À nous la vie 1999 Հեռուստասերիալ
Keita! L'héritage du griot 1995 Լիամետրաժ, նաև՝ սցենարի հեղինակ
Les Larmes sacrées du crocodile 1992 Կարճամետրաժ
Tobbere Kossam 1991 Կարճամետրաժ
Bilakoro 1989 Կարճամետրաժ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Dembrow, Michael, «SIA: THE MYTH OF THE PYTHON», Portland Community College, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին, Վերցված է 24 de agosto de 2008-ին {{citation}}: More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն); Unknown parameter |fechaarchivo= ignored (|archive-date= suggested) (օգնություն)
  2. «Who's Who at Fespaco: Dani Kouyaté», BBC News, 2005, Վերցված է 24 de agosto de 2008-ին
  3. «Who's Who at Fespaco: Dani Kouyaté», BBC News, 2005, Վերցված է 2008 թ․ օգոստոսի 24-ին
  4. Eke, Harrow & Yewah 2000, էջ. 31
  5. Cousins 2004, էջ. 479
  6. Gugler 2003, էջ. 36
  7. Cita web|url=https://www.cinemaescapist.com/2018/06/review-medan-vi-lever/%7Ctítulo=Review(չաշխատող հղում): “Medan vi Lever” Showcases Complex Identity Crises|fechaacceso=8 de noviembre de 2019|apellido=Sawadogo|nombre=Boukary|fecha=27 de junio de 2018|sitioweb=Cinema Escapist}}
  8. Cita web|url=https://www.lavanguardia.com/cartelera/peliculas/medan-vi-lever-m-1783127%7Ctítulo=Medan Արխիվացված 2021-11-17 Wayback Machine vi lever|fechaacceso=8 de noviembre de 2019|sitioweb=La Vanguardia}}
  9. Cita web|url=https://www.filminstitutet.se/en/about-us/press-service/press-archive-old/2017/while-we-live-captures-a-winning-prize-at-the-africa-movie-academy-awards/%7Ctítulo=While(չաշխատող հղում) We Live captures a winning prize at the Africa Movie Academy Awards|fechaacceso=8 de noviembre de 2019|sitioweb=Swedish Film Institute|idioma=en}}
  10. «Sékou Traoré - Directeur de SAHELIS Productions». Africinfo. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել