Դանիել Բրավո

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Դանիել Բրավո (ֆր.՝ Daniel Bravo, փետրվարի 9, 1963(1963-02-09)[1], Թուլուզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, որը Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականում խաղացել է որպես կիսապաշտպան։

Դանիել Բրավո
ֆր.՝ Daniel Bravo
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 9, 1963(1963-02-09)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Թուլուզ
Հասակ 176 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

1984 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Կարիերա

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնությունում «Նիսի» կազմում առաջին հանդիպումը անցկացրել է 1980 թվականի հուլիսի 24-ին «Մեցի» դեմ[2]։ Չնայած ակումբի վատ արդյունքներին՝ Բրավոն իր խաղով ուշադրություն է գրավել, բայց չի հեռացել «Նիսից», նույնիսկ այն ժամանակ, երբ թիմը 1981/82 առաջնության արդյունքներով դուրս է մնացել 1-ին դիվիզիոնից[3]։ Մեկ մրցաշրջանում 2-րդ դիվիզիոնում Բրավոն խփել է 11 գնդակ[4]։

1983 թվականի ամռանը Բրավոն դարձել է «Մոնակոյի» խաղացող։ Չնայած մոնեգասկների հետ Բրավոն 1985 թվականին նվաճել է Ֆրանսիայի գավաթը և Սուպերգավաթը, ակումբում նրա կարիերան ստվերվել է վնասվածքով, և 1986/87 մրցաշրջանից հետո վերադարձել է «Նիս», որտեղ դարձել է թիմի ավագ։ 1988/89 առաջնության խաղարկությունում Բրավոն «Նիսի» կազմում խփել է 15 գնդակ և հրավիրվել է մայրաքաղաքային «Պարի Սեն Ժերմեն» ակումբ[3]։

Առաջին երկու տարիներին Բրավոն անվիճելի խաղացող էր հիմնական կազմում, բայց հետո փարիզցիներին գլխավորել է պորտուգալացի Արթուր Ժորժը։ Բրավոն չէր գոհացնում մարզչին, ուստի հազվադեպ էր խաղադաշտ դուրս գալիս, նույնիսկ 1993/94 հաղթական մրցաշրջանում։ Միայն Ֆրանսիայի հավաքականի նախկին խաղընկեր Լուիս Ֆերնանդեսի՝ մարզչի պաշտոնը զբաղեցնելուց հետո Բրավոն կրկին դարձել է «Պարի Սեն Ժերմենի» հիմնական խաղացող, սակայն արդեն հենակետային կիսապաշտպանի դիրքում[3]։

Տարին ոչ այնքան հաջող անցկացնելով Իտալական «Պարմաում»՝ Բրավոն վերադարձել է Ֆրանսիա, սակայն Լիոնի «Օլիմպիկում» շատ խաղեր է բաց թողնում վնասվածքների պատճառով[2], չի ամրապնդվում նաև Մարսելի «Օլիմպիկում»։ Բրավոն որոշում է կայացնում երրորդ անգամ վերադառնալ «Նիս», սակայն նրան չի գոհացնում թիմում տիրող մթնոլորտը և 2000 թվականի ամռանը ավարտում է խաղային կարիերան։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի 1-ին դիվիզիոնում Դանիել Բրավոն անցկացրել է 485 հանդիպում և խփել՝ 76 գոլ[4], եվրագավաթներում՝ 50 խաղ, 2 գնդակ[5]։

Ազգային հավաքականում

խմբագրել

Ֆրանսիայի ազգային հավաքականում նորամուտը նշել է 1982 թվականի փետրվարի 23-ին Իտալիայի հավաքականի դեմ խաղում[6]։ 66-րդ րոպեին Դիդյե Սիքսի փոխարեն փոխարինման դուրս գալով՝ Բրավոն 84-րդ րոպեին գրավել է Դինո Ձոֆի դարպասը, հանդիպումն ավարտվել է ֆրանսիացիների հաղթանակով՝ 2:0 հաշվով[7]։ Բրավոն համարվում էր 1982 թվականի աշխարհի առաջնության հայտացուցակում ընդգրկվելու թեկնածուներից մեկը[8], բայց ի վերջո նա չի ընդգրկվել մրցաշարի մասնակիցների կազմում։ Աշխարհի առաջնությունից հետո վերադարձել է հավաքական, չնայած հանդես է եկել 2-րդ դիվիզիոնում։

1984 թվականին ֆրանսիացիների համար հաղթական Եվրոպայի առաջնությունում Բրավոն խաղացել է ընդամենը 13 րոպե՝ փոխարինելով Ժան-Մարկ Ֆերարիին Հարավսլավիայի հավաքականի հետ խաղում[2]։ Մրցաշարից հետո ավելի քան չորս տարի հանդես չի եկել ազգային հավաքականում՝ հաջորդ խաղն անցկացնելով 1988 թվականի սեպտեմբերի 28-ին՝ 1990 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակներում Նորվեգիայի հավաքականի դեմ[9]։ Հենց Բրավոն է իրացրել 11-մետրանոցը, որից Ժան-Պիեռ Պապենը խփել է միակ գնդակը[10]։ Հավաքականի կազմում վերջին խաղը խաղացել է 1989 թվականի հոկտեմբերի 11-ին՝ մասնակցելով Շոտլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նկատմամբ 3:0 հաշվով խոշոր հաղթանակին[6]։

Ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի հավաքականի կազմում Դանիել Բրավոն անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[5]։

Ձեռքբերումներ

խմբագրել

Ակումբային

խմբագրել

Ազգային հավաքականում

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Ludo L. (2009 թ․ հուլիսի 8). «Daniel Bravo : Le Petit Prince». Historique (ֆրանսերեն). Planete-ASM. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Daniel Bravo» (ֆրանսերեն). Afterfoot.fr. 2008 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  4. 4,0 4,1 «Daniel Bravo — Fiche de stats du joueur de football» (ֆրանսերեն). pari-et-gagne.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  5. 5,0 5,1 Савин А. В. Мировой футбол: кто есть кто: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2007. — С. 98. — ISBN 978-5-699-22359-6
  6. 6,0 6,1 «Bravo Daniel» (ֆրանսերեն). FFF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  7. «Match: 23.02.1982 France — Italy 2:0» (անգլերեն). eu-football.info. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  8. Одна судьба // Футбол-Хоккей. 16 июня 1982. № 20 (1146). С. 13—15.
  9. Կաղապար:Eu-football.info
  10. Пятая группа // Футбол-Хоккей. 2 октября 1988. № 40 (1478). С. 15.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Բրավո» հոդվածին։