Դանիել Գաբրիել Ֆարենհայտ (Ֆարենհեյտ, գերմ.՝ Daniel Gabriel Fahrenheit), մայիսի 24, 1686(1686-05-24)[1][2][3][…], Գդանսկ, Pomeranian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - սեպտեմբերի 16, 1736(1736-09-16)[1][2][4][…], Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն), ջերմաստիճանային սանդղակներից մեկի՝ Ֆարենհայտի սանդղակի հեղինակն է։

Դանիել Ֆարենհայտ
Daniel Fahrenheit
Ծնվել էմայիսի 24, 1686(1686-05-24)[1][2][3][…]
Գդանսկ, Pomeranian Voivodeship, Մեծլեհական պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Մահացել էսեպտեմբերի 16, 1736(1736-09-16)[1][2][4][…] (50 տարեկան)
Հաագա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն
ԳերեզմանKloosterkerk
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտությունֆիզիկոս, գյուտարար, գործիքներ ստեղծող և քիմիկոս
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1]
Պարգևներ
Ստորագրություն
Изображение автографа
 Daniel Gabriel Fahrenheit Վիքիպահեստում
Ֆարենհայտի հայրական տունը Գդանսկում

Դանիել Ֆարենհայտը 1707 թվականից ճանապարհորդել է և ձեռք բերել գործիքներ պատրաստող վարպետի մասնագիտություն։ 1717 թվականից նա ապրել է Ամստերդամում, որտեղ կազմակերպել է մեխանիկական արհեստանոց և հռչակվել որպես ֆիզիկական գործիքներ ու սարքեր պատրաստող վարպետ։ 1724 թվականին ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։

Ֆարենհայտն առաջարկել է ջերմաստիճանային սանդղակ, որում սառույցի հալման և ջրի եռման կետերի միջակայքը բաժանված է 180 հավասար մասերի՝ Ֆարենհայտի աստիճանների (°F), ընդ որում՝ սառույցի հալման կետին վերագրված է 32 °F, իսկ ջրի եռման կետին՝ 212 °F արժեքները։ Այս ջերմաստիճանային ցուցնակը կիրառվում է հիմնականում անգլախոս երկրներում (հատկապես՝ ԱՄՆ-ում), սակայն աստիճանաբար տեղը զիջել է Ցելսիուսի սանդղակին (C)։

Ֆարենհայտն ուսումնասիրել է նաև ջրի գերսառեցման երևույթը, հեղուկի եռման ջերմաստիճանի կախումը ճնշումից ու նրա մեջ լուծված աղերի պարունակությունից։ Նա կատարելագործել է հեղուկների կշռային խտաչափը, մշակել տաք և սառը ջրերի խառնուրդի ջերմաստիճանը որոշելու եղանակ։ 1709 թվականին նա պատրաստել է սպիրտային, 1714 թվականին՝ սնդիկային ջերմաչափ։

Ըստ Ֆարենհայտի ցուցնակի՝ առողջ մարդու ջերմաստիճանը 97,88 °F է (36,6 °C)։

Ֆարենհայտի և Ցելսիուսի ջերմաստիճանները միմյանց հետ կապված են հետևյալ կերպ. [°C] = 5/9 ([°F]-32)

Հղումներ խմբագրել

  • Senese, Fred (2005). «Why isn't 0°F the lowest possible temperature for a salt/ice/water mixture?».
  • Farenheit's papers in the Royal Society Publishing(չաշխատող հղում) (Լատիներեն)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Biografisch Portaal — 2009.