Բացել գլխավոր ցանկը

Դանիել Դեքեր, պուերտոռիկացի-ամերիկացի երգիչ, երաժիշտ։

Դանիել Դեքեր
Daniel Decker.jpg
Հիմնական տվյալներ
Ծնվել էՊուերտո Ռիկո
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Flag of Armenia.svg Հայաստան
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգիչ
երաժիշտ
Գործիքներվոկալ
ԿրթությունCrane School of Music?
ՊարգևներԳրիգոր Նարեկացի հուշամեդալ

ԿենսագրությունԽմբագրել

Համագործակցել է Արա Գևորգյանի հետ, մասնակցել Սարդարապատի համերգին, գրել և կատարել է «Ադանա» երգի անգլերեն բառերը։ Արա Գևորգյանի հետ մասնակցել է համերգային շրջագայութունների Ավստրալիայում, Միացյալ Նահանգների մի շարք քաղաքներում, Սիրիայում:

2005 թվականին Դանիել Դեքերը Հայաստանի կողմից պաշտոնապես հրավիրվել է Երևան՝ երգելու «Ադանա»-ն Ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված համերգի ժամանակ։

2010 թվականին թողարկել է «Հայ եմ իմ ընտրությամբ» ձայնասկավառակը, որի շնորհանդեսը տեղի է ունեցել Նարեկացի արվեստի միությունում [1]: Ձայնասկավառակում ընդգրկված է 13 երգ՝ «Կիլիկիա», «Դլե Յաման», «Մարտիկի երգը», «Սիրո գիշեր», «Ախր ես ինչպես», «Աղջկա երգը», «Հայոց աշխարհ», «Ադանա» երգի անգլերեն տարբերակը և այլն։ Զուգերգեր է կատարել երգչուհիներ Լեյլա Սարիբեկյանի, Քրիստինե Պեպելյանի, Շուշան Պետրոսյանի, Աննա Խաչատրյանի հետ։ 2010 և 2016 թվականներին Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում տեղի է ունեցել Դանիել Դեքերի համերգը[2][3], 2017 թվականին «Իմ Արցախ» նախագծի շրջանակներում համերգով հանդես է եկել Շուշիում[4]:

ՊարգևներԽմբագրել

  • Ֆրիտյոֆ Նանսենի անվան շքանշան
  • Գրիգոր Նարեկացի հուշամեդալ, 2016[5]

Մեջբերումներ Դանիել ԴեքերիցԽմբագրել

 
- Ինքս ինձ հայ եմ զգում ու հայ համարում, չնայած արմատներս ընդհանրապես հայկական չեն:
 


  Երբ համագործակցում էի երաժիշտ Արա Գևորգյանի հետ, լսեցի նրա «Մուշ» ստեղծագործությունն ու պարզապես սիրահարվեցի հայկական երաժշտությանը: Մեր համագործակցությունն արդեն քանի տարի շարունակվում է, նա իմ լավ եղբայրն ու ընկերն է: Եթե չօգներ, այս ձայնասկավառակը լույս չէր տեսնի, շատ շնորհակալ եմ նրան:  


  Յուրահատուկ մարդիկ են հայերը, սփռված են ողջ աշխարհով, բայց ուժեղ են, ես էլ ուզում եմ բարձր պահել հայկական ոգին:  


Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել