New York, New York
«Նյու Յորք, Նյու Յորք» (անգլ.՝ New York, New York), երգ և երաժշտական թեմա, որն առաջին անգամ հնչել է Լայզա Մինելիի կատարմամբ Մարտին Սկորսեզեի «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմում (պրեմիերա՝ 1977 թվականի հունիսի 21)։ Ստեղծագործությունը հատուկ գրվել է երգահան Ջոն Քանդերի և բառերի հեղինակ Ֆրեդն Էբի կողմից այդ երաժշտական ֆիլմի համար։ 1979 թվականին երգը մի փոքր այլ ձևով գործիքավորվեց և կրկին կատարվեց Ֆրենկ Սինատրայի կողմից «Trilogy: Past Present Future» ձայնասկավառակի համար։ Այդ ժամանակվանից երգն անքակտելիորեն կապված է այդ երկու երաժիշտների հետ։
«New-York, New-York» | ||||
---|---|---|---|---|
Լայզա Մինելլիի երգը «Նյու Յորք, Նյու Յորք ֆիլմի սաունդթրեք» ալբոմից | ||||
Թողարկված | 1977 | |||
Ձայնագրված | 1977 | |||
Ժանր | թեթև երաժշտություն, ջազ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 3:16 | |||
Լեյբլ | Capitol Records | |||
Հեղինակ | Ջոն Քանդեր Ֆրեդ Էբ | |||
Պրոդյուսեր | Սոննի Բերք | |||
Նյու Յորք, Նյու Յորք ֆիլմի սաունդթրեք ալբոմի երգացանկ | ||||
|
«New-York, New-York» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Ֆրենկ Սինատրայի երգը «Trilogy: Past Present Future» ալբոմից | ||||
Թողարկված | 1980 | |||
Ձայնագրված | 17 հուլիսի — 18 դեկտեմբերի 1979 | |||
Ժանր | թեթև երաժշտություն, ջազ | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 3:26 | |||
Լեյբլ | Reprise Records | |||
Հեղինակ | Ջոն Քանդեր Ֆրեդ Էբ | |||
Պրոդյուսեր | Սոննի Բերք | |||
Trilogy: Past Present Future ալբոմի երգացանկ | ||||
|
Ստեղծման պատմությունԽմբագրել
Համաձայն մի հարցազրույցի[1], որը տվել են Քանդերը և Էբը 2002 թվականին ԱՄՆ խոշորագույն ազգային NPR ռադիոկայանին, երգը «ծնվել է զայրույթում»։ Հեղինակները Սկորսեզեի կողմից հրավիրվել էին նոր կինոֆիլմի համար հինգ ստեղծագործություններ ստեղծելու համար, ներառյալ՝ գլխավոր թեման։ Սկզբնական տարբերակը ներկայացվել էր ռեժիսորին և դերասաններ Լայզա Մինելլիին և Ռոբերտ Դե Նիրոյին։ Վերջինս կարծիք էր հայտնել, որ երգը «պետք է ավելի ուժեղ լինի… հնարավո՞ր է ևս մեկ անգամ փորձել»։ Երգահանը և բանաստեղծը լսումներից զարմացած էին հեռացել, քանի որ կարծում էին, որ երիտասարդ դերասանները նրանց ստեղծագործել են սովորեցնում։ Հետագայում Էբը խոստովանեց, որ Դե Նիորն իրավացի էր, սակայն զայրույթի ժամանակ երգն ավելի արագ էր վերանայվել։ Ֆիլմը մեծ հաջողություն չունեցավ, սակայն Մինելլին շարունակում էր կատարել երգը իր համերգների ժամանակ։ 1979 թվականին «New York, New York» երգի թեման օգտագործեց Սինատրան՝ փոխարինելով որոշ բառեր (փոխեց My old town blues-ը These little town blues-ով և To find I’m king of the hill, Head of the list-ը And find I’m a number one, top of the list-ով)։ Էբը խոստանում է, որ նա այդ փոփոխությունների հեղինակը չէ, սակայն շնորհակալ է Սինատրային նրա համար, որ երգն այդքան հանրահայտ է դարձրել։
Հետաքրքիր փաստերԽմբագրել
«Նյու Յորք Յանկիզ» բեյսբոլային ակումբի տնային խաղերի հաղթանակած ավարտին մարզադաշտում հնչում էր Ֆրենկ Սինատրայի կատարմամբ «New York, New York» երգը, պարտությունների ժամանակ՝ Մինելլի կատարումը։ Ներկայումս երգչուհու երկրպագուների բազմաթիվ բողոքների պատճառով այդ ավանդույթը այլևս չի շարունակվում[2]։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Интервью Кандера и Эбба для радиостанции National Public Radio (28 հունվարի 2002 թվական).
- ↑ Интересные факты о стадионе «Янки»