Դանիել Միտտերան
Դանիել Միտտերան (ֆր.՝ Danielle Mitterrand, ծննդյամբ՝ Դանիել Էմիլիեն Իզաբել Ժուզ, ֆր.՝ Hélène Carrère d'Encausse (հոկտեմբերի 29, 1924[1][2][3], Վերդեն, Ֆրանսիա[4] - նոյեմբերի 22, 2011[5][1][2][…], Փարիզ, Ֆրանսիա[4]), Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Միտտերանի կինը, Ֆրանսիայի առաջին տիկին (1981-1995 թթ.), հասարակական գործիչ։
Դանիել Միտտերան ֆր.՝ Danielle Mitterrand | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 29, 1924[1][2][3] |
Ծննդավայր | Վերդեն, Ֆրանսիա[4] |
Մահացել է | նոյեմբերի 22, 2011[5][1][2][…] (87 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա[4] |
Գերեզման | Q82572028? |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | գրող, քաղաքական գործիչ և Ֆրանսիական դիմադրության մարտիկ |
Ամուսին | Ֆրանսուա Միտտերան |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի առաջին տիկին |
Կուսակցություն | Սոցիալիստական կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ժան-Քրիստոֆ Միտտերան և Ժիլբեր Միտտերան |
Danielle Mitterrand Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Դանիելը ծնվել է 1924 թվականի հոկտեմբերի 29-ին Մյոզ դեպարտամենտի Վերդեն քաղաքում։ Մայրը՝ Ռենե Ֆլակոտը (1890-1971 թթ.) եղել է ուսուցիչուհի, հայրը՝ Անտուան Գուսեն՝ (1885-1958 թթ.) քոլեջի տնօրեն։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Դանիելը եղել է Ֆրանսիական դիմադրության շարժման անդամ, կապեր է ունեցել «Մաքի» խմբավորման անդամների հետ, օգնել նրանց։ Այդ ընթացքում էլ ծանոթացել է Ֆրանսուա Միտտերանի հետ, և 1944 թվականի հոկտեմբերի 28-ին նրանք ամուսնացել են[8]։ Ամուսնությունից ծնվել է երեք որդի՝ Պասկալը 1945 թ. (մահացել է մանուկ հասակում, նույն թվականին), Ժան-Քրիստոֆ (1946 թ.) և Ժիլբերը (1949 թ.)[9]։
1981 թվականի Ֆրանսիայի նախագահական ընտրություններից հետո դառնում է Ֆրանսիայի առաջին տիկինը՝ կենտրոնանալով հասարակական գործունեության մեջ՝ մասնավորապես երրորդ երկրներին մարդասիրական օգնության կազմակերպման մեջ։
1986 թվականին նա հիմնադրել է «Ֆրանս Լիբերտե-Դանիել Միտտերանի ֆոնդ» հումանիտար կազմակերպությունը, որը զբաղվում էր անօթևան մարդկանց օգնություն ցուցաբերելով։
Դանիել Միտտերանն ակտիվորեն աջակցել է Կուբայում տեղի ունեցած հեղափոխությանը, Նիկարագուայի սանդինիստական հեղափոխությանը, քրդստանի անկախության շարժմանը։
Աշխատություններ խմբագրել
- La Levure du pain, édition , 1992
- En toutes libertés, Ramsay, 1996.
- Ces hommes sont avant tout nos frères, Ramsay, 1996 (sur les indiens du Chiapas).
- Le Printemps des insoumis, Ramsay, 1998
- La Torture en Tunisie : Comité pour le respect des libertés et des droits de l’homme en Tunisie, Le Temps des cerises, 2000.
- Échanger la vie, Actes sud, 2000
- Le Livre de ma mémoire, Édition Jean-Claude Gawsewitch Արխիվացված 2008-09-24 Wayback Machine, 2007 et Folio Mot à mot, Le Cherche midi, 2010 978-2-7491-1577-1.
- Ce que je n'accepte pas, entretiens inédits avec Gilles Vanderpooten, Éditions de l'Aube, 2012.
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
- ↑ 3,0 3,1 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #119148846 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.bbc.co.uk/news/world-europe-15832655
- ↑ Dettaglio decorato (իտալ.) — presidenza della Repubblica Italiana.
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ ««Миттеран» означает «средина земли» | Институт социально-политических исследований». ispr.ru. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 1-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Франсуа Миттеран (Francois Mitterrand) - это». economic-definition.com (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- France Libertés Fondation Danielle Mitterrand Сайт фонда Даниэль Миттеран Արխիվացված 2009-03-09 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Միտտերան» հոդվածին։ |